ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինն այցելել է Երեւանում «Ռուսական գրքի տուն»
ԹեմաԱյս օրերին Երեւանում գտնվող Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այցելել է նաեւ Երեւանում «Ռուսական գրքի տուն», որտեղ հանդիպել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին նվիրված հարցեր, ինչպես նաեւ՝ Հայաստանում ռուսական մշակույթին եւ ռուսաց լեզվին վերաբերող մի շարք հարցեր։
ՌԴ փոխարգործնախարարն իր գոհունակությունն է հայտնել «Ռուսական գրքի տան» կողմից իրականացվող աշխատանքների ուղղությամբ։