Iravunk.com | ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԶՐԿՎԵՑ «ԶՈՒՅԳ ԱՐԵԳԱԿՆԵՐԻՑ»
Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում Գրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանը Այսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. Լոքմագյոզյան Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան Էրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմի

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԶՐԿՎԵՑ «ԶՈՒՅԳ ԱՐԵԳԱԿՆԵՐԻՑ»

Մշակութային

 2015 թվականին «Իրավունք» թերթը` հաշվի առնելով նաեւ ընթերցողների կարծիքները, ներկայացրել էր տարվա ընթացքում իրենց գործունեությամբ, մշակույթի տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույն գործիչներին ու նրանց գործերը: «Տարվա լավագույն նախագիծ» էր համարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների ցանկում ներառված, ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմեյստեր ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԻ «Զույգ արեգակներ» բալետային ներկայացումը՝ բեմադրված Նարեկացու «Մատյան ողբերգության»պոեմի հիման վրա: «Զույգ արեգակներ» բալետը պարավեստի լեզվով ցուցադրում էր այն արժեքները, որոնք հայերը ստեղծել են հազարամյակների ընթացքում եւ մասնակցել համաշխարհային մշակութային արժեհամակարգի ձեւավորմանը: Մինչդեռ վերջերս Ռ. Խառատյանի ֆեյսբուքյան հրապարակումներից իմացանք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը հանդիսատեսին զրկում է այս բալետը դիտելու հնարավորությունից: Իսկ թե որն է նման վերաբերմունքի պատճառը, փորձեցինք պարզել ներկայացման բեմադրիչի հետ զրույցում:

Պարոն Խառատյան, ըստ Ձեզ, ո՞րն է «Զույգ արեգակներ» բալետի հանդեպ նման վերաբերմունքի պատճառը: Ո՞վ է կանգնած այս որոշման հետեւում:

— «Զույգ արեգակներ» բալետը բեմադրվել է Հայոց ցեղասպանության պետական կոմիտեի եւ Մշակույթի նախարարության հաստատումից հետո, ինչի արդյունքում ընդգրկվել է պետական միջոցառումների ցանկում եւ ֆինանսավորվել է Համահայկական հիմնադրամի կողմից: Օպերային թատրոնում իմ աշխատանքի ընթացքում ցանկացած ներկայացում բեմադրելիս, ես գաղափարը եւ սցենարը ներկայացնում էի գեղարվեստական խորհրդին, որից հետո տնօրենը հաստատում էր նախագիծը եւ ներկայացնում Մշակույթի նախարարություն՝ ֆինանսկան աջակցություն ստանալու համար: Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում բոլոր հարցերը որոշվում են միանձնյա: Մինչդեռ նախկին ղեկավարին հեռացրին տնօրենի պաշտոնից, քանի որ հայտարարվեց, որ մեկ անձ չի կարող զբաղեցնել ե՛ւ գեղարվեստական ղեկավարի, ե՛ւ տնօրենի պաշտոնը:

Նկատի ունեք, ՌԴ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանի՞ն:

— Այո, Օրբելյանի մասին է, ով ավելի ճանաչված էր: Օպերային թատրոնի ղեկավարությունը պետք է քաջատեղյակ լինի աշխարհի զարգացումներից եւ այնպիսի խաղացանկ ստեղծի, որով ձեւավորի հանդիսատեսի մտածելակերպը, այլ ոչ թե հանդիսատեսը թելադրի թատրոնի ուղղվածությունը եւ խաղացանկը: Թատրոնի ներկայիս ղեկավարությունը անտեղյակ է այս ամենի կարեւորությունից: Միտումնավո՞ր է, կամ թե ոլորտի վերադասի կարգադրանքո՞վ են տանում հայ հանդիսատեսին այս աննպատակ ուղղությամբ, երկու դեպքում էլ սա թշնամություն է հայ ազգի հանդեպ: Հնարավոր է այս անձինք պետք լինեն որեւէ այլ ասպարեզում, բայց ոչ հայի բախտը որոշելու գործում: Ես վստահ եմ, որ կան արժանի մասնագետներ, որոնք արդար ընտրությունների արդյունքում կարող են զբաղեցնել թատրոնի տնօրենի պաշտոնը եւ որոնք կարող են ձեւավորել բարձր մակարդակի գեղարվեստական ղեկավարություն եւ գեղարվեստական խորհուրդ:

Ձեր բեմադրության հիմքում Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմն է: Չէ՞ որ Նարեկացին մեծություն է, եւ նրա ստեղծագործության հանդեպ նման վերաբերմունքը մերժում չէ՞ մեր մշակութային արժեքների հանդեպ:

— Այս բալետը չի ներկայացվում ադմինիստրարտիվ մակարդակի որոշման արդյունքում, այլ ոչ թե գեղարվեստական մակարդակի որոշման հիման վրա: Ցավալի է, բայց մեծ գաղափարներ ունենալու փոխարեն՝ ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձը անձնական շահեր է հետապնդում, թշնամություն սերմանելու նպատակ ունի, ինչի արդյունքում զարգանալու փոխարեն՝ մենք գաղափարական առումով այսօր աշխարհից հետ ենք մնում: Իմ վրդովմունքն այն է, որ թատրոնի խաղացանկով առաջ գնալու, մեր ազգային հարցերը բարձրացելու փոխարեն՝ մեր թատրոնը հետ է տանում: Ինչպե՞ս որոշվեց, որ պետք է բեմադրվի «Ռոմեո Ջուլիետ» բալետի այն տարբերակը, որը բեմադրվել է մեր թատրոնում ավելի քան 50 տարի առաջ, եւ որի պրեմիերան ես եմ պարել: Այս տարբերակը ոչ մի դրական ազդեցություն չունի ո՛չ հանդիսատեսի գեղագիտական ճաշակի ձեւավորման, ո՛չ ժամանակակից արվեստի շունչը ներկայացնելու, ո՛չ կատարողների մասնագիտական որակը բարձրացնելու վրա: Ինչի՞ հիման վրա ԿԳՄՍ նախարարությունը որոշեց, որ այս տարբերակը արժանի է ֆինանսավորման:

Ի՞նչ կարիք կար նորից բեմադրել «Ռոմեո Ջուլիետ» բալետը, երբ 2011 թվականին մեծ հաջողությամբ ներկայացվել է իմ կողմից կատարված բեմադրությունը, որը համապատասխանում է այսօրվա էսթետիկային, ռիթմին եւ տեմպին: Նույնը կարող եմ նշել Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» բալետի մասին: Առաջնայինը մեզ համար պետք է լինի՝ ձեւավորել մեր հոգեւոր արժեքները, բայց սա ներկայիս խաղացանկի ոչ մի ներկայացման մեջ չի արտացոլվում: Ստեղծվածը ջնջվում է, իսկ նորը չի համապատասխանում մեր ազգային խնդիրների լուծմանը:

Համացանցային խոսակցություններում շահարկվում է նաեւ Արմեն Սմբատյանի անունը: Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն, որ նա է կանգնած այս ամենի հետեւում:

— Ես գիտեմ, որ այսօր կան պաշտոնատար անձինք, որոնք պետք է պատասխանատու լինեն այսօրվա վիճակի համար: Իսկ Արմեն Սմբատյանի առումով ոչինչ չեմ կարող ասել: Օպերայի ադմինիստրատիվ ղեկավարը պետք է այնքան գիտակ եւ պատրաստված լինի, որ չենթարկվի արտաքին ազդեցություններին եւ կարողանա այնպիսի միջավայր եւ պայմաններ ստեղծել, որպեսզի իրականացվի գեղարվեստական ղեկավարության ծրագրերը: Ես միշտ նշում եմ, որ օպերան մեր երկրի փոքր մոդելն է: Եվ մեր օպերայի խաղացանկը ցույց է տալիս, թե որ ուղղությամբ ենք զարգանում: Ու այսօր անհասկանալի է, թե ուր է տանում մեզ Օպերային թատրոնը, որովհետեւ այսօրվա Օպերային թատրոնի խաղացանկում ստեղծագործությունների մեծ մասը եւ նույնիսկ այն գործերը, որ հիմա են բեմադրվում՝ 60-ական թվականների մտածելակերպն է ներկայացնում: Դա մեզ համար անցած էտապ է:

Այսինքն՝ նոր խոսք, ժամանակի շունչ չկա՞ Օպերային թատրոնում:

— Այո, ժամանակի շունչը չկա: Քանի որ թատրոնը ղեկավարվում է մեկ անձի կողմից, ով հետ է մնացել այսօրվա գաղափարներից եւ խուսափում է իր շուրջը տեսնել աշխարհում հաջողություն ունեցող, աշխարհի զարգացումներին տեղյակ արվեստագետների եւ ստեղծագործողների եւ իր որոշումներով մեր ազգին տանում է իրեն ծանոթ հետահայաց ուղղությամբ:

Եթե դեմ առ դեմ հանդիպեիք ոլորտը համակարգող ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին, ի՞նչ կհարցնեիք նրան:

— Ինչպե՞ս է գնահատվում ֆինանսավորմանը ներկայացված գործի գեղարվեստական արժեքը, ինչո՞ւ չի գործում թատրոնի գեղխորհուրդը, եւ ինչպե՞ս է որոշվել, որ հենց այդ անձը պետք է առաջնորդի, թե մեր ազգն ու հանդիսատեսը ինչով պետք է կրթվեն եւ նրանց զգացական աշխարհն ինչ ներկայացումներով պետք է ձեւավորվի: Ի՞նչ ներկայացումներ են նախատեսված, որոնք կաջակցեն մեր երիտասարդների ինքնաբացահայտմանը, ինքնագնահատմանը, որոնք կօգնեն ենթագիտակցության մեջ ձեւավորել հայրենասիրությունը, այլ ոչ թե այլ ազգի «սիրությունը»: Հարգելով այլ մշակույթները՝ պետք է զարգացնենք մերը եւ առաջնորդվենք մեր գաղափարներով:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода