Դադարեցնում ենք որեւէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ. «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարան
Հասարակություն
«Հանրային հեռուստաընկերության ղեկավարները եւ պատասխանատու անձերը հավատավոր հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգեւոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը։ Այսու դադարեցնում ենք որեւէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ. քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն՝ Մայր Աթոռի Մատենադարանի եւ հրատարակչության դռները փակ են ձեր առաջ», - այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի պաշտոնական էջը: