o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նարեկ Սամսոնյանը դիմել է գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օրինական պահանջով

07.11.2019 20:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Նարեկ Սամսոնյանը դիմել է գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օրինական պահանջով

«Քաղաքացիական գիտակցություն» կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը հանցագործության մասին հաղոդագրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օրինական պահանջով։

Սուրիկ Խաչատրյանի ոդիսականը․ նախկին մարզպետի եղբայրը դատարան է դիմելու․ «Ժողովուրդ»

«Հայտնում եմ ձեզ, որ իմ օրինական պահանջը մերժելու դեպքում պատրաստվում եմ սպառել բոլոր ներպետական ատյանները, իսկ իշխանության ուզուրպացիայի ավարտից հետո պարտադիր վերաբացել սույն գործը կամ այն գումարել Փաշինյանի դեմ հարուցվող բազմաթիվ այլ` ավելի ծանր քրեական գործերին: Ինքնիրավչությունն ու ամենաթողությունը պետք է դատապարտելի լինեն օրենքի ողջ խստությամբ», - Facebook-ի իր էջում գրել է Սամսոնյանը։ 

Նա տեղադրել է դիմումների պատճենները և տեքստը:

«ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Հաղորդում հանցագործության մասին

2019թ.-ի նոյեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց տվեց պետական առանձնատունը, ուր ընտանիքի հետ տեղափոխվել է վերջերս՝ հայտնելով, որ դա հենց այն առանձնատունն է, որտեղ ժամանակին բնակվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Բանն այն է, որ 2014 թվականին ընդունված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանված են ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ վարչապետի համար նախատեսված կեցության և սպասարկման պայմանները, այն է:

Օրենքի 7.6-րդ հոդվածի համաձայն` վարչապետի համար նախատեսված սպասարկման պայմանները հետևյալն են. «Վարչապետին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք»:

Վերը նշված փաստերից կարող ենք եզրակացնել, որ օրենքով սահմանված կարգով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված 3-րդ մասնաշենքը, այլ ոչ թե 6-րդ մասնաշենքը, որում այժմ բնակվում է Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ այս ընթացքում չի արվել օրենսդրական որևէ փոփոխություն՝ վարչապետի համար նախատեսված կառավարական այլ առանձնատան հատկացման մասին:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով օրենքը, տեղափոխվել է այն առանձնատուն, որը օրենքով սահմանված կարգով իր համար նախատեսված չէ:

Արդյունքում ոչ միայն խախտվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները, այլև «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի մի շարք պաշտոնատար անձանց կողմից դրևորված գործողությունների/անգործության պարագայում ակնհայտորեն վատնվում են պետական միջոցները և խաթարվում նշված պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը։

Հաշվի առնելով այն, որ վերորգրյալ արարքն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ խնդրում եմ նշված փաստի առթիվ հարուցել քրեական գործ և օրենքով սահմանած կարգով քրեական հետապնդում իրականացվել նշված գործողությունները/անգործությունը թույլ տված պաշտոնատար անձանց և նրան օժանդակած անձանց նկատմամբ, ինչպես նաև վերականգնել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ճ բնականոն գործունեությունը։

Բացի հակամշակութային լինելուց՝ այդ ապուշությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Նարեկ Մալյանը՝ «Հուզանք ու Զանգի» մասին

Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ

Նարեկ Սամսոնյան»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА