Ո՞ր պարագայում անվստահություն կհայտնեն փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանել Նիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-ից Պետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան «Այց, որը կփոխի աշխարհը» Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետ Ընկեր Փանջունի Իմպիչմենթս գաղտնի թող մնա Բամբասանք Զարմանք Խարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում

Մեր գերիների մեծ մասն Ադրբեջանին են հանձնվել` հողերի հետ միասին. Լարիսա Ալավերդյան

Տեսանյութեր

Արցախյան 44 օրյա պատերազմի զոհերի հարազատները երեկ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջեցին Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրանք առաջադրել` դեռեւս տասը ամիս առաջ հարուցված քրեական գործով, եւ անհապաղ կալանավորել: Գլխավոր դատախազությունը խոստացավ ներկայացված պահանջին պատասխանել այսօր` գրավոր հայտարարությամբ: «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ասաց, որ սա շատ կարեւոր պահանջ է զոհերի ծնողների ու հարազատների կողմից:

– Բոլորն, ըստ արժանվույն, իրենց գործած մեղքերին համաչափ պետք է պատժվեն: Այս իշխանության զուտ հեռացումը բավարար չէ, որովհետեւ կստացվի, թե ինչ արել, արել են, հիմա ուղղակի կարող են հեռանալ: Ավելի կողմնակից եմ, որ ամենախիստ եւ ամենակոռեկտ իրավաբանական հիմքերով այս գործը քննվի, որովհետեւ տեղի է ունեցել անգործությամբ կամ սխալ գործողություններով զանգվածային մարդու իրավունքների ոտնահարում: Թեպետ խոստավանենք, որ այն, ինչ ասում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, խոսում է ոչ թե այս կամ մյուս տարբերակի մասին, այլ հակառակը` եւ-եւի: Հստակեցնեմ` այդ անձի հայտարարությունները խոսում են այն մասին, որ պատերազմի ընթացքում գործելու անհրաժեշտության ժամանակ չեն գործել, իսկ այն դեպքերում, երբ գործել են, ամբողջովին եղել է սխալ եւ հակառակ այն մարտահրավերներին, որոնք կային: Սա մարդու իրավունքների լեզվով բավականաչափ է, որ բնութագրենք, բայց իրավաբանական առումով անհրաժեշտ է, որպեսզի գլխավոր դատախազն իր խոսքը պահի: Նա ասել է, որ դեռ  մեկ տարուց ավել է, մի գործ է հարուցել, բայց այսքան երկար հապաղելը եւս խոսում է ոչ համաչափ գործողությունների մասին, որն այսօր ցուցաբերում է գլխավոր դատախազությունը: Պետք է բոլոր իրավապահ մարմինները հստակ հասկանան` իրենց ցանկացած հապաղումը միայն մի բան է նշանակում` իրենք եւս սպասարկում են նրանց, ովքեր հստակ գործել են հանցագործություններ, որոնք իրենց հատկանիշներով նկարագրված է ՀՀ քրեական օրենսգրքի 28-րդ գլխում, որը կոչվում է պետական ավտանգության եւ սահմանադրական կարգի դեմ հանցագործություն: Համոզված եմ` բավականին շատ ապացուցողական բազա կա եւ մնում է հուսալ, որ  գլխավոր դատախազն ու իր թիմը չեն չդառնա եւս մասնակից այս հանցագործության: 

– Բաքվում այս օրերին տեղի են ունենում ակցիաներ` պահանջելով Զանգեզուրը: Ի՞նչ է սա նշանակում եւ արդյոք տեսնում եք վտանգ` նոր տարածքների զիջման:

– Հայաստանում 2018 թվականին իշխանության եկած թիմը հենց իսկզբանե հստակ ծրագիր եւ նպատակ է ունեցել` Արցախը ամբողջովին եւ միանգամից հանձնել Ադրբեջանին, Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ, որը կլինի ամբողջովին զրկված սուվերենությունից: Այսինքն` ճիշտ այնպես, ինչպես զրկված է այսօր սուվերենությունից Ադրբեջանը: Գաղտնիք չէ, որ այս պատերազմում հաղթել է Թուրքիան, որն էլ հենց ծրագրել էր, ղեկավարում էր եւ արձանագրում արդյունքները: Իսկ Թուրքիան անթաքույց դարեր շարունակ ունի մի նպատակ` ավարտել հայերի ցեղասպանությունը` ոչ միայն Արեւմտյան, այլեւ` Արեւելյան Հայաստանում ու այլուր: Եվ այն, որ Թուրքիայի ԱԳ նախարար Չաուշօղլին Ուրուգվայում իրեն պահել է ինչպես փողոցային մեկը` ցույց տալով «Գորշ գայլերի» ժեստը, խոսում է այն մասին, որ ցեղասպանությունը ոչ թե առանձին գազանների ձեռքի գործն է` լինեն «գորշ գայլերը», թե ուրիշ, այլ սա պետական քաղաքականություն է: Այդպիսի ժեստը ոչ թե պատահականություն է, այլ Թուրքիան դրանով պարծենում է` համարելով, թե հերթական հաղթանակն է տարել` իր թիվ մեկ ծրագրային նպատակին հասնելու համար: Այսինքն` ամբողջովին ոչնչացնել հայերին` ոչ միայն Արցախում եւ Հայաստանում, այլ ամենուր: Երբեւիցե չպետք է մտածել, թե Ադրբեջանը, որը ստրուկն է եւ վասալը Թուրքիայի, բավարարվելու են որոշակի տարածքներ ստանալով: Խնդիրը շատ պարզ նկարագրել է 1920 թվականին Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարարը, որը դիմելով ճակատներից մեկի հրամանատարին` գրել է. «Շարունակեք խաբել հայերին եւ եվրոպացիներին` մեր կեղծ խաղաղասիրությամբ, բայց անշեղորեն կատարեք մեր նպատակին հասնելու համար բոլոր գործողությունները` այն է ոչնչացնել հայերին` ֆիզիկապես եւ քաղաքականապես»: Այսօր կարող ենք ասել, որ տեղի է ունենում հենց սա:

– Հիմա գրեթե չի խոսվում գերիների մասին: Անգամ միջազգային հանդիպումների պաշտոնական հաղորդագրություններում եւ հայտարարություններում այդ մասին խոսք չկա: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նախեւառաջ նրանք այն գերիները չեն, որոնք ունեինք առաջին արցախյան պատերազմի ժամանակ, երբ ամեն մի գերու եւ անհայտ կորածի մասին կարելի էր վեպեր գրել, որովհետեւ հերոսամաևրտի ժամանակ տեղի ունեցած այս կամ այն դեպքն է: Այսօրվա մեր գերիների մեծ մասը Ադրբեջանին են հանձնվել` հողերի հետ միասին: Ինչքան էլ հրեշավոր է թվում այս միտքը, բայց սա եւս եղել է պայմանավորվածությունների մի մասը: Առնվազն այստեղ չի կարելի կասկածել, որովհետեւ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո`  ջոկատները մնում էին Քարվաճառում եւ այլ շրջաններում: Այս առումով` նրանք իսկզբանե նախատեսվել են, կներեք, բայց որպես քաղաքական ցուցադրական առեւտրի օբյեկտներ: Այսինքն` պատահական չեն այդ մարդիկ հայտնվել գերության մեջ: Մի քանիսը գերությունից վերադարձվել են այն վիճակում, որը պահանջում էր, որպեսզի պետական մակարդակով սկսվեին դատական գործողություններ: Մենք գիտենք, որ մեր պանծալի իրավաբանները մեծ աշխատանք են անում, բայց այսօր ինչպե՞ս խոսել գերիների վերադարձի մասին, երբ տեսնում ենք, որ այս իշխանություններն ամեն իրենց քայլը համաձայնեցնում են եւ սպասարկում թուրք ադրբեջանական ցեղասպանական ծրագրերին ու նպատակներին: Կարծում եմ` չունենք հիմքեր մտածելու, որ այդ հարցը դեռ մնում է քաղաքական օրակարգում: Իհարկե, չի բացառվում, որ մի այլ ավելի խարդախ քայլ անելու ժամանակ այս իշխանությունները` պայմանավորված Ադրբեջանի հետ` գերիների եւս մի խումբ բերեն, որոնք արդեն մշտական վերականգնողական աշխատանքների կարոտ են: Էլի եմ կրկնում` այս վիճակը մի կողմից ամբողջովին հակասում է հումանիտար միջազգային իրավունքին, մյուս կողմից այսօրվա իշխանությունները անում են ամեն ինչ մտածված եւ համաձայնեցված` թուրք-ադրբեջանական գործիչների հետ միասին: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ո՞ր պարագայում անվստահություն կհայտնեն փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստրԹող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԻնչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայումԿներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն«Կամք»-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ 4 «Կամք»-ականներինՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն ԹունյանՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըԱրեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ ԳալստյանԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանումՏոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել ՂազախստանUcom ընկերությունը շնորհավորում է բոլորինՄենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода