ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ցավոք, աշխարհում գլուխ չեն կոտրում հայկական կինոյի համար»

16.03.2018 23:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ցավոք, աշխարհում գլուխ չեն կոտրում հայկական կինոյի համար»

Վերջին տարիներին Արցախյան պատերազմի թեման գրեթե միշտ եղել է հայ կինոռեժիսորների ուշադրության կենտրոնում, հատկապես` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Կինոռեժիսոր ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ այս անգամ «Դրախտի դարպասները» ֆիլմով անդրադառնում է նախկին եւ այսօրվա Արցախյան պատերազմին, որի դեպքերը տեղի են ունենում մեր օրերում` 2016 թվականի ապրիլին: Թեպետ շուտով Հայաստան կժամանեն ֆիլմի արդեն ընտրված գլխավոր հերոսներին մարմնավորող Տատյանա Սպիվակովան Ֆրանսիայից, իսկ Նաիրա Զաքարյանը Նյու Յորքից, բայց ռեժիսորի փոխանցմամբ` նկարահանումները կսկսեն ամռանը: Իսկ մինչ այդ, վաղը կմեկնարկի Crowdfunding` այլընտրանքային ֆինանսներ հայթայթելու միջոցով կլրացվի ֆիլմի բյուջեյի բացը:

«Ինչպե՞ս կարող են Մայր Հայաստանում, օրը ցերեկով, հրապարակավ, մի խումբ ոճրագործներ շրջափակել Ամենայն Հայոց Կաթողիկոսին»

«ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆՔ, ՈՐ ՍՑԵՆԱՐԻ ՏՈՂԵՐԻ ՏԱԿ ԱԿԱՆՆԵՐ ՈՒՆԵՆՔ»

- Փորձում ենք բյուջեի որոշակի բացը լրացնել այդպես: Մեր բյուջեն բավական մեծ է, փորձելու ենք տարբեր ճանապարհներով գումարը լրացնել միջազգային, հայկական ֆոնդերով, ֆիլմերի ցուցադրություններից գոյացած գումարով: 22 ամիս գիշերուզոր աշխատել ենք ֆիլմի վրա, որ կարողանանք զարգացնել, տարբեր փորձառության շրջան անցնի, զտվի: Ֆիլմի սցենարը կարդացել են Կաննում, Բեռլինում, տարբեր տեսակետներ են հնչել ու հասկացել ենք, որ սցենարի տողերի տակ ականներ ունենք եւ պետք է մաքրենք, ավելի ուժեղացնենք, հանենք ավելորդ մելոդրամային մասերը, քանի որ ֆիլմն ունի սիրային հետաքրքիր պատմություն: Այսօր բավականին ամուր վիճակում ենք ու կարող ենք սկսել ֆիլմը, բայց ֆինանսական պակաս ունենք: Թե կինոյի մասին օրենքը որքանով օգուտ կտա մեզ, որ պետությունը հաստատի իր աջակցությունը, կերեւա ամիսներ անց: Հայտ ենք ներկայացրել Ազգային կինոկենտրոն եւ սպասում ենք հաստատմանը: Բայց պետք է սկսենք ֆիլմը, քանի որ տարբեր դերասանների հետ համաձայնագրեր ունենք: Այս նախագիծը տարբեր երկրներ պատրաստ են գնել` թե՛ սցենարը, թե՛ փաստաթղթային մասը` հաստատված պայմանագրեր, բյուջեներ` տարբեր համաարտադրողների կողմից: Բայց նաեւ պետք է ունենանք մեր հայկական դրամները, որ կարողանանք այդ ամենը առաջ տանել:

«ՖԻԼՄԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է»

- Ե՞րբ կսկսեք նկարահանումները, եւ ի վերջո, պատմությունն ի՞նչ զարգացում ունի:

Կսկսենք հուլիս-օգոստոս ամսիներին եւ կավարտենք 2019-ի ձմռանը: Նկարահանումները կլինեն Արցախում եւ Եվրոպայում: Միտում ունենք ներկայացնելու նաեւ հայկական մշակույթը, ֆիլմին զուգահեռ պատմվում է թատրոնի մասին` ֆիլմի հերոսուհին հայտնի օպերային երգիչ է, հերոսը` եվրոպացի ֆոտոլրագրող: Դեպքերը տեղի է ունենում ապրիլյան պատերազմի ֆոնին, նաեւ անդրադարձ կա հին կռվին, առանցքում պատերազմական Թալիշն է` թե հին եւ թե նախկին պատերազմում: Այսինքն, կլինի Արցախի մասին եվրոպական պատմությամբ հետաքրքիր ֆիլմ, որի հերոսը կապ չունի Արցախի հետ, բայց որպես ֆոտոլրագրող 25 տարի անց, ինքն իրեն գտնելու համար պետք է նորից վերադառնա Արցախ, եւ առիթը քառօրյա պատերազմն է: Ինքն էլ չգիտի` ինչ է սպասվում իրեն, թե ինչ է արել 25 տարի առաջ եւ գալիս է` իր մեղքերը քավելու, բայց ընկնում է մեղքի մեջ է: Ֆիլմի առանցքում ապրիլյան պատերազմն է, որին զուգահեռ ընթանում է նաեւ գեղեցիկ սիրո պատմություն: Ինչպես բոլոր ֆիլմերում հերոսներս պարզ, հասարակ մարդիկ են`  հանգամանքների առջեւ անզոր, բայց նրանց միջի ազնվություն փնտրող, պայքարող մարդը հաղթահարում է: Ֆիլմում շատ նուրբ էլեմենտներ ու մեսիջներ կան, օրինակ, որ օտարի միջոցով բացահայտում ենք եղելությունը, որը տեղի է ունեցել նախկին պատերազմի ժամանակ: Ֆիլմում բացահայտվում է ճշմարտությունը, խոսում դեպքերից, որոնց մասին այսօր շատ անգամ կարող ենք լռել եւ ֆիլմում պատմվում է այդ ամենը ուրիշի հայացքով, դա ավելի շահեկան է: Փորձում ենք ազնիվ արվեստի` ֆիլմի ճանապարհով պատմել Արցախի մասին, որ մինչ օրս դեռ շարունակվում է պատերազմը, յուրաքանչյուր ոք պատասխանատու է այս պատերազմի համար: Մի խոսքով, գեղեցիկ, մարդկային ու բացառիկ  պատմություն է:

Թավշյա հեղափոխությունը, դեռ չսկսված, կպարտվի, եթե…

«ԻՍԿ ՈՎ ԱՍԱՑ, ՈՐ ՊԵՏՔ Է ՖԻԼՄ ՆԿԱՐԵՄ ՈՒ ՕՍԿԱՐ ՇԱՀԵՄ»

- Ջիվան, ասում եք, թե ուզում եք, որ ֆիլմը հասանելի լինի աշխարհին, իսկ ինչպե՞ս պիտի անեք դա:

Image may contain: Jivan Avetisyan- Նախ, ֆիլմը լինելու է անգլերեն, եւ սա միտված է նրան, որ հնարավորինս մեծ լսարան ունենա: Աշխարհում հայկական ֆիլմը տարածելու համար առնվազն առաջին գործոնն այն է, որ պետք է հաշվի առնել հասանելիությունը, որովհետեւ, ցավոք, աշխարհում չեն սպասում հայկական կինոյին, գլուխ չեն կոտրում հայկական կինոյի համար, չեն հարցնում միմյանց, թե ե՞րբ է Հայաստանում նոր ֆիլմ նկարահանվելու, կամ Հայաստանի վերջին ֆիլմը ո՞րն է, որ մի հատ էլ գան լուսագրերով կարդան: Դա իհարկե տխուր իրականություն է, դրա համար պետք է հաշվի առնենք ու դյուրինացնենք աշխարհի հանդիսատեսի համար, որ գնա կինոթատրոն ու անգլերենով նայի ֆիլմ, որի հերոսները հայ են, պատմությունը հայկական է, բայց ֆիլմի գլխավոր հերոսը եվրոպացի ֆոտոլրագրող է, իսկ մենք նրա կյանքի ապրումներին ենք հետեւում: Փորձում ենք նաեւ միջազգային դերասանական կազմ ունենալ: Այժմ միայն երկու դերասանի անուն կարող եմ տալ` Տատյանա Սպիվակովան Ֆրանսիայից, որը մի մասով ռուս է` մի մասով հայ եւ հայուհի Նաիրա Զաքարյանը Նյու Յորքից: Իսկ երկուսինը դեռ հաստատման փուլում է:

- Իսկ ինչո՞ւ հենց այս պատմության վրա կանգ առաք, եւ վավերագրական գիծ կա՞ ֆիլմում:

- Մտահղացումն ունեի, որի շուրջ սկսել ենք աշխատել: Կան հոդվածներ, որոնք ազդել են ինձ վրա, կան դեպքեր որ ուշադրությանս կենտրոնում են եղել, բայց սցենարն օրիգինալ է: Կա լրագրողների պատմություն, կա օպերային երգչի, պատերազմի պատմություն, որը, կարծես թե, փորձել ենք ծաղկաքաղ անել` գեղարվեստական երանգ տալով: Այդ հերոսները կյանքում կան, ուղղակի պետք է նրանց գտնել:

- Ջիվան, իսկ պատրա՞ստ եք քննադատություններին:

- Երբ ֆիլմ ես նկարում, գիտես, որ բոլորի սրտով չի լինի: Մենք այսօր կինո չունենք, որովհետեւ ազգովի չենք ուզում, որ ունենանք, որովհետեւ ազգովի չենք սիրում իրար: Պետք է սիրենք իրար, առաջին հերթին լավը տեսնենք: Իսկ ո՞վ ասաց, որ պետք է ֆիլմ նկարեմ ու Օսկար շահեմ: Մենք ծայրահեղություն ենք` կարծիք արտահայտելիս, վերաբերմունք ցուցաբերելիս, միմյանց սիրել-չսիրելուց ընկերություն անելիս, նույնիսկ` օրենք քննարկելիս:

ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ի պաշտպանությնուն Հայ Առաքելական Եկեղեցու

 

«ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ, ԹԵ ՊԱՏԱՀՄԱՄԲ, ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ՀԱՃԱԽՈՂՆԵՐԻ 80 ՏՈԿՈՍԸ ԴԻՏՈՒՄ Է ԿՈՄԵԴԻԱ»

- Արդեն բավականին ժամանակ է կինոյի մասին օրենք է մշակվում, փորձում են մեխանիզմ մշակել, որ կինոթատրոններում հերթեր գոյանան ոչ թե ցածրորակ ֆիլմերի համար, այլ` լուրջ: Ձեր այս ֆիլմով կհաջողվի՞ հանդիսատես բերել կինոթատրոն:

- Մի պատկերացում կա, որը, կարծես թե, միայն Հայաստանում կա` կոմերցիոն եւ փառատոնային ֆիլմեր: Իմ կարծիքով` լավ ֆիլմը ե՛ւ կոմերցիոն է, ե՛ւ փառատոնային է, ե՛ւ մարտունակ է: Փորձում ենք ստանալ լավ ֆիլմ, որը միայն չի բավարարի 14-18 տարեկան պատանիների պահանջները, այլ նաեւ փառատոներում կկռվի եւ հասու կլինի ավելի լայն շերտերին: Այսօր արհեստականորեն, կամ պատահմամբ ստեղծվել է իրավիճակ, որ կինոթատրոն հաճախողների 80 տոկոսը դիտում են կոմեդիաներ, որոնք համարվում են շուկայական, կոմերցիոն, հաջողված, բայց փառատոնային ֆիլմեր չեն դիտվում: Կարծում եմ` պետք է գտնել լավագույն տարբերակը, որն ունեն Ֆրանսիան, Ամերիկան, ռուսները, արդեն վրացիներն ունեն ֆիլմ, որով կարող են կռիվ տալ ցանկացած փառատոնում:

«ԿԻՆՈ ՆԿԱՐԵԼԸ ՃԱՇԱՐԱՆ ՉԷ»

- Մենք շա՞տ հետ ենք այդ դաշտից, ի՞նչն է մեզ պակասում:

- Մեզ պակասում է աշխատանքը, շատ ենք խոսում աշխատելու փոխարեն: Համոզված եմ` մի օր կունենանք շատ լավ կինո, եւ կինոյի մասին լավ օրենք ունենալու դեպքում մեր հայկական կինոմատոգրաֆն իսկապես առաջ կգնա, ու պետական այրերի համար կինեմատոգրաֆը կլինի եկամտաբեր: Ի վերջո, օտարները գումար են դնում «Դրախտի դարպասները» ֆիլմի համար, այս ֆիլմը Հայաստանն է արտադրում, եւ եթե վաղը հաջողվի մեծ վաճառք ունենալ, ապա Հայաստանը շահելու է: Բայց մի շատ կարեւոր բան կա` կինո նկարելը ճաշարան չէ, որ դու իմանաս այսօր սպառողը լինելու է 120 ուսանող` ֆիզկուլտ ինստիտուտից, հաշվարկ ես անում, թե քանի տարուց գումարը հետ կբերես: Կինոն այնպիսին է, որ կարող ես տասը տարի գումար դնել, հոգնես ու չուզենաս այեւս գումար դնել եւ 11-րդ տարում պարզվի, որ հետ ես բերել բոլոր տարիների գումարդ: Մեզ պետք է դուրս գալ, հաճախ եմ ասում` մենք պետք է սիրենք, օգնենք իրար, որ մեզնից մեկն իր ֆիլմով դուրս գա համաշխարհային շուկա, որ վաճառքի գործակալները հասկանան Հայաստանը կինո ունի: Խոսում եմ վաճառքի գործակալների հետ, ասում են` ինչի դուք կինո նկարո՞ւմ եք: Մարդիկ չգիտեն հայկական կինոն որն է, եկեք խոնարհվենք Փելեշյանի, Փարաջանովի եւ բոլոր մեր մեծերի առաջ, բայց չունենք հայկական կինո, որ վաճառքի գործակալներն իմանան այդ նմուշը:

Կարպիս Փաշոյանի հայտարարությունը խոսում է անգիտության մասին

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА