Տիգրան Վիրաբյանը փոխքաղաքապետից կդառնա՞ փոխնախարար
Արխիվ 16-20Արդեն տեւական ժամանակ է, ինչ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Երեւանի փոխքաղաքապետ ՏԻԳՐԱՆ ՎԻՐԱԲՅԱՆԸ նշանակվելու է նոր վերաձեւափոխվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության փոխնախարար, որը կհամակարգի մշակույթի ոլորտը: Թե որքանով է այն համապատասխանում իրականությանը, «Իրավունքը» հետաքրքրվեց հենց նրանից:
– Ինչպես տեսնում եք, ես քաղաքապետարանում եմ եւ կատարում եմ իմ լիազորությունները որպես Երեւանի փոխքաղաքապետ: Իհարկե, շատ բարձր պատիվ է, որ քննարկվում է այդ պաշտոնում իմ նշանակման հարցը: Իրոք, ինձ համար մեծ պատիվ է ծառայել մշակույթին, բայց հիմա ես ծառայում եմ Երեւան քաղաքին եւ մայրաքաղաքի զարգացմանը: Այս պահին` 2019 թվականի մարտի 19-ի դրությամբ` իմ օրակարգում նման հարց չկա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ