ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ թե լինենք պատասխանողի դերում, այլ մենք հարցեր բարձրացնենք»

28.02.2018 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ ՍՈՒՄԳԱՅԻԹ 30
«Ոչ թե լինենք պատասխանողի դերում, այլ մենք հարցեր բարձրացնենք»

Լրացավ համառորեն ցեղասպանություն չորակվող Սումգայիթյան դեպքերի 30-րդ տարելիցը: Խորհրդարանական խմբակցությունների միացյալ որոշմամբ` Ազգային ժողովն, ամենայն հավանականությամբ, այսօր կընդունի «Հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ» հայտարարության նախագիծ: Իսկ թե 30 տարի անց ինչու տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում որպես ցեղասպանություն, եւ տարելիցը դարձավ ընդամենը մեկ աշխատանքային օրվա հերթական լսումների թեմա ու վերջ, պարզեցինք «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ:

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահը

«ԲԱԶՄԱԹԻՎ ՓԱՍՏԵՐ ՀԻՄՔ ԵՆ ՏԱԼԻՍ` ԱՆՎԱՐԱՆ ՊՆԴԵԼՈՒ` ԽՈՍՔԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Է»

ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ խորին համոզմամբ` վաղուց հասունացել է ժամանակը` ճիշտ պատմական, իրավական եւ քաղաքական գնահատական տալու տեղի ունեցածին. «Սումգայիթյան դեպքերն ընդամենը սկիզբն էին Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված ցեղասպան քաղաքականության, որովհետեւ դրան հետեւեցին 1989 թվականի նոյեմբերին Կիրովաբադի նմանատիպ դեպքերը, հետո Բաքվի ջարդերը տեղի ունեցան, հետո արդեն ժամանակակից Ադրբեջանի ղեկավարության կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանողի հերոսացման գործընթացը տեղի ունեցավ: Իսկ քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշի խաղաղ բնակիչներին ադրբեջանական ցեղասպանային գործողությունների ենթարկեցին, ինչպես նաեւ չմոռանանք գերիներին շատ դաժան սպանելու իրողության մասին»:

Ա. Մարուքյանի կարծիքով, երբ կատարված հանցագործությունների հանցակազմը համադրում ենք ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի դրույթների հետ, միանշանակ, կարող ենք արձանագրել, որ խոսքը ցեղասպանություն հանցագործության մասին է. «Կոնվենցիայում հստակ սահմանված է, որ կոնկրետ էթնիկ, ազգային, ռասսայական, կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ կատարված տվյալ խմբի անդամների սպանությունները, ծանր մարմնական վնասվածքներ եւ հոգեկան խեղում պատճառելը, այդ մարդկանց համար անմարդկային պայմանների ստեղծումը որակվում է` որպես ցեղասպանություն: Սումգայիթյան իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած բազմաթիվ փաստեր հիմք են տալիս մեզ` անվարան պնդելու, որ խոսքը ցեղասպանության մասին է»:

Ովքեր են այս շաբաթ Երեւանի վարչական շրջանների լավագույն ղեկավարները

«ՀԽՍՀ-Ն ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆՆ էլ հիշեցրեց 1990 թվականի փետրվարի 13-ին հայկական ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումն առ այն, որ 1988-90 թթ.-ին Ադրբեջանի տարածքում  ադրբեջանական ԽՍՀ-ի ազգությամբ հայ քաղաքացիների հետ շարունակական ցեղասպանություն է իրականացվել` Ադրբեջանի իշխանությունների կողմից. «Ավելին` այդտեղ պահանջ կար Մոսկվայից` այն ճանաչելու ցեղասպանություն: Եվ այսօր` սումգայիթյան դեպքերից 30 տարի անց, ունենք երկու փաստաթուղթ. մեկը ԼՂ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մակարդակով ընդունված որոշումն է, որ Բաքվում կատարվածը ցեղասպանություն է, իսկ մյուսն այն նախագիծն է, որը ՀՀ Ազգային ժողովը շուտով կհաստատի»:

Սակայն այս նախագիծը խիստ զայրացրել ու վրդովեցրել է Մ. Ավագյանին, որովհետեւ թեպետ հիմնավորումներում մի քանի անգամ հնչում է «ցեղասպանություն» բառը, բայց որեւէ անգամ չի հնչում ,փախստական» բառը: Դեռ սա էլ քիչ է, արդեն դատապարտման մեջ`«ցեղասպանություն» բառը չկա. «Սա մեր քաղաքական դաշտի հերթական հետընթաց պարտությունն է: Սա մի իրավիճակ է , որ իրենք երկիրը ոչ թե փակուղուց հանում են, այլ խորացնում են ճգնաժամն այս հարցի շուրջ: Եվ հարց է ծագում` Ազգային ժողովն ո՞ւմ պատվերն է սրանով իրականացնում, որովհետեւ մեջքով կանգնել ցեղասպանության փաստին` ազգադավ է եւ պետականադավ: Չէ որ եթե չի ճանաչվում ցեղասպանությունը, ապա չեն ճանաչվում ցեղասպանությունից տուժած հայության հատվածի իրավունքները: Այսինքն` ընդհանրապես չեն խոսում ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների գոյության մասին: ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ էլ խոսում էին ադրբեջանցի ականատեսների, ինչ-որ իրադարձությունների մասին, բայց որեւէ խոսք չկար ողջ մնացած փախստականների վերաբերյալ»:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով

«ԱԼԻԵՎԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԵՂԵՌՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»

Գրող, հրապարակախոս ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, որն, ի դեպ, սումգայիթյան դեպքերից ուղիղ մեկ ամիս հետո, վտանգելով կյանքը, եղել է Սումգայիթում, տեսագրել մարդկանց պատմությունները, զրուցել այն հայերի հետ, որոնք կարողացել են փախչել եւ հասնել Հայաստան կամ այլ երկրներ, եւս գտնում է, որ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերը չպետք է առանձնացնել Հայոց ցեղասպանությունից, քանի որ այդ ջարդերը ցեղասպանության շարունակությունն էր. «Սա թուրքական բռնության մշակույթի մասն է: Եվ Երեւանը գրավելու մասին Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունը նույնպես ոչ այլ ինչ է, քան եղեռնի սպառնալիք: Ուստի` այս ամենը պետք է միացնենք, ընդհանուր մի խնդիր դարձնենք»:

Մտավորականը հիշեց, որ 1990 թվականի Բաքվի ջարդերից հետո` Խոջալուի օդանավակայանում  իրեն օմոնականները ձերբակելել են եւ որոշել, որ պետք է ուղարկեն Շուշիի բանտ, որի ժամանակ ադրբեջանցի պարետը` Հաջիեւ Լատիֆօղլի անունով, անկեղծացել է. «Քանի որ մտածում էր, որ արդեն իրենց ձեռքում եմ,  պատմեց, որ իր ջոկատով մասնակցել է Բաքվում հայերի կոտորածին: Ասում էր, որ մտել է մի հայի ընտանիք, որտեղ երկու երեխաներին եւ ամուսիներին կապել են, փակել պահարանում եւ բենզինը լցրել ու հրդեհել: Նա խոստովանեց, որ միչեւ այսօր իր ականջներում լսվում է այդ ընտանիքի ճիչերը»:

«30 ՏԱՐԻ ԱՆՑ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՇՏԿԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ»

Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ

Ի վերջո, ի՞նչն է խնդիրը, որ այսքան փաստեր ունենալով` այդուհանդերձ պաշտոնապես ՀՀ եւ Արցախի իշխանությունները չեն ճանաչում տեղի ունեցածը որպես ցեղասպանություն, Ա. Մարուքյանն այսպես բացատրեց. «Երեւի թե, մեզանում երկու մտավախություն կա. առաջինը, որ գուցե դրանով նսեմացնենք Մեծ եղեռնը, բայց նման խնդիր չկա, որովհետեւ մեթոդաբանությունը, երբ ուսումնասիրում ենք, իսկապես շատ նմանություններ ու ընդհանրություններ կարելի է բերել: Եվ եթե ճանաչենք ադրբեջանահայության ցեղասպանությունը, որը շարունակություն  է թուրք ցեղի կողմից ցեղասպան քաղաքականության, որեւէ խնդիր չի լինի: Երկրորդ` մտավախություն կա, որ այս նոր գործիքակազմը, բանակցային գործընթացում ներառելով, գուցե ավելի անբարենպաստ, անհարմար իրավիճակում հայտնվենք: Բայց կարծում եմ`  սա նույնպես լուծելի հարց է, որովհետեւ եթե մտավախություն կա` առաջինը ճանաչելու, ուրեմն` թող ՀՀ երրորդ հանրապետությունը` որպես Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ, մատնանշի, որ վերահաստատում է ՀԽՍՀ-ի կայացրած որոշումը, եւ դրանով խնդիրը կփակվի վերջնականապես»:

Բանախոսի պնդմամբ` 30 տարի անց ճիշտ ժամանակն է շտկել իրավիճակը եւ ոչ թե պատասխանողի դերում հայտնվել, այլ ինքներս հարցեր բարձրացնենք. «Ու թող Ադրբեջանը մտածի` ինչպես է պատասխանելու այդ հարցերին»:

«ԵԹԵ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՉՈՒՆԵՆԱՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՄԵԶ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՉԻ ՆՍՏԵԼՈՒ»

Ամփոփելով թեման` Բակուր Կարապետյանը հավելեց, որ ճանաչումը` ճանաչում, բայց եթե մենք ուժեղ Հայաստան չունենանք, քաղաքակիրթ աշխարհը մեզ հետ հաշվի չի նստելու. «Խոսելու են, ընդունելու են այն կողմի առաջարկությունները, ծրագրերը, որն ուժ ունի: Սա պետք է դարձնենք մեր մտածելակերպը ու դուրս գանք տնտեսական աղետալի վիճակից: Ելքը սա է, որ մեր խոսքն ընդունվի: 1992-94 թթ. հաղթանակից հետո անձամբ եմ ականատես եղել, թե ինչպիսի ակնածանքով էին մեզ հետ խոսում ամերիկացի, անգլիացի, ֆրանսիացի եւ այլ եվրոպական դիվանագետներ: Նրանք խոսում էին ինչպես հավասարը հավասարի հետ, բայց երբ 1995-96 թթ.  սկսվեցին տնտեսական անկումները, բարոյալքումը, պատկերը բոլորովին այլ դարձավ: Այնպես որ, մենք պետք է ուշադրություն դարձնենք սրա վրա»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА