o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանապետ Արման Սարգսյանը խայտառակում է սեփական ուսադիրները. Անի Կարապետյան

30.03.2020 23:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ոստիկանապետ Արման Սարգսյանը խայտառակում է սեփական ուսադիրները. Անի Կարապետյան

«Անտիֆեյք» կայքի այսօրվա հրապարակումից պարզ դարձավ, որ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը՝ Արման Սարգսյանը, որոշել է մտնել մարդկային ստորության մի լայնարձակ դաշտ եւ շինծու գործ կարել ՀՖՖ նախկին ղեկավար, գործարար Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկի դեմ», - այս մասին գրում է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ մանրամասնում. «Չենք ուզում վերլուծել Արման Սարգսյանի անձնական հատկանիշները, նրա բարոյական կերպարը, չենք ուզում մտնել անձնական ոլորտ՝ դրանով իսկ իջեցնելով մեր մակարդակը, բայց նայելով նրա արարքները՝ տեսնում ենք, թե որքան ցածր ու ոտիկանապետին ոչ հարիր գործունեությամբ է նա զբաղված: Մի կողմ թողնելով իր անչափ կարեւոր գործառույթները, հանցավորության դեմ պայքարը, օրենքի պահպանությունը, Սարգսյանը բառիս բուն իմաստով ընկել է Հայրապետյան Ռաֆիկի հետեւից՝ փորձելով բարոյահոգեբանական ճնշում բանեցնել նրա եւ ողջ Հայրապետյան ընտանիքի վրա: Դատելով մամուլից, ամբողջ ոստիկանական վերնախավը լծված է այդ անմեղ եւ պարկեշտ երիտասարդի դեմ դավեր նյութելուն եւ այդ ուղղությամբ գործի են դրվել բավականին կեղտոտ մեխանիզմներ: Չկատարելով իր բուն պարտականությունները, զբաղվելով ապօրինությամբ, տալով իր ենթականերին շինծու գործ սարքելու անբարո հրահանգներ, Արման Սարգսյանը ոտնատակ է տալիս Հայաստանի Հանրապետության ոստիկանության հեղինակությունը, դնում այն մեծ կասկածի տակ, եւ ամոթալի անուն թողնում իրավապահ համակարգի պատմության մեջ: Այսպիսով, Սարգսյանը խայտառակում է սեփական ուսադիրների պատիվը: Կյանքը չի՛ ներում ստրկամիտներին, կյանքը չի՛ներում բանսարկուներին՝ անկախ նրանց ունեցած պաշտոնից, դիրքից եւ վաստակից: Գալու է օրենքի առաջ պատասխան տալու ահեղ ժամանակը»:

Հասել ենք մաքսիմիալ պիկին. Առողջապահության նախկին նախարարը զգոնության կոչ է անում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА