o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսով վարակում. Ախտանշանները որքա՞ն արագ են ի հայտ գալիս

15.03.2020 12:30 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կորոնավիրուսով վարակում. Ախտանշանները որքա՞ն արագ են ի հայտ գալիս

Հիվանդություններից շատերը, այդ թվում կորոնավիրուսային ինֆեկցիան ունեն, այսպես կոչված, ինկուբացիոն շրջան՝ վարակման եւ առաջին ախտանշանների ի հայտ գալու միջեւ եղած ժամանակը: COVID-19 ինֆեկցիայի ինկուբացիոն շրջանը առավել հաճախ կազմում է 1-ից մինչեւ 14 օր, բայց հիվանդությունը կարող է արտահայտվել ինչպես վաղ, այնպես էլ ուշ:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 9282 է, մահվան դեպքերինը՝ 181

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հիվանդացածների մեծամասնության մոտ ախտանշանները հայտնվել են վարակվելուց հետո 5-րդ օրը: Սակայն մասնագետները նշում են, COVID-19-ի ինկուբացիոն շրջանի տեւողության գնահատականը կարող է փոխվել նոր գիտական տվյալների հայտնվելուն զուգահեռ:

JAMA ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ COVID-19-ի ինկուբացիոն շրջանի տեւողությունը կարող է կազմել 24 օր:

Հիմա հավաստի տեղեկություններ չկան այն մասին, թե մարդիկ արդյոք կարո՞ղ են մյուսներին վարակել մինչեւ ախտանշանների հայտնվելը: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս նման հնարավորությունը, այլ մասնագետներ պնդում են, որ եթե մարդը չի փռշտում եւ չի հազում, նա գործնականում վարակիչ չէ:

Միաժամանակ, եզակի դեպքերում վարակված մարդկանց մոտ ախտանշանները ընդհանրապես կարող են չհայտնվել: Օրինակ՝ Diamond Princess զբոսանավում 705 պացիենտներից 392-ի մոտ հիվանդության ընթացքն առանց ախտանշանների էր: Բայց, ինչպես պնդում են մասնագետները, դրանք դեռ կարող են հայտնվել ավելի ուշ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА