ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հնդկաստանի ողջ զենքի արդյունաբերությունը հայերի ձեռքում է եղել. The Hindu

27.12.2017 09:47 ԹԵՄԱ
Հնդկաստանի ողջ զենքի արդյունաբերությունը հայերի ձեռքում է եղել. The Hindu

Հնդկական The Hindu պարբերականն անդրադարձել է երկրի պատմության և մշակույթի անքակտելի մաս կազմող հայկական միջնադարյան ժառանգությանը:

«Նորֆոլկ»-ի գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի, եթե պատճառված վնասն ամբողջովին վերականգնվի. ՊԵԿ նախագահ

Ինչպես գրում է պարբերականը, դեռևս 16-րդ դարում մուղալների արքայատոհմի կայսր Աքբար Առաջին Մեծը Նախիջևանից և Ջուղայից ժամանած հայերին առաջարկել էր բնակություն հաստատել Ագրայում, որտեղ 17-րդ դարի կեսերին ձևավորվել է ծաղկող հայ համայնքը:

«Աքբարի կինը հայուհի էր՝ Մարիամ Զամանի Բեգումը, որի համար 1642-ին կայսրը քաղաքում հայկական եկեղեցի էր կառուցել, որն առանձնանում է խաչի առկայությամբ: Այն շուտով սկսեցին պատկերել ամենուր», - գրում է պարբերականը:

Աղբյուրն ընդգծում է, որ Հնդկաստանի պատմության մեծ իր ուրույն հետքն է թողել հայ դարբին Հոջա Պետրուս Արաֆոնը, որին սուրբ են համարում նրա համար, որ Կալկաթայի ավերածությունների ժամանա իր ողջ ունեցվածքը բաժանել էր բրիտանացիներից հալածվածներին:

Երկրի պատմության ամենահայտնի հայերի շարքում պարբերականը նշում է Շահ Նազար Խանին, որի ձեռքում էր գտնվում Հնդկաստանի ողջ զենքի արտադրությունը: Նրան Բենգալիայի նախարար Գորգեն Խանի հետ միասին համարում էին հանրահայտ մասնագետներ զենքի արտադրության ոլորտում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА