Բագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ Առաքելյան Հնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ Սրբազան Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղ Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառը Ալեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Երեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին «Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենք

ՄԱՆԴԱՏԸ՝ ՏԵՍԱԿԵՏ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԻՄԱ՞Ց. Հայոց Աշխարհ

Արխիվ 16-20

Երեկ միջօրեին տարբեր լրատվակայքերով արագորեն տարածվեց տեղեկություն, թե «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել: Մի դեպքում նշվում էր, թե տեղեկությունը հաստատել են ԲՀԿ-ի իրենց աղբյուրները, մյուս դեպքում՝ պարզապես լրատվակայքի աղբյուրները: 
   Ծուխն, իհարկե անկրակ չի լինում: Հատկապես մանդատից հրաժարվելու «ծուխը»: Եվ այն միանգամից ուշադրություն գրավեց ոչ միայն այն տեսանկյունից, որ Վարդան Բոստանջյանը համեմատաբար ակտիվ ու պատրաստված պատգամավորներից մեկն է: 
   Հարցն այն է նաեւ, որ նախօրեին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը որոշակի տեսակետներ էր հայտնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու եւ հատկապես՝ կալանավորելու վերաբերյալ: 
   Պատգամավորը մասնավորապես նշել էր, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցում քաղաքական հետապնդման տարրեր է տեսնում: «Կարելի էր ամբողջ պրոցեսը գնահատել ու դրա վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն հավաքել, գնահատականներ ձեւավորել առանց կալանավորելու: Եթե կալանավորումը պարտադիր ինստիտուտ է ներկայանում այստեղ, այն էլ՝ ՀՀ նախագահի մակարդակով, կարող ես մտածել, սա հետապնդում չի՞։  Պարտադիր չի, որ խափանման միջոցն անպայման լինի կալանավորումը»: 
   Նա, ըստ էության, կասկածի տակ էր դրել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու անհրաժեշտությունը: Մանավանդ այն համատեքստում, որ նախկին նախագահը արտերկրից կամովին վերադարձել էր հայրենիք, ներկայացել խնդրո առարկա գործով քննությունն իրականացնող մարմին: 
   Ի դեպ, միայն Վարդան Բոստանջյանը չէ, որ նման տեսակետ է հայտնում, այդպես արտահայտվող այլ գործիչներ էլ կան: Օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը (նա էլ նշել է, որ կարելի էր տնային կալանքի տարբերակն ընտրել)։ Սակայն Վարդան Բոստանջյանի հետ կապված իրավիճակը քիչ այլ է։ Չէ՞ որ «Ծառուկյան» դաշինքը դեռ որեւէ հավաքական տեսակետ չի հայտնել Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք ներկայացնելու եւ կալանավորելու վերաբերյալ: 
   Եվ ահա, նման գնահատականներ հնչեցնելուց մեկ օր էլ չանցած նման տեղեկություն է տարածվում, որ այսպես ու այսպես՝ Վարդան Բոստանջյանը պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Ո՞վ լինի, որ ուղղակի կապ չտեսնի պատգամավորի հիշյալ գնահատականների ու մանդատի վերաբերյալ տեղեկությունների միջեւ: 
   Մինչ դիտարկում էինք տարբերակը, թե հնարավո՞ր է, որ ոչ մի «ծուխ», այսինքն՝ դիմում էլ չկա, այլ պարզապես որոշակի հոգեբանական ճնշում է գործադրվում կոնկրետ անձի, պատգամավորի նկատմամբ, ինչը լիարժեք ընդունված է ու կիրառվում է որպես «սիրո եւ համերաշխության» թավշահեղափոխականների հիմնական գործիքներից մեկը, այլ տեղեկություն էլ հրապարակվեց: 
   Մասնավորապես կայքերից մեկին (armlur.am) հաջողվել էր նշված հարցով դիմել անմիջապես Վարդան Բոստանջյանին: Պատգամավորը մանդատը վայր դնելու վերաբերյալ հարցին, նախ, պատասխանել է, թե՝ տվյալ պահին ինքը մանդատից հրաժարվելու դիմում չի ներկայացրել, բայց ասել է նաեւ, որ կմտածի այդ մասին: Թղթակցի դիտարկմանը, թե՝ դա կապվա՞ծ է իր հայտնած մտքերի հետ, Բոստանջյանը բացասական պատասխան է տվել, ասել, թե՝ դա միայն կապված է իր առողջական խնդիրների հետ:
   Այդ լուրը հրապարակվելուց կարճ ժամանակ անց արդեն կոնկրետ պաշտոնական հաստատումը եղավ՝ ներկայացրել է: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը տարածվեց, որ, այո, «Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»:
   Կարելի է, իհարկե, մի քանի անգամ ասել, թե Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Վարդան Բոստանջյանի գնահատականները, այդ թվում՝ կատարվածը քաղաքական հետապնդում համարելը, կապ չունեն նրա հետ, որ նա մտածում է պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին: Բայց, ի վերջո, մենք էլ Լուսնից չենք 5 րոպե առաջ վայրէջք կատարել, ու ոչ միայն մենք, եւ լիարժեք կարող ենք կարծիք ու ենթադրություն հայտնել, որ պարզապես կոշտ ճնշում է գործադրվում ինքնուրույն տեսակետ հայտնող ԱԺ պատգամավորի վրա: Ստացվում է, որ նա մանդատից հրաժարվում է՝ կոնկրետ դեպքում իրենց անուններով կամ առնվազն եղելությանը մոտ բնորոշելու, տեսակետ արտահայտելու համարձակություն ունենալու համար: Հետապնդումն ու ահաբեկումը, անցանկալի գնահատական արտահայտողներին քաղաքական դաշտում չեզոքացնելը, ի՞նչ է, պոզով-պոչո՞վ են լինում: 
   Դա, այնուամենայնիվ, շատ ավելի հավանական է թվում, քան առողջական վիճակի մասին մշտակայուն պատճառաբանությունը: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ «Ծառուկյան» խմբակցությունն ու հենց Գագիկ Ծառուկյանն այս պահին փաստորեն կոալիցոն կառավարություն են կազմել թիվ 1 թավշահեղափոխական Նիկոլ Փաշինյանի հետ: Իսկ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք ներկայացնելու եւ նրան կալանավորելու առաջին շահառուն է, եթե ոչ հենց հիմնական նախաձեռնողն ու իրավապահ, դատական մարմիններին նման հանձնարարություն տվողը: 
   Եվ խնդրեմ, նման իրավիճակում, իբր, կառավարության կազմի մեջ մտնող ՀՅԴ հայտարարությունը քիչ էր, հիմա էլ՝ Վարդան Բոստանջյանը նման բան է ասում, թե՝ քաղաքական հետապնդում է, կալանավորելու անհրաժեշտություն չկար եւ այլն: Բավական մեղմ ձեւակերպումներ են, ի դեպ: 
   Բայց, ստացվում է, որ դրանք էլ էին շատ պատգամավորական մանդատի հետ համատեղելու համար:

 



Բագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստրԹող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԻնչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայումԿներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода