o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ չեն ստացվում ձեր հարաբերությունները՝ կախված Կենդանակերպի նշանից

31.08.2019 22:16 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ինչո՞ւ չեն ստացվում ձեր հարաբերությունները՝ կախված Կենդանակերպի նշանից

Խոյ (մարտի 21-ից ապրիլի 19-ը)

Ինչ սպասվում կենդանակերպի տարբեր նշաններին սեպտեմբեր ամսին. Տեսանյութ

Դուք չեք զսպում ձեզ, գործում եք արագ եւ չեք մտածում հետեւանքների մասին: Դուք մտադիր չեք վնաս հասցնել ուրիշներին, հատկապես նրանց, ում սիրում եք, բայց դա հաճախ է պատահում: Եթե ձեզ ինչ-որ բան է պետք, այն հենց հիմա եք ուզում, ու եթե ձեր զուգընկերն ինչ-որ կերպ փչացնի դա, աննախանձելի վիճակում կհայտնվի: Դուք անհանդուրժող եք, պահանջկոտ, իմպուլսիվ, եւ սա կարող է փչացնել նույնիսկ ամենաամուր հարաբերությունները:

Ցուլ (ապրիլի 20-ից մայիսի 21-ը)

Ձեզ չափազանց շատ ժամանակ է պետք, որպեսզի բացվեք ու վստահեք ինչ-որ մեկին: Բայց, մյուս կողմից, դուք ակնկալում եք, որպեսզի մարդիկ ձեզ վստահեն այնքան, որպեսզի դուք կարողանաք անել՝ ինչ ուզում եք: Դուք համառ եք եւ ձեք հասկանում՝ ինչ է փոխզիջումը: Եթե ինչ-որ մեկը չի համաձայնում ձեզ հետ, ուրեմն ձեզ հետ չի լինի:

Երկվորյակներ (մայիսի 22-ից հունիսի 21-ը)

Դուք հակված եք խուճախի մատնվել, երբ հարաբերություններում ամեն ինչ լավ է, եւ դրանք պարտավորությունների են վերածվում: Վախենալով՝ դուք հրաժարվում եք դրանցից: Դուք մոռանում եք կարեւոր ամսաթվերի մասին, չեղարկում եք ծրագրածն ու ամեն ինչ անում եք (ենթագիտակցորեն), որպեսզի վանեք զուգընկերոջն ու բացառեք երկարատեւ հարաբերությունների ցանկացած հնարավորություն: Ձեզ խանգարում է պարտավորություններից վախը:

Խեցգետին (հունիսի 22-ից հուլիսի 22-ը)

Դուք հուսահատորեն ցանկանում եք սիրահարվել եւ հարաբերությունների մեջ լինել, որպեսզի ինչ-որ մեկի կարիքն ունենաք: Ձեր սերը թանկարժեք պարգեւ է, այդ պատճառով ձգտեք չմտածել, որ ձեր սիրելին չի իմանա այդ մասին: Կարող եք վստահել նրան, եւ եթե նույնիսկ նա կոտրի ձեր սիրտը, իմացեք, որ դուք բավականաչափ ուժեղ եք, որպեսզի հավաքեք ձեզ եւ առաջ շարժվեք:

Առյուծ (հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը)

Առյուծին գրավում է ուշադրությունը. նրանք ծարավի են ուշադրության, մշտական հիացմունքի եւ հաճոյախոսությունների: Մարդկանց մեծ մասն այդքան ժամանակ չունի՝ ամբողջ ուշադրությունը ձեզ հատկացնելու համար: Հիշեք, որ ամեն ինչ չէ, որ ձեր շուրջ է պտտվում, հատկապես, երբ հարաբերություններ ունեք: Երբեմն պետք է ուշադրություն դարձնեք ձեր զուգընկերոջը եւ համոզվեք, որ նա զգում է ձեր սերն ու աջակցությունը:

Կույս (օգոստոսի 23-ից սեպտեմբերի 22-ը)

Ձեր գերքննադատ բնավորությունը խանգարում է ձեր երջանկությանը: Դուք ձգտում եք ամեն ինչում կատարելության հասնել, եւ նույնն ուրիշներից եք պահանջում: Եթե ձեր զուգընկերն ինչ-որ բան կատարյալ չի անում, սխալներ է գործում, քննադատում եք նրան: Հանգստացեք եւ հասկացեք, որ գեղեցկությունը կատարելության մեջ չէ:

Կշեռք (սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ը)

Դուք հարաբերություններում հիմնականում աներեւակայելի եք: Ամեն դեպքում, դուք հաճախ թաքցնում եք ձեր զգացմունքները, քանի որ ցանկանում եք խուսափել կոնֆլիկտներից, բայց կուտակում եք վիրավորանքը, իսկ հետո պայթում: Հավանաբար, ավելի լավ է խնդիրները լուծեք հենց սկզբից, եթե նույնիսկ դա առճակատում եւ կոնֆլիկտ է նշանակում:

Կարիճ (հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 22-ը)

Ինչ է սպասվում 2020 թվականին կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

Դուք միանգամայն վստահ եք, որ խաբվելու եք, այդ պատճառով այսպիսի մարտավարություն եք ստանձնում. վնասել զուգընկերոջը, քանի դեռ նա չի հասցրել դա անել: Դուք վախենում եք, որ եթե ձեր սիրտը կոտրվի, կդատարկվեք: Բայց դուք այնքան բան ունեք հարաբերությունների համար. կիրք, սեր, հոոգատարություն, հանճարեղ սեռական ինքնարտահայտման ունակություն: Փորձեք իրադարձությունների վատագույն տարբերակը չենթադրեք եւ չգործել այնպես, կարծես անհանգստանալու բան չունեք: Վստահեք ձեզ, դուք բավականաչափ խելացի եք, որպեսզի հրաշալի ընտրություն կատարեք, երբ խոսքն այն մարդու մասին է, որի հետ ուզում եք անցկացնել ամբողջ կյանքը:

Աղեղնավոր (նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը)

Դուք չափազանց անկախ եք, եւ երբ սկսում եք զգալ, որ զգացմունքները նվաճում են ձեզ, ձգտում եք դրանք դուրս մղել հարաբերություններից: Դուք թույլ չեք տալիս, որ ձեր հարաբերությունները դժվար ժամանակներ ապրեն, քանի որ ցանկացած տհաճություն տեսնելով՝ չեք ցանկանում գործ ունենալ դրա հետ, այլ պարզապես հեռանում եք դրանցից: Երբեմն պետք է ձեզ ստիպեք անցնել դժվարությունների միջով, քանի որ լավ հարաբերություններն արժեն դրան:

Այծեղջյուր (դեկտեմբերի 22-ից հունվարի 20-ը)

Դուք շատ եք սիրում փող եւ լավ եք վաստակում ու խնայում եք... երբեմն շատ: Լավ է պրակտիկ եւ հաշվենկատ լինել, բայց ոչ ժլատ: Մի պատժեք ձեզ եւ ձեր զուգընկերոջը՝ առաջին անհրաժեշտության իրերի համար գումար խնայելով: Արձակուրդը կարող է արդարացնել ծախսերը, իսկ անսպասելի նվերը ոչ միշտ է սխալ. այն ցույց կտա, թե որքան եք սիրում ձեր կողակցին:

Ջրհոս (հունվարի 21-ից փետրվարի 18-ը)

Քանի որ դուք, որպես կանոն, զսպում եք ձեր զգացմունքները եւ չեք սիրում կիսվել ձեր անձնական կյանքի մասին տեղեկություններով, միշտ խորհրդավոր եք թվում: Ցանկացած զուգընկերոջ համար դժվար է զգալ, որ այնքան էլ լավ չի ճանաչում ձեզ, եւ դա կարող է նրան ստիպել անվստահ զգալ: Դուք սիրող եւ պոռթկուն եք, բայց ձգտեք ավելի բաց լինել, որպեսզի ձեր զուգընկերը իմանա այդ մասին:

Ձկներ (փետրվարի 19-ից մարտի 20-ը)

Դուք հակված եք հարաբերություններ սկսել՝ դրանց մասին նախապես չմտածելով, այդ պատճառով հաճախ անհաջող ընտրություն եք անում: Դուք ընկնում եք չափազանց ռոմանտիկ գաղափարների ազդեցության տակ, եւ երբ բախվում եք իրականությանը, կորցնում եք հարաբերությունների հանդեպ հետաքրքրությունը: Կյանքը ռոմանտիկ կատակերգություն չէ, ոչ էլ դաժան ողբերգություն: Հասուն հարաբերություններն ավելի մեծ հաճույք կպատճառեն, քան կատարյալ կապի մասին ձեր պատրանքները:

 

Աղբյուրը՝ soulpost.ru

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА