o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի որևէ հիվանդանոցում չկա կորոնավիրուսի ախտորոշման թեստ. Մարինա Խաչատրյան

29.02.2020 15:16 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հայաստանի որևէ հիվանդանոցում չկա կորոնավիրուսի ախտորոշման թեստ. Մարինա Խաչատրյան

Iravunk.com-ը զրուցեց, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ,նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանի հետ, առողջապահության նախարարի վերջին հայտարարությանմասին, ըստ որի Կորոնավիրուսը այն վիրուսը չէ, որի համար պետք է այդքան անհանգստանալ, ինչպես նաև վիրուսի հետևանքների մասին:

Կարո՞ղ է արդյոք հոտառության կորուստը համարվել կորոնավիրուսի ախտանշան


- Տիկին Խաչատրյան,առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց,որ կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր վիրուս չէ,ի՞նչ եք կարծում,իսկապես վիրուսն այդչափ անվտանգ է:


- Կորոնավիրուսը թերևս բժշկությանն այդքան հայտնի վիրուս չէ,շատ է խոսվում այն մասին,որ այն արհեստածին է,և ստեղծվել է կենսաբանական լաբորատորիաներում:Քանի որ վիրուսն այդքան էլ հայտնի չէ,ուստի հանրության գլխին փափուկ բարձ դնելը համարում եմ սխալ,սակայն հանրության շրջանում պանիկայի տարածումը ևս սխալ է:Պետք է գնահատականներ տալ ճիշտ ձևով,հանրությանն իրազեկել:Թեև իրենք հայտարարում են, որ կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր չէ, այնուամենայնիվ ամբողջ աշխարհում խուճապ է: Իշխանությունների հայտարարությունների և գործողությունների միջև կա հակասություն, որովհետև հայտարարում են, որ չկա վտանգ, բայց չգիտես ինչու վիրուսի անվան տակ, փակել են հայ-իրանական սահմանը:


- Օրերս «Աստղիկ» ԲԿ-ում իրանցի քաղաքացին մահացել է թոքաբորբից, սակայն լուրեր են պտտվում, որ վերջինս մահացել է կորոնավիրուսից: Ի՞նչ կաեսք այս մասին:


- Այսօր ես և տիկին Նունե Ավանեսյանը գնացել էինք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, և պետք է ասեմ, որ Հայաստանում որևէ հիվանդանոցում չկա կորոնավիրուսի ախտորոշման թեստ: Ախտորոշումը կատարվում է հիվանդությունների վերահսկողության կենտրոնում: Ցավալի է, սակայն բժիշկները չգիտեն անգամ ինչ ախտանիշների հիման վրա են որոշում, որ պետք է արվի թեստը, կամ ոչ, որոնք են հասարակ գրիպի և կորոնավիրուսի տարբերությունը:


- Հայաստանում կարծես թե բժշկական դիմակների պակաս է նկատվում,սա ո՞ւմ թերացումն է,կամ թերացո՞ւմ է արդյոք:


- Դիմակներն իրականում այդքան էլ չեն պաշտպանում: Դիմակներ հիմնականում վաճառել են չինացիներին, և բիզնես արել: Պետք է նաև նշեմ, որ կորոնավիրուսից խուսափելու լավագույն միջոցը, մարդաշատ վայրերից խուսափելն է, բայց իշխանությունները հայտարարել են, մարտի 1-ին երթ է լինելու, ինչը ոչ միայն անիմաստ է, այլև վտանգավոր:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА