o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավանդական սփյուռքը դո՞ւրս է գտնվում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ուշադրությունից

11.12.2019 23:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ավանդական սփյուռքը դո՞ւրս է գտնվում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ուշադրությունից

Այս օրերին աշխատանքային այցով կրկին ԱՄՆ-ում էր գտնվում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Սա վերջին չորս ամիսների ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի արդեն երրորդ այցն է ԱՄՆ: Այս մասին մանրամասներ է ներկայացրել ամերիկաբնակ քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:

7 հրատապ առաջարկ կառավարությանը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից

- Զարեհ Սինանյանը սեպտեմբերի վերջերին մաս էր կազմում ԱՄՆ ուղեւորված ՀՀ վարչապետի պատվիրակությանը, իսկ ընդամենը շաբաթներ անց՝ հոկտեմբերին, կրկին ԱՄՆ-ում էր այս անգամ աշխատանքային այցով: Հետեւելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ֆեյսբուքյան էջին պարզվում է, որ նոյեմբերի 15-ից 17-ը գործուղմամբ Ուկրաինայում գտնվող Զարեհ Սինանյանը նոյեմբերի 29-ին կրկին Ուկրաինա է ուղեւորվել՝ այս անգամ իհարկե աշխատանքային այցով: Հունիսին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակված Զարեհ Սինանյանն անցած շուրջ 7 ամիսների ընթացքում հասցրել է երկու անգամ (հուլիս եւ սեպտեմբեր ամիսներին) Ռուսաստան, իսկ օգոստոսին՝ Կիպրոս այցելել:
Այս ընթացքում ոչ մի խոսք ավանդական սփյուռքը ներկայացնող Իրան, Սիրիա, Իրաք, Լիբանան, … այցելության եւ հիշյալ երկրների համայնքների հարցերին ու մտահոգություններին ծանոթանալու մասին, իհարկե եթե բացառենք Լիբանանի դեսպանի հետ հանդիպումը: Ի դեպ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այս ընթացքում Լիբանանի դեսպանից բացի ընդունել է Իտալիայի, Ֆրանսիայի, Իսրայելի եւ Ռուսաստանի դեսպաններին: Իրան ու Սիրիա այցերի դեպքում նկատվող բացը կարող է ունենալ իր պարզ բացատրությունը, որն ինչ-որ տեղ առնչվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ամերիկյան քաղաքացիության հետ: Չի բացառվում, որ ժամանակին ԱՄՆ-ի պետությանը հավատարմության երդում տված Զարեհ Սինանյանին մտահոգում են ԱՄՆ-ի հետ թշնամի երկրներ այցերի եւ հիշյալ երկրների իշխանությունների հետ պաշտոնական հանդիպումների հնարավոր բացասական հետեւանքները: Նման մտահոգություններից ու սահմանափակություններից զերծ մնալու պատճառով է, որ ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ կառավարության անդամներին պահանջ է ներկայացվել վերջին չորս տարիների ընթացքում լինել միայն Հայաստանի քաղաքացի ու մշտական բնակություն հաստատած լինել Հայաստանում, որը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի նշանակման դեպքում հենց այնպես էլ չհարգվեց:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА