«Հայաստանը` Թուրքիային, Արցախն` Ադրբեջանին». սա է եղել Արեւմուտքի պլանը «թավշյա հեղափոխությունից» մինչեւ վերջերս. Ադամյան
Ներքաղաքական«Հայաստանը` Թուրքիային, Արցախն` Ադրբեջանին». սա է եղել Արեւմուտքի պլանը «թավշյա հեղափոխությունից» մինչեւ վերջերս: Արեւմուտքը փորձում է պլանը փոխել՝ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Արցախն Ադրբեջանին (Իսրայելին), սրա մասին է խոսում ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն առ այն, որ Երեւանն ու Բաքուն Վաշինգտոնում բանակցում են նաեւ էթնիկ փոքրամասնությունների իրավունքների եւ անվտանգության մասին, սա նախկին Խորհրդային Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձի մասին է, որոնց թիվը շատ մեծ է, այնպիսի թվի մասին է խոսքը, որը կարճ ժամանակ անց էթնիկ փոքրամասնությունից դառնալու է էթնիկ մեծամասնություն:
Ըստ Արեւմուտքի խոսափողներից մեկի՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի, այս ամենը կարող է միս ու արյուն դառնալ հունիսի 1-ին՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ:
Սա արեւմտյան, հակահայկական, հակառուսական, հակաիրանական պլանն է, որի համար աշխատում են ՀՀ իշխանությունները, միջազգային հանրությանն ապավինող «իմաստուն» քաղգործիչները, հակառուսականություն քարոզող, «ինքնիշխան» կեղծ ընդդիմադիրները, սեւ գործից հետո սրանց փոխարինելու համար դիրքավորված վաշխառուն իր թիմով եւ նմանատիպ այլ դեմքեր:
Այս ամենի դեմ հանուն Հայաստանի եւ Հայկականության դրսում պայքարում է Ռուսաստանը եւ հայկական սփյուռքի փոքրաթիվ, բայց ազդեցիկ ներկայացուցիչներ, ներսում՝ Հայ եկեղեցին (ոչ ամբողջ կազմով) եւ հատուկենտ իրական, անկեղծ ընդդիմադիրներ: Աշխարհաքաղաքական քամուն հակառակ գործելը եւ Հայաստանը մեծ արկածախնդրությունների մեջ ներքաշելը մեկ պատճառ ունի՝ ազգային էլիտայի բացակայություն», - գրել է քաղաքագետ ԱԶԱՏ ԱԴԱՄՅԱՆԸ: