ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով Հարությունյան Այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափով Կիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ) Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից Բագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ Առաքելյան Հնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ Սրբազան Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազան

Նախ՝ Ա. Աշոտյանը դրա հետ կապ չունի, մյուսը՝ ինչպես հասցրել եմ ճշտել, այդ «հանցագործության» արդյունքում պետությունը ստացել է շուրջ 600 հազար դոլարի եկամուտ. Փաստաբանը մանրամասներ է բացում Աշոտյանի գործից

Թավշյա տեռոր
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով այս մի քանի օրվա ընթացքում տարածել է հաղորդագրություններ, գաղտնի քննչական գործողությունների ձայնագրություններ, որոնց արդյունքում գրեթե ամբողջությամբ հրապարակվել է այս քրեական վարույթի նախաքննական տվյալները: Նման պայմաններում, դեռևս չավարտված նախաքննության փուլում, ես, որպես Ա.Աշոտյանի պաշտպան, արդեն կարող եմ ազատորեն հրապարակավ հայտնել թե իմ կարծիքը, թե որոշակի տեղեկություններ քրեական վարույթի մասին:
Եվ այսպես՝ ինչու՞մ է մեղադրվում Արմեն Աշոտյանը: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ տվյալ դեպքում՝ գույքային վնաս/, 179 հոդվածի 3-րդ մասով՝ գույքի վատնում առանձնապես խոշոր չափերով և 190 հոդվածի 3-րդ մաս՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում:
Որոնք են փաստական հանգամանքները՝
2015 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանը գնել է <Ծովասար> հյուրանոցի /գտնվում է Սևանա լճի ափին և պատկանում է Իշխան Սաղաթելյանի ընտանիքին/ 2 հյուրանոցային համար՝ բնակարան:
Նույն թվականին նույն հյուրանոցից ԵՊԲՀ արհեստակցական կազմակերպությունը /<պրոֆկոմը>/ գնել է ևս 4 բնակարան և կոնֆերանս դահլիճ:
Միանգամից նշեմ, որ մինչ օրս այդ անշարժ գույքերը պատկանում են նշված սեփականատերերին և օգտագործվում են, ինչպես և միշտ, նրանց կողմից:
Ներկայումս այդ անշարժ գույքերի շուկայական արժեքը գրեթե կրկնապատկվել է:
Այստեղ կարելի էր ամենը ավարտել, քանի որ որևէ հանցակազմի գոյությունը նման պայմաններում պարզապես բացառված է:
Եվ ի՞նչ կրիմինալ է տեսել այս ամենում քննչական կոմիտեն: Չմոռանամ այստեղ նշել, որ քրեական գործը հարուցվել է 2019 թվականին ամբողջությամբ այլ առիթով՝ պետական վերահսկողության ծառայության տեղեկանքի հիման վրա ԱԱԾ քննիչի կողմից: Մեկ տարի անց գործը փոխանցվել է հատուկ քննչական ծառայություն /հետագայում՝ հակակոռուպցիոն կոմիտե/, որտեղ 2 տարի քննելուց հետո ենթակա էր կարճման, սակայն անցյալ տարի նոյեմբեր ամսին արդեն քրեական վարույթը փոխանցվեց քննչական կոմիտե, որը սկսեց <տեսնել> հանցագործություն:
Այստեղ պարզության համար նշեմ հետևյալը՝ ԵՊԲՀ-ն իր երկու բնակարանը գնել է իր սեփական միջոցներով: ԵՊԲՀ-ն մեր երկրի ամենահարուստ ԲՈՒՀ-ն է, ունի շուրջ 15 միլիարդ դրամի տարեկան բյուջե, հետևաբար հանգիստ կարող է գնել 30-40 միլիոնանոց որակյալ անշարժ գույք իր կարիքների համար: Մի տեղ էլ պետք է ասել, որ պարտավոր է ունենալ նման գույք թե իր աշխատակիցների, թե՝ հյուրերի համար:
Իր հերթին ԵՊԲՀ արհեստակցական կազմակերպությունը 2015 թվականին ԵՊԲՀ-ից ստանում է 180 միլիոն դրամից ավել դրամ, որի հետ քննչական մարմինները տեսնում են հետևյալ խնդիրը՝ դեռևս տարիներ առաջ, մինչև Ա.Աշոտյանի կրթության և գիտության նախարար, ինչպես նաև ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դառնալը, ԵՊԲՀ-ում կոնֆլիկտ է առաջացել ռեկտորատի և արհկոմի միջև, որի պատճառով աշխատակիցների աշխատավարձից ամեն ամիս գանձվող արհմիության գումարները արհմիությանը չեն փոխանցվել և կուտակվել են առանձին բանկային հաշվեհամարի վրա: Հենց այս հատկացումներից էլ 2015 թվականի դրությամբ կուտակվել է 180 միլիոն դրամից ավելի գումար: Ձևական առումով այն ենթակա էր փոխանցման գործող հին արհկոմին, սակայն այդ գումարի 25 տոկոսը՝ շուրջ 45 միլիոն դրամը, պետք է փոխանցվեր արհմիությունների կոնֆեդերացիային, այսինքն՝ ԲՈՒՀ-ից դուրս:
ԵՊԲՀ-ն գտնում է հետևյալ լուծումը՝ ստեղծվում է նոր արհեստակցական միություն, այսինքն՝ հին արհմիության անդամները, ԵՊԲՀ կոլեկտիվը /մի քանի հարյուր մարդ/, որն իրականում նշված գումարի սեփականատերն է, դուրս է գալիս հին արհկոմից և անդամակցում նոր ստեղծվածին:
Նոր ստեղծված արհմիությունը նման չափի գումարը չփոշիացնելու համար, ձեռք է բերում վերը նշված գույքը: Ինչպես արդեն նշեցի, գումարը փաստացի ոչ միայն չի կորել կամ փոշիացվել, այլ անշարժ գույքի շուկայի աճին զուգահեռ գրեթե կրկնապատկվել է:
Այս ամենի մասին Ա.Աշոտյանը, որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ եղել է տեղյակ: Ա.Աշոտյանը ի պաշտոնե որևէ լիազորություն այդ հարցերի վերաբերյալ, բացառությամբ ԵՊԲՀ երկու բնակարանի գնման համար հոգաբարձուների խորհրդի նիստին քվեարկելուց, չի ունեցել: Արհեստակցական կազմակերպությունը լրիվ անկախ է իր գնումների հարցում և ոչ մեկին չի ենթարկվում: Ա.Աշոտյանը տեղյակ է եղել այդ նախաձեռնություններից և դեմ չի եղել, թեպետ ձևական առումով նրա դեմ կամ կողմ լինելը էական դեր չէր կարող խաղալ:
Հին արհկոմը լուծարվել է 2017 թվականին, ԵՊԲՀ կոլեկտիվի որևէ անդամ երբեք չի դժգոհել նոր արհկոմի ձեռքբերումների վերաբերյալ:
Քննչական կոմիտեն այս ամենում գտնում է, որ Ա.Աշոտյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ համաձայնվելով կամ, ըստ իրենց տրամաբանությամբ, պարտավորեցնելով իր համաձայնությամբ ԵՊԲՀ-ին և արհկոմին ձեռքբերել նշված անշարժ գույքերը, չէ որ նա այդ ժամանակ նախարար էր և կարող էր ազդել որոշումների վրա:
Քննչական մարմինները համարում են, որ ԵՊԲՀ-ն հին արհկոմի գումարը չպետք է փոխանցեր նորին, քանի որ նորը հնի իրավահաջորդը չէ, փոխանցելով այդ գումարը փաստացի այն վատնել է, իսկ վերջինս ձեռքբերելով գույքը՝ լվացել է այդ փողերը:
Երևի, կարիք չկա հետագա մեկնաբանության, քանի որ քննչական մարմնի այս մեկնաբանությունը դուրս է իրավագիտության շրջանակներից, բայց այդուհանդերձ մի քանի բառով՝
Եթե Արմեն Աշոտյանը, որպես կրթության և գիտության նախարար չի ունեցել պաշտոնեական լիազորություն անշարժ գույքի ձեռքբերման հարցում թե ԵՊԲՀ, թե արհկոմի մասով, հետևաբար նա չէր կարող դրանք չարաշահել՝ 308 հոդվածի վախճան:
Եթե դրամական գումարը պայմանագրի հիման վրա դառնում է անշարժ գույք, որը մինչ օրս առկա է և պատկանում է նույն սեփականատերերին, ապա գույքի վատնում՝ այն է՝ անդառնալի կորուստ, առկա չէ և չի կարող առկա լինել՝ 179 հոդվածի վախճան:
Եթե դրամական գումարը ԵՊԲՀ-ից նոր արհկոմին փոխանցվել է որևէ կարգի խախտմամբ, ապա նույնիսկ այդ դեպքում արհկոմի կողմից այդ գումարի տնօրինումը փողերի լվացում չի հանդիսանում և խոսք կարող է գնալ լավագույն դեպքում միայն քաղաքացիաիրավական վեճի մասին:
Եվ առհասարակ, նույնիսկ այն դեպքերում, երբ գումարը ձեռք է բերվում հանցավոր ճանապարհով և այդ գումարով ձեռք է բերվում որևէ գույք, փողերի լվացման մասին չի կարելի խոսել, քանի որ այս պարզ գործողության ընթացքում տեղի չի ունենում փողի ծագման աղբյուրի փոխակերպում, ինչը փողերի լվացման հիմնական հատկանիշն է:
Բերեմ այս գրառման համատեքստում մի անհաջող, բայց հեշտ ընկալման համար պարզ օրինակ՝ բնակարանային գողը մեկի բնակարանից գողանում է կանխիկ գումար, որով հետագայում ձեռք է բերում հագուստ: Եթե հետևենք մեր իրավապահ համակարգի տրամաբանությանը, ապա բնակարանային գողը ևս փողերի լվացում է կատարել:
Այստեղ կարճ նշեմ՝ 190 հոդվածի վախճան:
Այս ամենի արդյունքում Արմեն Աշոտյանի գրպանում գեթ մեկ լումա չի հայտնվել և չէր կարող հայտնվել:
Երևի թե, այսքանը <հանցագործության> մասին:
Խափանման միջոցի մասին՝
Վերոշարադրյալը բանական ընկալելու դեպքում պարզ է դառնում, որ որևէ հանցակազմ չկա և չի կարող լինել, հետևաբար որևէ մեղադրանք և խափանման միջոց ևս չեն կարող լինել: Բայց հանրության համար ամեն ինչ վերջնական պարզ լինելու համար նշեմ՝ 2022 թվականի նոյեմբերին Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրվեց խափանման միջոց՝ բացակայելու արգելք, այսինքն՝ նա զրկվեց ՀՀ տարածքը ինքնուրույն լքելու հնարավորությունից: Այս ընթացքում նա քննչական մարմնի թույլտվությամբ մեկ անգամ մեկնել է արտասահման՝ քաղաքական միջոցառման մասնակցելու համար՝ 2022 թվականի դեկտեմբերին: Հետագայում նմանատիպ մեկնումները թույլ տալու խնդրանքով 4-5 անգամ դիմել ենք քննչական մարմին, սակայն ստացել ենք մերժումներ: 2022 թվականի նոյեմբերից՝ մեղադրանք ներկայացնելու պահից մինչև ձերբակալումը Արմեն Աշոտյանի հետ որևէ գործողություն չի կատարվել, նա քննիչի կողմից չի հրավիրվել:
Տարածված ձայնագրության մեջ երկու անձինք խոսում են Ա.Աշոտյանի մասին և նշում նրա հետ հանդիպելու մասին: Այդ ձայնագրությունից բացի կալանքի միջնորդության քննարկումից առաջ պաշտպանության կողմին տրամադրվել է նաև ձայնագրության սղագրումը, որն ավելի ծավալուն է, քանի հրապարակվածը: Վստահորեն կարող եմ ասել, որ այդ անձանց խոսակցությունից հետևում է միայն այն, որ ոչ թե Արմեն Աշոտյանն է նրանց վրա ճնշում գործադրել, այլ նրանք են փորձել ճնշում գործադրել: Այդ անձինք այդ ձայնագրության շուրջ չեն հարցաքննվել, բնականաբար չեն առերեսվել Ա.Աշոտյանի հետ: Ավելին՝ գործով անցնող անձանց ցուցմունքներում այդ հանդիպումից հետո էական տարբերություն չկա, կամ էլ, եթե առկա է, ապա պաշտպանության կողմին և դատարանին չի ներկայացվել:
Հետևաբար՝ անձանց վրա Ա.Աշոտյանի ներազդելու մասին բոլոր խոսքերը պարզապես աբսուրդի ժանրից են:
Քննչական կոմիտեի նախագահի և նրա աներորդու հնարավոր մասնակցության մասին՝
Կալանքի քննարկման ընթացքում, դատարանում, Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ներկայացված նյութերում հստակ նշվում է ոմն Արգիշտիի անունը և նրա աշխատասենյակում գործով անցնող անձանց խոսակցության մասին, այդ Արգիշտին, ըստ Ա.Աշոտյանի, հանդիսանում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը: Առկա են նաև տվյալներ Սահակ անունով անձի մասին, նրա գործով անցնող մեղադրյալի և վկաների հետ շփման մասին, որոնց ընթացքում վերջինս առաջարկում է տալ ցուցմունքներ Արմեն Աշոտյանի դեմ: Սահակը, ըստ Ա.Աշոտյանի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի աներորդին է:
Քննիչը արձագանքել է, որ նման տվյալներ նախաքննությունը չունի, հետևաբար այս ամենը նախաքննության տվյալ չէ, այլ փաստացի հաղորդում է հանցագործության մասին:
Հ.Գ. Այս գրառումը գրեթե պատրաստ էր, երբ քննչական կոմիտեն տարածեց ևս մի հաղորդագրություն իբր Ա.Աշոտյանի մասնակցությամբ նոր հանցագործության բացահայտման մասին: Նախ՝ Ա.Աշոտյանը դրա հետ կապ չունի, մյուսը՝ ինչպես հասցրել եմ ճշտել, այդ <հանցագործության> արդյունքում պետությունը ստացել է շուրջ 600 հազար դոլարի եկամուտ: Կամ Ա.Աշոտյանի մոտ հանցանք կատարելը չի ստացվում, կամ քննչական կոմիտեի մոտ՝ դրանց բացահայտելը, երրորդ տարբերակ արդեն չի մնում:
Հ.Հ.Գ. Սպասենք նոր <բացահայտումների>…



ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանք
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода