o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքեր ինտերնետում արդեն մի քանի անգամ հաղթել էին Պուտինին, պարզվեց, որ իրականության հետ կապ չունեին. Միխեեւ

03.07.2020 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ովքեր ինտերնետում արդեն մի քանի անգամ հաղթել էին Պուտինին, պարզվեց, որ իրականության հետ կապ չունեին. Միխեեւ

Պաշտոնական տվյալների համաձայն` Ռուսաստանի Դաշնությունում քվեաթերթիկների ավելի քան 95 տոկոսի հաշվարկի արդյունքներով` ընտրողների ավելի քան 78 տոկոսը հունիսի 25-ից մինչեւ հուլիսի 1-ն անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կողմ է քվեարկել, որը թույլ կտա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երկարաձգել իր պաշտոնավարումը մինչեւ 2036 թվականը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն, անկախ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻԽԵԵՎԻ հետ:

Մենք ճիշտ ենք եւ մեր ճիշտը միշտ կարողացել ենք ապացուցել. «Իրավունքը» դարձավ 31 տարեկան (Տեսանյութ)

«ՀԱՆՐԱՔՎԵՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ Վ. ՊՈՒՏԻՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԲԱՐՁՐ»

Սերգեյ Ալեքսանդրովիչ, ըստ Ձեզ, կարելի՞ է սահմանադրական փոփոխությունների առթիվ շնորհավորել ռուսաստանյան բնակչությանը, թե՞ դեռ վաղ է գնահատել` այն դրական ազդեցություն կունենա, թե` բացասական:

Իհարկե, բոլորի անունից միանշանակ ասել չի կարելի, որովհետեւ սահմանադրական փոփոխություններին ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ մարդիկ կային, հետեւաբար, ովքեր կողմ էին, տոնում են, ովքեր դեմ էին` բողոքում: Ամեն դեպքում, քվեարկության իրավունք ունեցողների 65 տոկոսի մասնակցությունն` այն էլ ամռանը եւ կորոնավիրուսի ֆոնին, սա շատ բարձր ցուցանիշ է: Եթե առանց ավելորդ զգացմունքայնության գնահատենք արդյունքները, ապա կարելի է սրանից անել հետեւյալ եզրահանգումը. առաջին հերթին սա լուրջ հաջողությունն է սահմանադրական փոփոխություններն առաջարկողների, եւ երկրորդ, ըստ իս, ընդդիմության անհաջողությունն է, որովհետեւ ընդդիմությունը ուներ շատ մեծ «կոզր» իր ձեռքում, որ դեմ քվեարկելով հանրաքվեին` զրոյացնում էր Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման ժամկետը, ինչն ընդդիմադիրներն օգտագործում էին իրենց քարոզչության ժամանակ:

Սերգեյ Բագրատյանը խոսել է ԲՀԿ-ից դուրս գալու պատճառների մասին

Փաստորեն, ստացվեց, որ ընդդիմության ցանկությունն այս դեպքում իրականության հետ աղերս չունե՞ր:

Այն մարդիկ, ովքեր ինտերնետում արդեն մի քանի անգամ հաղթել էին Պուտինին, «նաքդաուն» եւ «նակաուտ» էին արել, պարզվեց, որ, մեղմ ասած, իրականության հետ այդքան էլ կապ չուներ: 2016 թվականի ՌԴ պետդումայի ընտրությունների ժամանակ իշխող «Եդինայա Ռոսիա» («Միացյալ Ռուսաստան») կուսակցությունը ստացավ ընտրողների ձայների 54 տոկոսը: Այսինքն` իշխող քաղաքական ուժին դեմ էին 46 տոկոսը: Մինչդեռ սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ դեռ մի բան էլ իշխանության վարկանիշը բարձրացել է: Ընդ որում` «Եդինայա Ռոսիան» այնքան էլ չէր ասոցացվում Վ. Պուտինի հետ: Իսկ այս դեպքում` Վ. Պուտինն ակտիվ ելույթներ էր ունենում` հորդորելով կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին, իսկ ընդդիմությունը, որը ինտերնետում արդեն «հեղափոխություն» էր արել, դուրս եկավ փողոց ու տեսավ, որ այդպես չէ: Այսինքն` այս հանրաքվեն ցույց տվեց, որ Վ. Պուտինի վարկանիշը շարունակում է մնալ բարձր:

Ինչի՞ հետ համաձայն չեն սորոսական կերակրատաշտի շուրջ համախմբվածները. Արամ Հարությունյան

«ՌԴ-ՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է»

Հավանաբար, տեղյակ եք, որ Հայաստանը նույնպես պատրաստվում էր հանրաքվե անցկացնել, իհարկե, այս դեպքում` բովանդակությունն այլ էր: Իշխանության նպատակը Սահմանադրական դատարանի որոշ անդամներից ազատվելն էր: Բայց այն չեղարկվեց` պատճառաբանելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Իսկ հանրաքվեի փոխարեն` Ազգային ժողովի քվեարկությամբ կատարվեցին այդ փոփոխությունները: Ի՞նչ կասեք այս մասին:

Ըստ իշխանական պատգամավորի` ԲՀԿ-ն պառակտվում է` առանց իշխանության միջամտության

Կներեք, բայց տեղյակ չեմ: Հայաստանով չեմ զբաղվում եւ հիմա ոչ էլ դրա ժամանակն է:

Կորոնավիրուսով վարակվածների եւ մահերի թիվը Հայաստանում շարունակում է աճել, հետաքրքիր է` ի՞նչ իրավիճակ է Ձեզ մոտ:

Միայն կարող եմ ասել, որ կորոնավիրուսը մեզ մոտ նահանջում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА