Բերդիչիի ուկրաինական խմբավորումը հայտնվում է օղակի մեջ (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական գրոհային խմբերը, ճեղքելով ուկրաինական պաշտպանությունը դեպի Օչերետինո, միաժամանակ դուրս են եկել Բերդիչիի հյուսիսային գոտի:
Բերդիչիի համար համառ մարտերը շարունակվում են տեւական ժամանակ, այստեղ ուկրաինական բանակը մեծ ուժեր է կուտակել: Եվ ահա, այս նոր ճեղքման արդյունքում բնակավայրը, այնտեղ գտնվող ուկրաինական այդ մեծ ուժերով հանդերձ, այս պահին կիսաօղակի մեջ է (քարտեզում): Հյուսիսից եւ հարավից ռուսական ակցանների միանալու համար պետք է եւս 1,5 կմ: Իսկ այս պահին այդ ողջ գոտին երկու կողմերից ռուսական կրակի տակ է, ինչը գրեթե անհնար է դարձնում Բերդիչիի ուկրաինական խմբավորման մատակարարումները: