Iravunk.com | Երեւանի ավագանին երկու նոր անդամ ունի. ինչ է սպասվում, փակագծեր են բացում մանդատակիրները
Փաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան «Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև Զորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆ Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Գյումրի ճանապարհը Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ Գործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման Ղուկասյան Մայիսի 1-ի աստղագուշակ Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Կառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ) Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երեւանի ավագանին երկու նոր անդամ ունի. ինչ է սպասվում, փակագծեր են բացում մանդատակիրները

Ներքաղաքական

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր գումարված արտահերթ նիստում, Երեւանի քաղաքապետի ուղարկած արձանագրության համաձայն, վաղաժամ դադարեցվեց Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները: Մանդատը փոխանցվեց նախընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին` նորաստեղծ «Արդար խոսք» կուսակցության նախագահ Ալբերտ Մովսեսյանին: Նշենք, որ ավելի վաղ «Հանրային ձայն» խմբակցության ավագանու անդամ Նանա Սարգսյանը եւս վայր էր դրել մանդատը եւ նրա մանդատն էլ փոխանցվել էր Գրիգոր Հարությունյանին, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել է կուսակցության շտաբի պետը:

Ով ինչպես է հանդես գալու Երեւանի ավագանիում` նկատի ունենալով խմբակցությունում առկա խնդիրները, Վարդան Ղուկասյանի կողմից ԴՕԿ (Դեմոկրատիա, օրենք եւ կարգապահություն) կուսակցություն ստեղծելն ու «Հանրային ձայն»-ի հետ կամուրջներն այրելը` «Իրավունք»-ը նախ փորձեց պարզել ԴՕԿ կուսակցության նախագահ ԱՆՈՒՅՇ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՑ:

«Անկեղծ ասած, որեւէ քննարկում չենք ունեցել, միայն շնորհավորել եմ` ավագանու մանդատ ստանձնածներին: Հետեւապես, քանի դեռ անձամբ չեմ զրուցել, չեմ շտապի կարծիք հայտնել: Կարող եմ միայն ասել, որ ավագանիում միայն ես եմ ԴՕԿ կուսակցությունը ներկայացնում, երկու նոր մանդատակիրներն էլ տարբեր քաղաքական ուժերից են: Մնացածն արդեն ժամանակը ցույց կտա` ում հետ են պատրաստվում ճանապարհ անցնել», - ընդգծեց Խուդավերդյանը:  

Մենք զրուցեցինք նաեւ Երեւանի ավագանու մանդատ ստացած ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը ավագանիում եւ արդեն որոշում ունե՞ք` մնալո՞ւ եք «Հանրային ձայն» խմբակցությունում:

— Նախ ասեմ, որ երբեւիցե չեմ եղել «Հանրայնին ձայն» կուսակցության անդամ եւ, որպես անկուսակցական եմ մասնակցել ընտրություններին, ինչն օրենքը թույլ էր տալիս: Եվ հիմա էլ միանշանակ որոշումս կայացրել եմ, դուրս եմ գալիս «Հանրային ձայն» խմբակցությունից եւ գործելու եմ` որպես անկախ ավագանու անդամ: Ընդ որում` անկախ բառիս ամենաուղիղ իմաստով:

— Անկախ ավագանու անդամ լինելով` շարունակելո՞ւ եք հանդես գալ ընդդիմադիր դիրքերից:

— Իհարկե, ոչ մի համագործակցություն չի լինելու իշխանության հետ: Գործելու եմ իմ սկզբունքների համաձայն եւ իմ որոշումների մեջ ես անկաշկանդ եմ: Ծառայեցնելու եմ մանդատս` ի շահ Երեւանի եւ երեւանցու:

— Բայց համագործակցելո՞ւ եք ԴՕԿ կուսակցության հետ:

— Ես ԴՕԿ կուսակցության անդամ չեմ, բայց հարգանքով եմ վերաբերում պարոն Ղուկասյանին եւ տիկին Խուդավերդյանին ու ավագանիում էլ շարունակելու ենք աշխատել միասին:

— Դուք ժամանակին «Հայրենիք» կուսակցությունից էիք, իսկ նրանց հետ համագործակցություն կա՞:

— Իմ դիմումի համաձայն, ժամանակավորապես դադարեցրել եմ անդամակցությունս կուսակցությունից, քանի որ մասնակցում էի Երեւանի ՏԻՄ ընտրություններին այլ քաղաքական ուժի հետ: Կապը կա, ընկերական շփումները` եւս:

— Այդուհանդերձ, ի՞նչ սպասել նիստերին, երբ, փաստորեն, նույն շարքում եք նստելու նաեւ այն երկու ավագանու անդամների հետ, որոնք մնացել են «Հանրային ձայն»-ում:

— Ոչ մի բարդություն չեմ տեսնում, մանավանդ, որ հենց իրենց կողմից քայլեր է արվում` որոշակի ընկերական հարաբերություններ վերականգնելու: Բայց ես այդ մարդկանց այլեւս չեմ ճանաչում, ցանկություն էլ չկա իրենց հետ որեւէ ձեւով համագործակցելու: Ես հետայսու «Հանրային ձայն» կուսակցությունից մարդ չեմ ճանաչում:

Ի դեպ, «Իրավունք»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Երեւանի ավագանու մյուս նոր անդամից` ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՑ, ով ԱԺ նախկին պատգամավոր ազատամարտիկ Առաքել Մովսեսյանի եղբորորդին է: Սակայն, նա չցանկացավ փակագծեր բացել, թե արդյոք դուրս է գալու «Հանրային ձայն» խմբակցությունից կամ համագործակցելո՞ւ է ԴՕԿ կուսակցության հետ:

«Ձեր բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինի իմ մասնակցությամբ հենց առաջին ավագանու նիստի ընթացքում»,- ասաց Մովսեսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրային ձայն» խմբակցությունը ստացել է 7 մանդատ: ԴՕԿ կուսակցության նախագահ Անույշ Խուդավերդյանը եւ «Ալյանս» կուսակցության անդամ Անուշ Գինոսյանը դուրս են եկել խմբակցությունից` դառնալով անկախ ավագանու անդամ, անկախ ավագանու անդամ է դառնում նաեւ Գրիգոր Հարությունյանը, իսկ «Հանրային ձայն»-ում մնացել են Վահան Ավագյանը, Վահե Եսայանը եւ Արտակ Գալստյանը, որը գտնվում է կալանքի տակ:  Թերեւս միայն անհայտ է, թե ինչ որոշում կկայացնի Ալբերտ Մովսեսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Փաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ ԱլիևԶորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Գյումրի ճանապարհըՋերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներԳործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման ՂուկասյանՄայիսի 1-ի աստղագուշակԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրԿառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Մոսկվայում ադրբեջանցի պանթուրքիստները փակել են ճանապարհը» (Տեսանյութ, ֆոտո)Չինաստանում` Գուանդուն նահանգում փլուզվել է արագընթաց մայրուղին. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներԱյսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. ՓաշինյանՄայիսի 1. Օրվա խորհուրդՀայտնի ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը ու հավատում է եկեղեցու հաղթանակին. սպասում է՝ շարժումը տեղափոխվի Երեւան, եւ ընտանիքի հետ կմիանա (տեսանյութ)Զորադաշտում հրետանավորներն են.ՀՀ ՊՆՌուսական հրթիռները ոչնչացրել են ուկրաինական «Հարավ» խմբավորման հրամանատարական շտաբը (Տեսանյութ, ֆոտո)Ռուսական ուժերը ճեղել են Չասով Յարի ուկրաինական պաշտպանության հիմնական գիծը (Քարտեզ)«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել Ալիեւի ընկեր ուզբեկ բիզնես մագնատին«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներինԱՄՆ-ի 61 միլիարդ դոլար «օգնությունը պարտքային գերություն է». ուկրաինական աղբյուրիրավիճակը Թբիլիսիում բացահայտ «գունավոր հեղաշրջման» տեսք ստացավ«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախությանՈւլան-Ուդեում սկսվել է մարդկանց տարհանումը քաղաքը պատած հրդեհների պատճառով (Տեսանյութ)Ռուսական բանակը ճեղքում է ուկրաինական պաշտպանությունը Ավդեևկայից ավելի ու ավելի հեռու. ուկրաինացի վերլուծաբաններԻսկ մեզ դարձյալ շեղում են... Այժմ էլ ռետրո մեքենաներով. Ալլա ՀակոբյանՏավուշում գործի է դրվել արեւմտյան հնարավոր երկու սցենարԲեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման եւ սահմանագծման սպառնալի գործընթացը կամ՝ ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանըԻմ կոչն ուղղված է սպաներին եւ ծառայողներին, ովքեր գիտեն ինչ է հայրենիքը եւ պատիվը. Արթուր ՎարդանյանԹուրքիան ողջունում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի զարգացումը»Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատի վրա «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզն է․ Վարուժան ԳեղամյանԲոլորն էլ հասկանում են, թե ի՞նչ է կատարվում՝ դավաճանություն, թշնամություն, խայտառակություն. ՀարությունյանՏարածքների նվիրումն Ադրբեջանին հանցավոր գործողություն է, որը կբերի նաեւ էներգետիկ եւ լոգիստիկ վտանգների. ՄանվելյանՉասով Յարի մոտ ոչնչացվել է ֆրանսիական «Ժաննա դ’Արկը» (ֆոտո)Եթե բոլորի բողոքը մեկի նկատմամբ է՝ ի՞նչն է խանգարում կոնսոլիդացվենք եվ այդ մարդուն հեռացնենք. ԻսրայելյանԻնչ է ծրագրել Արեւմուտքը ՀայաստանումՈւնենք անկարող ընդդիմադիր ու ազգային ուժեր եվ թրքամետ իշխանություն. Էդուարդ ՇարմազանովԻնչ է ասել Փաշինյանը կիրանցիներինՀայաստանը շարունակում է դիվանագիտական պատերազմում տանուլ տալ. Ռուբեն ՄելիքյանԻնչ է մեզ խոստանում Շոյգուի մերձավոր տեղակալի կալանքըՆոր խաղեր Հայաստանի գլխինՄխիթարյանը երկրպագուին է վերադարձրել «Միլանին»ծաղրող պաստառըՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՎԶԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋՊատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода