o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այլեւս Ռուսական թատրոնի տնօրենի ԺՊ չեմ, ասացին, որ վաղը տնօրենի նոր ԺՊ կնշանակեն». Իգիթխանյան

09.07.2019 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
«Այլեւս Ռուսական թատրոնի տնօրենի ԺՊ չեմ, ասացին, որ վաղը տնօրենի նոր ԺՊ կնշանակեն». Իգիթխանյան

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը վաղվանից նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կունենա: 6 ամիս պաշտոնավարելուց հետո, այսօր արդեն նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԻ հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը չի երկարաձգել պայմանագիրը: Իսկ շաբաթներ առաջ թատրոնի տնօրենի մրցույթը չեղարկվել էր, մեկ թեկնածու ունենալու պատճառով: Ինչեւէ, այսօր Յ. Իգիթխանյանը հրավիրվել էր նախարարություն, որից հետո «Իրավունքի» հետ զրույցում նա մանրամասներ փոխանցեց.

​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

- Այսօր հրաման ստացա, որ այլեւս Ռուսական թատրոնի տնօրենի ԺՊ չեմ, եւ ասացին, որ վաղը տնօրենի նոր ԺՊ կնշանակեն: Իսկ թե ո՞վ է, եւ ի՞նչ նկատառումներով, բնականաբար դրան բացատրություն չկար: Միայն ասացին, որ մրցույթը չի կայացել,  քանի որ եղել եք միակ հավակնորդը: Որպես տնօրենի ԺՊ, հունվարի 8-ին եմ նշանակվել` Լիլիթ Մակունցի հրամանով, եւ հուլիսի 8-ին էլ ավարտվել է իմ պայմանագիրը: Իսկ այսօր` հուլիսի 9-ին, ստացել եմ հրաման, որ իմ լիազորությունները վայր դնեմ: Բայց այստեղ կա մի փոքր իրավական կողմ, որն ուսումնասիրում է իմ  իրավաբանը:

- Տնօրենի մրցույթը չեղարկվելուց հետո թատերական կուլիսներում լայն շրջանառվում էր, որ 2-րդ թեկնածու եղել է, պարզապես նախարարությունում փաստաթղթերը չեն ընդունել:

- Այո, եւ դրանք հիմնովին կասկածներ են, բայց հիմա զբաղվում ենք այդ հարցով, որ փաստեր ձեռք բերենք եւ դրա մասին նույնպես, իհարկե, բարձրաձայնենք: Այստեղ խնդիրն այլ է, թատրոնի կոլեկտիվը շատ էմոցիոնալ ֆոնի վրա է եւ կոտրված, քանի որ այսօրվա դրությամբ թատրոնը ստաբիլ ու հանգիստ գնում էր առաջ, իր ուրույն ռելսերով, եւ այսօր այսպիսի մի «հետաքրքիր» պատմություն եղավ: 

- Իսկ նախարարությունում հանդիպման ժամանակ ի՞նչ պատճառաբանվեց, ինչո՞ւ չեն ցանկանում շարունակել Ձեզ հետ, որպես տնօրեն, քանի որ ՊՈԱԿ-ների մասին օրենքը դա թույլ է տալիս:

- Այո, օրենքը թույլ է տալիս, որ եւս 3 ամսով մեկ անգամ նույն անձի հետ շարունակել պայմանագիրը, բայց ասվեց, որ մենք նեյտրալ տարբերակով ենք աշխատում եւ, որ հիմա մեկ ամիս կպաշտոնավարի ուրիշ մարդ, կհայտարարվի մրցույթ, եւ ձեր իրավունքն է կրկին հայտ ներկայացնել` շեշտելով, որ օրենքի երկիր ենք, եւ ամեն ինչ օրենքով է լինելու:

- Յուրա, իսկ մեկ ամիս անց, երբ հայտարարվի մրցույթ, հայտ կներկայացնե՞ք:

- Ես այն մարդը չեմ, որ դռան վրա գրված լինի տնօրեն եւ դրանից ինձ լավ զգամ, թռնեմ օդերով, աստղայինը տանի, քիթս ցցեմ... Եվ ոչ էլ այդ աթոռի համար պայքարող եմ, ես հանուն թատրոնի եմ մտածում եւ իմ բոլոր 6 ամսվա աշխատանքային շրջանը ամեն ինչ արել եմ հանուն թատրոնի: Իհարկե, մրցույթին կուզենամ մասնակցություն ունենալ հանուն թատրոնի... Բայց այդ բաց թողնված ժամանակահատվածը` երբեւիցե հետ չես բերի: Չգիտեմ, թե այս ժամանակահատվածում ի՞նչ կլինի, ո՞վ կլինի տնօրեն, եւ ի՞նչ կանի այդ «ով»-ը: Եվ հետո, անհասկանալին այն է, որ այս ամբողջ ընթացքում, այդ բոլոր ինֆորմացիան այնքան փակ էր, փակ էր նաեւ այն ինֆորմացիան, որ կշարունակե՞ն ինձ հետ աշխատել, թե` ոչ: 

- Այսինքն` Ձեզ չե՞ն ծանուցել այդ մասին:

- Ստացել եմ ծանուցագիր, որ հնարավոր է Ձեզ հետ լուծարվի պայմանագիրը, դա էլ է  շատ հեղհեղուկ` ֆարմուլիրովկա... Օրենքն ասում է` կոնկրետ պետք է մարդուն ծանուցվի, որ իր հետ կլուծարվի պայմանագիրը: Ինչի համար է օրենքն ասում, որ այդ մասին տասը օր շուտ տեղեկացնեն աշխատողին, բայց ինձ ծանուցում են, որ հնարավոր է լուծարվի: Իսկ դրանից հետո արդեն եղավ ինֆորմացիոն վակուում` բոլոր խնդրանքները` դեպի հանդիպում, փակվում էին, եւ այսօր` առավոտյան ժամը 12:40-ին, ներքին գրագրության Մալբրի համակարգով գալիս է այդ հրամանը, հետո նոր հայտարարվում է  հանդիպում նախարարությունում` փոխնախարարի հետ: Ինչո՞ւ էր այդ գաղտնի ինֆորմացիա պահելը, նաեւ հրամանը... Դա էլ է մեր ուշադրության կենտրոնում, իմ անձնական իրավաբանը շատ լուրջ զբաղվում է այդ հարցերով:

- Այս ընթացքում նաեւ նախարարությունում անանուն դիմում-նամակներ էին գրվում թատրոնի դեմ...

- Այո, անանուն նամակների հետ շփվելու շատ մեծ փորձ ունեմ, պաշտոնավարելու 6 ամսից 3-ը նվիրել եմ մոտավորապես 5 անանուն նամակի բացատրագիր գրելուն: Թե՛ իմ վրա էր գրված, թե՛ գեղարվեստական ղեկավարի, որտեղ շատ տարօրինակ մեղադրականներ կային, որ մենք, օրինակ, հանդիսատեսին 3-րդ զանգից հետո չենք թողնում նստել պարտերում, իսկ դա մեծն Ստանիսլավսկու ընդունած որոշումն է, ոչ թե թատրոնի, բայց, փաստորեն մենք օրինազանց քայլ ենք արել, որ մեր դերասանին հարգում ենք եւ չենք թողնում, որ հանդիսատեսը մտնի պարտեր: Այդ նամակներում նաեւ գրված էր, որ մեր դերասաններին մուտքից առաջ հարբեցնում ենք, որ ինչ-որ ոչ ադեկվատ աշխատավարձեր ենք գրել, բայց այդ գրողը նույնիսկ չի հասկանում, որ տնօրենի աշխատավարձը նշանակվում է նախարարության կողմից: Մի խոսքով` անհեթեթ նամակներ էին, եւ չեմ զարմանա, եթե նախարարություն էլ նամակներ ուղարկված լինեն: Գիտեմ, որ մայիսին շնորհակալության խոսքերով ու ստորագրություններով կոլեկտիվի կողմից է նամակ եղել` տիկին Ղարիբյանի անունով ուղարկված: Իմիջիայլոց, դրա մասին իմացել եմ հենց տիկին Ղարիբյանից, երբ եկել էր մեր թատրոն «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման առաջնախաղին: Ի՞նչ փոխվեց մայիս ամսից մինչեւ հիմա, որ մեզ մոտ արդեն ամեն ինչ աննորմալ դարձավ, ես չգիտեմ: Իհարկե, բողոքներ պետք է լինեն, որովհետեւ շատ մարդկանց համար անհարմար դարձավ այս թատրոնում աշխատելը, շատ մարդկանց համար թատրոն գալ-գնալը դարձավ աշխատանք, շատ մարդիկ, որոնք թատրոնում զբաղված էին չգիտես ինչով, ուղղակի լքեցին թատրոնը, եւ բնականաբար դա չէր մարսվի:

Դարձ ի շրջանս յուր. ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն ցանկանում է համակարգ վերադարձնել ռեկետի համար հեռացվածին. «Ժամանակ»

- Գուցե հենց այդ անանուն նամակնե՞րն են հիմք հանդիսացել այս ամենի:

- Գուցե, չեմ կարող ոչինչ ասել: Ամեն դեպքում, այսօրվանից ի վեր ես նրանց չեմ կարող վերադաս անվանել, որովհետեւ արդեն աշխատանքային պարտավորություններ չունենք իրար հանդեպ: Տեսնենք ինչ կլինի, հուզական, հրաշալի կոլեկտիվը, որը գնում էր առաջ, նոր ներկայացումներ, նոր պլաններ, մտահղացումներ, որոնք կյանքի էինք կոչելու, այսօրվանից ամեն ինչ նորից օդի մեջ կախված մնաց:

- Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն ասել էր, որ եթե Դուք չլինեք տնօրեն, չի պատրաստվում մնալ թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար: Այդ մասին խոսե՞լ եք նրա հետ, կմնա՞ թատրոնում, թե...

- Ամեն դեպքում նրա որոշումն այսպիսին է, մինչեւ հաջորդ մրցույթ ասվածը նա թատրոնում կմնա որպես գեղարվեստական ղեկավար: 

- Իսկ Դուք կմնա՞ք թատրոնում որպես դերասան:

- Կրկին ամեն ինչ կախված է վաղվանից, թե ո՞վ կլինի նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА