o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանում հայտարարությամբ հանդես եկան

07.10.2019 15:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանում հայտարարությամբ հանդես եկան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական այսօրվա նիստի ժամանակ պաշտպանական կողմը հանդես եկավ հայտարարությամբ: Դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց՝ երկու երիտասարդներ՝ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը կալանավորված են՝ դատավորի տված հաղորդման հիման վրա:

Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Խուդոյանը հիշեցրեց՝ այս դեպքին նախորդել են այլ նմանատիպ դեպքեր՝ դատավորի, ՍԴ անդամի նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրում, սակայն այդ դեպքերում չի տրվել գնահատական:

«Ձեր հաղորդման հիման վրա նրանք կալանավորված են: Մենք տեսնում ենք հստակ խտրական վերաբերմունք, այդ անձինք քաղբանտարկյալ են: Քաղաքական շարժառիթներով ազատազրկումների կենտրոնացում կա հենց Ձեր անձի շուրջ: Հորդորում ենք այսուհետ հետևողական լինել քաղաքական հետապնդումներին չնպաստելու հարցում, իրականացնել արդարադատություն»,- ասաց պաշտպանը:

Դանիբեկյանը նշեց՝ դատարանն արձանագրում է, որ այս հայտարարությունը որևէ առնչություն չունի սույն գործի հետ: Դատավորի խոսքն ընդհատվեց դահլիճից հնչող սուլոցներով ու գոռոցներով: Ներկաների մի մասը վեր էր պարզել պաստառներ՝ Մութաֆյանի ու Օհանջանյանի նկարներով, նաև գրառում՝ «անմեղ բանտարկյալներ»: Դատական կարգադրիչները սկսեցին պաստառները հավաքել նրանց ձեռքերից և հորդորեցին լռություն պահպանել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА