o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանը կարող է հանդես գալ մի գլոբալ նախաձեռնությամբ, որը պայմանականորեն կարելի է կոչել «Պանդեմիկ զինադադար». Արմեն Աշոտյան

17.03.2020 16:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Հայաստանը կարող է հանդես գալ մի գլոբալ նախաձեռնությամբ, որը պայմանականորեն կարելի է կոչել «Պանդեմիկ զինադադար». Արմեն Աշոտյան

Կորոնավիրուսային աղետը այլևս համաշխարհային նոր իրականություն է, որը փոխում է խաղի կանոնները գլոբալ մարդկության բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, առողջապահություն, զբասաշրջություն և այլն: Միաժամանակ ակնհայտ է, որ անգամ նման տեսակի պանդեմիաները չեն կանգնեցնում մարդկային հատկություններից ամենասարսափելին՝ պատերազմելու և սպանելու մղումը:

«Այստեղ խայտառակ վիճակ է». 500-ից ավելի հայ մնացել են ՌԴ-ում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան (Լուսանկարներ)

Անգամ ստեղծված իրավիճակում աշխարհում շարունակվում են զինված կոնֆլիկտները բոլոր մակարդակներում՝ ներպետականից մինչև տարածաշրջանային:

Դեռևս Հին Հունաստանում գոյություն ուներ “էկեխերիայի” սկզբունqը, որը կիրառվում էր Օլիմպիական խաղերի ժամանակ (έκεχειρία հին.հուն. - զինաթափում):

Այս միջավայրում Հայաստանը կարող է հանդես գալ մի գլոբալ նախաձեռնությամբ, որը պայմանականորեն կարելի է կոչել “Պանդեմիկ զինադադար”, մշակելով և ՄԱԿ-ի անդամ երկրներին ներկայացնելով այսպիսի զինադադարը հայտարարելու մասին կոչ-բանաձև:

Իհարկե, ես միամիտ չեմ, որ կարծեմ, թե նման փաստաթղթերը կայունացնելու են իրավիճակը մոլորակում:

Սակայն մի կողմից այդ նախաձեռնությունը խիստ բարենպաստ դիրքավորում կբերի մեր երկրին, կնպաստի Հայաստանի հեղինակության բարձրացմանը, մյուս կողմից՝ ևս մեկ կարևոր հիշեցում կհանդիսանա գլոբալ պատասխանատվության մասին իր դարդուցավով ապրող աշխարոհին: Մտքում պահենք նաև Արցախյան հակամարտությունը:

Վստահ եմ, որ սրանից կշահի Հայաստան պետությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА