o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԳՆՈՒՄ «ԹԱՎՇՅԱ  ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ»

28.06.2017 22:00 ԹԵՄԱ
Ի՞ՆՉ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԳՆՈՒՄ «ԹԱՎՇՅԱ  ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ»

Օրերս տեղի ունեցավ «Ժառանգության» համագումարը, որի ընթացքում հայտարարվեց, որ կուսակցությունը պատրաստվում է թավշյա իշխանափոխության: Կուսակցությունը նաեւ հայտարարել  է, որ ամռան ամիսներին բանակցելու է նաեւ այլ ուժերի հետ` ընդդիմադիր մեծ ճակատ ձեւավորելու նպատակով: Ինչպես է «Ժառանգությունը» պատրաստվում թավշյա իշխանափոխություն իրականացնել, երբ կուսակցությունը կորցրել է տեղը ԱԺ-ում, բազմաթիվ անդամներ լքել են շարքերը:  Այսինքն, նկատելիորեն թուլացել է եւ հիմա իշխանափոխության համար ունի՞ բավարար ռեսուրսներ:  Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

​​​​​​​Գործընկերներիս հետ գնում ենք Ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների հետեւից. Անի Սամսոնյան

Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի ամբիոնի վարիչ, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նկատեց, որ «Ժառանգությունն» այս պահին չունի բավարար ռեսուրսներ` թավշյա իշխանափոխություն իրականացնելու համար. «Քաղաքականությունն ունի յուրահատկություն: Եթե քաղաքական այլ ուժերը «Ժառանգության» մտադրության մեջ անկեղծություն տեսնեն, ապա կմիանան նրան: Իսկ եթե նկատեն, որ մանիպուլյացիա է, չեն համագործակցի: Քաղաքականությունից պետք է հանվի ինտրիգային հատվածը, մենք փոքր ազգ ենք, պետք է հրապարակային անկեղծ քաղաքականություն վարենք, որի արդյունքում ով հաղթի` կհաղթի»:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր  ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ եւս այն մտքին է, որ «Ժառանգությունը» չունի բավարար ռեսուրսներ. «Սակայն «Ժառանգությունը» փաստում է, որ թավշյա հեղափոխություն միայնակ չի իրականացնելու, քաղաքական այլ կուսակցությունների ու հասարակական ուժերին կոչ արեց միանալ իրեն եւ համատեղ ջանքերով իրականացնել քաղաքական ծրագրեր: Բայց դժվարանում եմ ասել՝ քաղաքական այլ ուժեր կմիանա՞ն, կվստահե՞ն «Ժառանգությանը»: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչ իրավաճակ կստեղծվի Հայաստանում: Իրավիճակը պետք է համապատասխան լինի այն ծրագրերին ու ռեսուրսներին, որը կունենա «Ժառանգությունը» եւ իր դաշնակիցները: Այս պահին սա չի երեւում, բայց գուցե հետագայում «Ժառանգության» համար ստեղծվե՞ն նպաստավոր պայմաններ՝ իր ծրագրերն իրականացնելու համար»:

Իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ պնդում է, որ իրենց կուսակցությունը խոսում է ոչ թե աննպատակ թավշյա իշխանափոխության, այլ դրա անհրաժեշտության մասին. «Թավշյա իշխանափոխության պետք է գնա ամբողջ ընդդիմադիր դաշտը, քաղհասարակությունը եւ ժողովուրդը: Եթե մեզ ձեռնտու է այն իրավիճակը, որը այժմ տիրում է երկրում, ուրեմն կշարունակենք այսպես ապրել, եթե ձեռնտու չէ, ապա պետք է իրականացնենք ոչ միայն թավշյա իշխանափոխություն, այլեւ համակարգային փոփոխություններ: Մենք կփորձենք այս իրավիճակից համատեղ ուժերով դուրս գալ: Չեմ կարող ասել՝ կձեւավորվի՞ մեր նշած ընդդիմադիր մեծ ճակատը, թե` ոչ: Սակայն սա այն գաղափարն է, որի մասին երկար ժամանակ, նույնիսկ՝ մինչեւ ընտրությունները խոսում էր «Ժառանգությունը»: Միայն «Ժառանգությունից» չէ կախված` այս գաղափարը միս ու արյուն կստանա՞, թե` ոչ: Այս պահին չեմ կարող գուշակությամբ զբաղվել եւ ասել, թե ինչ իրավիճակ կլինի:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА