o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոյեմբերի 19-ը Տղամարդկանց միջազգային օրն է

19.11.2019 11:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 19-ը Տղամարդկանց միջազգային օրն է

Ամեն տարի նոյեմբերի 19-ին աշխարհում նշվում է Տղամարդկանց միջազգային օրը։

Առաջին անգամ այն տոնել են 1999թ․՝ Կարիբյան ծովում երկու կղզուց կազմված Տրինիդադ եւ Տոբագո պետության բնակիչները։ Հետագայում այդ տոնը իր տեղն է գտել նաեւ Կարիբյան ավազանի մյուս երկրներում, Ավստրալիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում եւ Միացյալ ազգերի կազմակերպությունում։ Այսօրվա դրությամբ տոնը նշվում է ավելի քան 60 երկրներում։

Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օրն է

Նման տոնի գաղափարը հնչել է դեռեւս 1960-ական թվականներին, որբ հայտնվել է մարտի 8-ին Կանանց միջազգային օրվա համանմանությամբ Տղամարդկանց միջազգային օրը փետրվարի 23-ին տոնելու առաջարկությունը։

Սակայն 30 երկար տարիներ գործն առաջարկությունից այն կողմ չի անցել։ Միայն 1990-ականների սկզբին Միսուրի-Կանզաս քաղաքի համալսարանին կից տղամարդկանց հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թոմաս Օասթերի նախաձեռնությամբ ԱՄՆ-ում փետրվարին անցկացվել են աննշան միջոցառումներ։

Այսօրվա Տղամարդկանց միջազգային տոնի նախաձեռնող է դարձել դոկտոր Ջերոմե Թիլուկսնգհխը՝ Վես-Ինդիայի համալսարանից։ Նա առաջարկել է հիմնել տոն, որը կընդգծի տղամարդու դրական դերը ընտանիքում եւ հասարակության մեջ։ Որպես տոնի ամսաթիվ դոկտոր Թիլուկսնգհխը ընտրել է նոյեմբերի 19-ը՝ իր հոր ծննդյան օրը, որը, նրա խոսքերով, ընդօրինակման համար գերազանց օրինակ էր։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА