Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ գրավ կիրառվեց, այս անգամ` 55 մլն դրամի չափով «Ռեստորանները պետք է պահպանեն սահմանված կանոնները, հակառակ դեպքում կան սանկցիաներ». Անահիտ Ավանեսյան Դիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏԿԵՐ. Ապարանի քաղաքապետի թեկնածու Կարեն Եղիազարյանի ղեկավարած քաղաքում՝դպրոցի ճամփան դժվար է, երկար՝շատերի համար.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ . Newsmedia.am ՀՀ այցելելիս պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիր ՊԵԿ նախկին նախագահը նշանակվեց Արմավիրի մարզպետ Կրակոցներ՝ Կամիր շուկայի ուղղությամբ (տեսանյութ) 2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացում ԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Հայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում. Սամվել Մարտիրոսյան


Ի պատիվ մաեստրո Օրբելյանի՝ Նյու Յորքի հայ համայնքում ընդունելություն է կազմակերպվել

Մշակութային

Օրերս Նյու Յորքի Սուրբ Վարդան տաճարի համալիր ժամանած բազմաթիվ հյուրերի համար իսկական տունդարձի արարողություն էր կազմակերպվել: Համավարակի սահմանափակումներով լի մեկ տարվանից հետո՝ վերսկսվեց հայ համայնքի բնականոն կյանքը:

Ընդունելությունը նախագահում էր Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆինդիկյանը, ով հավուր պատշաճի մեծարելով Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնի նորանշանակ երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, մաեստրո Կոնստանտին Օրբելյանին, նշել է մաեստրոյի ունեցած մեծածավալ ներդրումը համաշխարհային երաժշտական ասպարեզում:

Ընդունելությանը ներկա էին ավելի քան 100 հյուրեր, որքեր եկել էին շնորհավորելու մաեստրո Օրբելյանին նոր ու պատասխանատու աշխատանքի առթիվ: Երեք տասնամյակ մաեստրո Օրբելյանը եղել է Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի երաժշտական կյանքի կարկառուն դեմքը, իսկ 2016-2020 թվականներին աշխատել է որպես Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար: Նրա ստեղծագործական բեղուն ընթացքը ներառում է ելույթներ ԱՄՆ-ում, Կանադայում, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում. համերգներ եւ ձայնագրություններ աշխարհի մի շարք մեծագույն երգիչների հետ, Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմի» մրցանակի քառակի նոմինանտ է: Ընդունելությունը կազմակերպվել էր Շահան Արծրունու եւ Շողակ Հովհաննիսյանի կողմից:

Ընդունելությանը հյուրերի թվում է եղել նաեւ ամերիկահայ Միշել Էքիզյանը, որ դոկտորական է պաշտպանել Կոլումբիայի համալսարանում եւ հեղինակն է ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու կայնքի մոտիվներով՝ 80 րոպե տեւողությամբ «Գորկու երազների պարտեզը» օպերայի: Դոկտոր Էքիզյանն ու մաեստրո Օրբելյանը վաղեմի բարեկամներ են եւ մտադրություն ունեն համատեղ ուժերով բեմ բարձացնել Գորկու կյանքին նվիրված օպերան:

Կոնստանտին Օրբելյանի պատվին հրավիրված ընդունելությանը ներկա է գտնվել նաեւ Նյու Յորքի օպերային թատրոնի գլխավոր տնօրեն Մայքլ Կապասսոն: Ներկաները օգտվելով առիթից՝ շնորհավորել են մաեստրո Օրբելյանին հոբելյանական տարվա կապակցությամբ: Հիշեցնենք, որ Կ. Օրբելյանն այս տարի նշում է ծննդյան 65-րդ հոբելյանը:

Ընդունելության ավարտին Դանիել եպիսկոպոսը հայերեն եւ անգլերեն լեզուներով դիմել է ներկաներին՝ հայտնելով իր ուրախությունը մաեստրո Կոնստանտին Օրբելյանի նման պատվավոր հյուրին իրենց հարկի ներքո հյուրընկալելու եւ նրա հետ սրտառուչ հանդիպում ունենալու առթիվ՝ հավելելով, որ բարձրարժեք երաժշտության շնորհիվ մենք առավել մոտենում ենք Աստծուն: Մաեստրո Կոնստանտին Օրբելյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց հայ համայնքի ներկայացուցիչներին իր նկատմամբ ցուցաբերվող ուշադրության եւ մշտապես բարձր արվեստը գնահատելու համար:

Հիշեցնենք, որ մաեստրո Կոնստանտին Օրբելյանն իր երաժշտական կարիերան սկսել է որպես փայլուն դաշնակահար, որից հետո 1991թ. զբաղեցրել է Մոսկվայի կամերային նվագախմբի տնօրենի պաշտոնը: Լինելով առաջին ամերիկացին, ով երբեւէ ղեկավարել է ռուսական խոշոր համույթը, նա Մոսկվայի կամերային նվագախմբի հետ շրջագայության մեկնեց ամբողջ Ռուսաստանով եւ աշխարհով մեկ: Կ. Օրբելյանը ղեկավարել է նաեւ Ռուսաստանի այլ առաջատար նվագախմբեր եւ նրանց հետ ունեցել բազմաթիվ ձայնագրություններ: 1998 թ. Դելոս ստուդիա գալուց հետո մաեստրո Օրբելյանը հեղինակել է քննադատների կողմից ջերմորեն ընդունված մոտ 40 ձայնագրություններ, այնուհետեւ ստանձնել է Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Այդ համույթի հետ նա իր ամենահաջողված ձայնասկավառակներն է ձայնագրել՝ համագործակցելով համաշխարհային օպերային գերաստղերի հետ: Կոնստանտին Օրբելյանը մշտապես ակտիվ ստեղծագործական գործունեություն է իրականացրել նաեւ Հայաստանում՝ աջակցել մի շարք մեծածավալ երաժշտական նախագծերի իրականացմանը:

Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ գրավ կիրառվեց, այս անգամ` 55 մլն դրամի չափով«Ռեստորանները պետք է պահպանեն սահմանված կանոնները, հակառակ դեպքում կան սանկցիաներ». Անահիտ ԱվանեսյանԴիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏԿԵՐ. Ապարանի քաղաքապետի թեկնածու Կարեն Եղիազարյանի ղեկավարած քաղաքում՝դպրոցի ճամփան դժվար է, երկար՝շատերի համար.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ . Newsmedia.amՀՀ այցելելիս պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիրՊԵԿ նախկին նախագահը նշանակվեց Արմավիրի մարզպետԿրակոցներ՝ Կամիր շուկայի ուղղությամբ (տեսանյութ)2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացումԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումըՀայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում. Սամվել ՄարտիրոսյանԿորոնավիրուսային իրադրությունը մեղմացել է, սակայն զգոնությունը չպետք է թուլացնել. Նիկոլ ՓաշինյանՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպքԱզգովի ինքնասպան կլինենք, բայց ադրբեջանցիների տիրապետության տակ երբեք չենք լինի.ԱՀ ԱԺ նախկին պատգամավորԱդրբեջանին թույլ չեն տվել հակադարձել Սերժ Սարգսյանի ելույթինՄարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել էԲայդենը չի կարողացել արտասանել կորոնավիրուսի նոր շտամի անվանումըԱվելի քան 300 մետր տրամագիծ ունեցող «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում Երկրին ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացվի ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ ամբողջապես պատվաստված լինելու հավաստագիրԱդրբեջանցի սպան ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հուղարկավորության ժամանակ ծեծի է ենթարկել լրագրողներինԲլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հայաստանում եւ ԱդրբեջանումՄիջանցք բառ չկա, չի լինելու, չի քննարկվում, հստակ ասվել է մեր և ՌԴ կողմից. Ալեն ՍիմոնյանԻշխանության համառ ջանքերով կալանավորված Աշոտ Մինասյանն իր գիտակից ողջ կյանքը նվիրել է մեր մեծ հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին.Տիգրան ԱբրահամյանԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀայաստանում կան փակ ու դժվարանացանելի ճանապարհներ. Շիրակի ու Արագածոտնի ճանապարհներին մերկասառույց էԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում, Արարատի ու Կոտայքի մարզերումՍյունիքի քաղաքներում ձյուն է տեղում. 13 տարածաշրջանների ճանապարհներ պատված են մերկասառույցով«Հրապարակ». Կրոնափոխ ՀՀԿ-ակա՞ն. Սարգիս Սահակյանը ՀՀԿ-ական է, բայց ՔՊ-ականներին է գովերգումԱդրբեջանի ոստիկանությունն անճանաչելիության աստիճան ծեծել է ընդդիմության առաջնորդ Թոֆիգ ՅագուբլուինՀայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների. Հայկ Կոնջորյան«Ժողովուրդ». Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողություններ իրականացնելԵվրոպայում պաշտոնապես արգելված է «Սուրբ Ծնունդ» արտահայտությունը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը հերթական օպերացիան է մտածել«Ժողովուրդ». Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել. իրավապահները պետք է զբաղվեն«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան«Փաստ». Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտինՃանաչեք ու հիշեք բոլոր նրանց, ովքեր ծառայում են Ալեւի շահերը ՀՀ֊ում սպասարկող թշնամասեր իշխանություններին. ԿարապետյանՍիրված դերասանները` տարիներ անցՄարիամ Փաշինյանն Իսպանիա է գնացելՆիկոլ Փաշինյանը մտահոգված է Ջուսը երեկ եւ այսօրԺողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ ենԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ»«ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸ»«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՐԿԻՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԼՈՒԾԵԼ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ»«ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐԸ ԿՄՈՏԵՑՆԻ ԱՅՍ ԹՐՔԱԴԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ