o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյան. Երջանիկ եմ «Ռոմայում» և չեմ ցանկանում հեռանալ

11.12.2019 23:57 ՍՊՈՐՏ
Մխիթարյան. Երջանիկ եմ «Ռոմայում» և չեմ ցանկանում հեռանալ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ակումբակիցներ Նիկոլո Ձանիոլոյի և Միրկո Անտոնուչիի հետ բարեգործական այց է կատարել Հռոմի «Սանտա Մադրե դել Ռեդենտորե» եկեղեցի, որտեղ պատասխանել է լրագրողների հարցերին:

«Չեմ ցանկանում նսեմացնել Մեսիի արժանիքները, բայց ինձ ոգեշնչում է Ռոնալդուի կարիերան»․Մբապե

Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Ռոմա» տեղափոխվելու որոշում ընդունելուն և նշել, որ չի փոշմանում Իտալիա տեղափոխության համար:

«Հպարտ եմ, որ «Ռոմայի» մի մասնիկն եմ: «Օլիմպիկո» ստադիոնում խաղալը մեծ պատիվ է ինձ համար: Ես ինձ երջանիկ եմ զգում «Ռոմայում» և չեմ ցանկանում հեռանալ ակումբից»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է Romanews.eu-ը:

Հայկական ֆուտբոլի առաջատարը խոսել է նաև կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի մասին, որի դեմ Մխիթարյանը խաղացել է «Շախտյորում» հանդես գալու տարիներին:

«Մեսիի դեմ խաղացել եմ «Կամպ Նոու» ստադիոնում: Նա իսկական այլմոլորակային է: Կարծում եմ, որ «Բարսելոնան» էլ դժվարություններ ունեցավ «Օլիմպիկո» ստադիոնում»,- ասել է 30-ամյա կիսապաշտպանը:

Լրագրողները Մխիթարյանին հարցրել են նաև, թե ով է իր ամենասիրելի ֆուտբոլիստը:

«Իմ ամենասիրելի ֆուտբոլիստը Զիդանն է»,- պատասխանել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալից» «Ռոմա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հայ կիսապաշտպանն իտալական ակումբում հանդես է գալիս վարձակալությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА