Մեկը Րաֆֆիին գոնե հիշեցներ, որ տաքսու վարորդը ողջունելիս պիտի «սալամ» ասած լիներ, ոչ թե հրաժեշտ տալուց. քաղաքագետ
Ներքաղաքական«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատմել է ուշագրավ մի դեպք։ Ըստ նրա, օրեր առաջ ինքը նստել է տաքսի, որի վարորդն ազգությամբ ադրբեջանցի էր։
«Երբ մեքենայից իջնում էի, ինձ ասում է «սալամ»: Հասկանում եմ, որ նա Հայաստանում ապրող ադրբեջանցի է»,- վստահաբար պնդել է Հովհաննիսյանը:
Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը գրում է. «Այն, որ Հայաստանում լիքը թուրք-ադրբեջանցիներ կան, անվիճելի փաստ է: Վկան թրաշով ու անթրաշ ՔՊ-ականներն ու նրանց սատարողները: Բայց մեկը Րաֆֆիին գոնե հիշեցներ, որ տաքսու վարորդը ողջունելիս պիտի «սալամ» ասած լիներ, ոչ թե հրաժեշտ տալուց»: