Ուկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ) Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ին Թրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times «Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածու Վահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբան Եթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. Խաժակյան ՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ) «Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ Զգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ Դանիելյան Ուզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի Ծիծեռնակաբերդ

Մեղրին՝ հարավային զարկերակ

Թեմա

Երկար ու լեռնոտ ճանապարհներ անցնելուց  հետո, լեռների ու քարերի թոնրում թաքնված Մեղրին է երեւում: Մեղրու կոլորիտը լրիվ այլ է ու շատ  յուրովի է տարբերվում Հայաստանի մյուս քաղաքներից: Ամենուրեք նեղլիկ ու թեք փողոցներ, սարերի լանջերին  կառուցված տներ են, որոնք  քաղաքը յուրահատուկ ու տարբերվող են դարձնում:  Շուրջը ձեռք ձեռքի բռնած  հսկա լեռներն են,  որոնք  ասես պաշտպան են կանգնել ու իրենց մեծությամբ էլ ավելի են ընդգծել փոքրիկ քաղաքի հպարտությունը: Զարմանալին այն է , որ երբ անցնում ենք թեք բարձունքն ու հասնում ամենավերեւ, այնտեղից մի բուռ է երեւում, մի բուռ քաղաք, որը նման է երկնքից կտրված մի հրաշքի: Արաքսի հովտին ձգվող, լեռների ու քարերի հետ մի ամբողջություն դարձած, արեւոտ ու  մեղրի պես քաղցր քաղաք է Մեղրին:

ՀԻՆ ՄԵՂՐԻՆ

Նախկինում Մեղրին եւ շրջակա 13 բնակավայրերը կազմում էին Մեղրու շրջանը, իսկ հիմա  այդ տարածքը Մեղրի խոշորացված համայնք է դարձել: Հին Մեղրին այդքան էլ չի փոխվել: Փոփոխություններ եղել են միայն քաղաքի արտաքին տեսքում: Տեսնելու համար հարկավոր է նայել հին նկարներն ու արտաքին տեսքում եղած փոփոխությունները միանգամից կնկատենք:

Քաղաքի որոշ հատվածներ էլ առաջվանը չեն: Մեղրու «բազարը» (բնակիչներնն այդպես են անվանում քաղաքի կենտրոնը) ենթարկվել է փոփոխությունների: Խորհրդային տարիներին քաղաքի կենտրոնում տիպիկ արձաններ են կանգնեցված եղել: Այսօրվա Գեղագիտական դասիարակության կենտրոնի դիմաց եղել են Լենինի ու Ստալինի արձանները, որոնք հեռացվել են: Բացի այդ, հրապարակի կենտրոնում է եղել  Խորհրդային Միությունում իր նմանը չունեցող մի արձան. նստարանին նստած զրուցում էին Լենինն ու իր կինը՝ Կրուպսկայան:

Հին Մեղրին իր պատմության մեջ  ունեցել է իր թերթը, որը հիմնականում  մասնագիտացված էր տեղական նյութերի վրա: Արձակագիր, լրագրող ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, որը ծնունդով Մեղրիից է, եղել է թերթի թղթակիցը եւ բաժնի խմբագիրը:

Պարոն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Արաքս» թերթի անվանումը սկզբնական շրջանում եղել է Կոլխոզային գյուղ:

«Իմ խմբագիրները շատ լավն էին: Երբ ես ընդունվեցի աշխատանքի, թերթի խմբագիրը եղել է Արամայիս Բագրատի Սարգսյանը, որը ինձ ազատություն էր տվել եւ ոչ միայն ինձ, այլ բոլոր թղթակիցներին նույնպես: Այնուհետեւ խմբագիրը դարձավ իր տեղակալ  Ռուբիկ Պողոսյանը, բայց կրկին ոչինչ չփոխվեց, մեր ազատությունը չսահմանափակվեց, քանի որ մենք լավ  գիտեինք՝ ամեն ինչ ինչպես ճիշտ անել», -ասում է Մ. Հարությունյանն ու ավելացնում, որ երբ արդեն բոլոր պետական ֆինանսավորումերը դադարեցվեցին բոլոր շրջանային թերթերը փակվեցին, այս թվում նաեւ Մեղրու «Արաքս» թերթը:

Մեղրու պատմության մեջ հիշարժան էջերից է Մեղրու ծխական դպրոցը: 20-րդ դարի սկզբում չէինք կարող գտնել այնպիսի մի դպրոց, որտեղ տղաներն ու աղջիկները միասին սովորել են մի հարկի տակ: Խորհդրային ժամանակներից հետո էլ իգական եւ արական դպրոցները առանձին են եղել, բայց Մեղրիի ծխական դպրոցում աշակերտները սովորել են միասին: Այդ ժամանակաշրջանում այնպիսի բան տեսնելը պարզապես  զարմանալի էր:

ՄԵՂՐԵՑԻՆԵՐԸ

Բնիկ մեղրեցիները ապրելակերպով եւ պահվածքով ազնվանակության տարրեր են ունեցել ՝ Օհանյանները, Վաչյանները, Ադելյանները եւ այլք: Մեղրու մշակույթը, լինելով նեղ Սյունիքի մեջ, ձեւավորվել է Պարսկահայաստանի եւ Ագուլիսի հետ շփումներով ու այդ պատճառով էլ որոշակիորեն տարբերվել է Սյունիքի մյուս քաղաքների կենցաղավարությունից: ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆԸ իր հուշերում պատմում է՝ երբ գերմանացիները ներկայիս Հայաստանի տարածքում ճանապարհորդել են ու հասել Մեղրի, Վաչյանները հյուրասիրել են նրանց եւ դանակ-պատառաքաղ են դրել սեղանին: Տեսնելով այդ՝ հյուրերը զարմացել են, որովհետեւ այդ ամբողջ տարածքն անցնելիս դեռ ոչ մի տեղ նման բան չէին տեսել:  Բնավորությամբ խաղաղ ու աշխատասեր ժողովուրդ են: Դե էլ չեմ խոսում հայրենի հողի հանդեպ նրանց ունեցած սիրո մասին:

ՄԵՂՐՈՒ ԲԱՐԲԱՌԸ

Մեղրին ունեցել է իր յուրահատուկ բարբառը, որը սակայն գործածվել է մինչեւ 19-րդ դարի 70-80-ական թվականները: Ժամանակի ընթացքում այն դուրս է եկել «բարբառ» կոչումից ու դարձել է ավելի շատ գրական խոսվածք, քանի որ ներկայումս Մեղրիում խոսում են հիմնականում գրական հայերենով: Մեկուկես դար առաջ Մեղրու կրթյալ, պաշտոնավոր այրերը խորհուրդ են արել Մեղրու դժվար մատչելի բարբառային լեզուն փոխարինել գրական լեզվի: Նույնիսկ դրա համար տուգանք էր նշանակված՝ ով որեւէ բառ օգտագործեր ոչ գրական լեզվով՝ պարտավոր էր 1 փութ ցորեն վճարել: Այդպես էլ աստիճանաբար Մեղրու բարբառը տեղի տվեց գրական լեզվին: Մեղրու բարբառը պահպանվել է միայն Մեղրու Կարճեւան գյուղում: Մեղրեցու բարբառը խրթին է, նման է Ագուլիսի բարբառին: Սակայն համայնքի մի քանի գյուղեր խոսել են Արցախ-Սյունիքյան  բարբառով՝  Լիճք, Տաշտուն, Վանք, Կալեր, Արևիկ, Շվանիձոր...

ՄԵՂՐԻՆ՝ ԿԱՐԵՎՈՐ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ

Մինչեւ 80-ական թվականները Մեղրին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը եղել է Նախիջեւանով՝ երկաթգծի եւ ավտոճանապարհի միջոցով: 1981 թվականին Կարեն Դեմիրճյանի կառավարման տարիներին բացվեց Մեղրի-Քաջարան ճանապարհը:

Մեսրոպ Հարությունյանը մեծ ցավով է պատմում, որ այն ժամանակներում Մեղրի քաղաքից գյուղերը գնալը խնդիր էր բնակիչների համար:

«Մեղրիից Լեհվազ գնում էինք կես ժամում, այն դեպքում, երբ հիմա կարող ես հասնել ընդամենը 3-ից 5 րոպեում: Իսկ ճանապարհը քանդված էր ու միայն անցնում էր սարի վրայով: Երբ 9-րդ կամ 10-րդ դասարան էի, բարեկամս գյուղից գալիս ու մեր տանն էր մնում, որպեսզի կարողանար դպրոց գնալ, քանի որ ամեն օր գնալ-գալը գյուղից Մեղրի անհնար էր: Անգամ պատկերացնել չեմ կարող, թե ինչ կլիներ, եթե չբացվեր այդ ճանապարհը՝ Մեղրին ուղղակի կկտրվեր Հայաստանից», - պատմում է Մ. Հարությունյանն ու շեշտում, որ այդ ճանապարհի նշանակությունը գերագնահատել չենք կարող:

Մեղրին Հայաստանի դուռն է համարվում, իսկ դուռը բացելու դեպքում կարող ենք համարել, որ կկորցնենք Հայաստանը: Մեղրեցիներն են հպարտանում իրենց քաղաքով, Հայաստանն է հպարտանում Մեղրիով, չէ որ հենց նրանով է սկսվում Մայր Հայաստանը: Մեղրին սիրելու, պահելու ու զարգացնելու քաղաք է:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ



Ուկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода