o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամենավատն այն է, որ նման անձը նստած է վարչապետի աթոռին

01.05.2020 10:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ամենավատն այն է, որ նման անձը նստած է վարչապետի աթոռին

Ադեկտվատության հետ կապված հարցեր առաջացնող հերթական ֆեյսբուքյան հայտարարությամբ հանդես եկավ Նիկոլը։ Ըստ նրա, եթե քաղաքացիների մի մասը, որ կոմունալների հետ կապված օգնություն են ստացել պետությունից, սակայն դրա կարիքը չունեն, թող այդ գումարը տան կարիքավորներին․ «Եթե ստացել եք աջակցություն, որի կարիքը չունեք, կատարեք կարիքավորների կոմունալ վճարները»: Նաեւ խոստովանեց, որ մինչ այդ ավելի «հանճարեղ» միտք ուներ՝ առաջարկել էր, որ ովքեր աջակցության կարիք չունեն, ստացված գումարը փոխանցեն կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: 

Պուտինը պատմել է, թե ով է առաջարկել իրեն վարչապետի թեկնածուներին

Սկսենք նրանից, որ խոսքը մի հիմնադրամ կոչվածի մասին է, որի եկամուտներից եւ գումարների օգտագործումից մարդիկ պատկերացում անգամ չունեն։ Ու լո՞ւրջ էր մտածում, թե մարդիկ կտանեն իրենց փողն ու կտան չգիտես ում, թե՝ «առ, կեր»։

Հաջորդը․ տեսնես Նիկոլն այդ ինչպե՞ս է հաշվարկում կարիքավորներ-ոչ կարիքավորներ սահմանը։ Նրանք, ովքեր դեռ հացի փող ունեն ոչ կարիքավորնե՞րն են, ու պետք է պետությունից, այսինքն՝ իրենց իսկ հարկերից ստացած խղճուկ կոպեկները հե՞տ տան։ Սրանից զատ, երբ Նիկոլը խոսում է կարիքավորների մասին, նշանակում է, որ գիտի՞, թե ովքեր են, ինչ քանակով, որ կան մարդիկ, ովքեր կոմունալներ տալու փող անգամ չունեն։ Այդ դեպքում, ինչո՞ւ հենց այդ մարդկանց հասցեական օգնություն չվեց, դեռ մի բան էլ ողբ էր կապես, թե չենք կարողանում կարիքավորներին հայտնաբերել։

Բայց ամենակարեւորը․ այս հայտարարությամբ Նիկոլը խոստովանեց, որ առնվազն անիմաստ վատնել է պետության փողերը։ Այսինքն, եթե վճարել են մի որոշակի խմբի կոմունալները, ու հետո եկել այն մտքին, որ պետք է այդ փողերը հետ ուզել, պարզ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են այդ ոչ կարիքավորներին ներառել պետական ծրագրում։ Հերթական սխա՞լն են թույլ տվել։ Բայց սա սխալ է, որը պետությանը հսկայական վնաս է տվել։ Հիմա ո՞վ է պատասխան տալու այդ վնասարարության համար։

Վերջապես, այս ամենով Նիկոլը վերջնականապես վերածվեց Լեւոն-2-ի։ Հիշո՞ւմ եք, ժամանակին Լեւոնը եւս կարիքավորներին խորհուրդ էր տալիս՝ պարտք վերցրեք, յոլա գնացեք։ Նիկոլը, չնայած, մի փոքր առաջ է գնացել․ խորհուրդ է տալիս ինչ-որ գումար դեռ ունեցողներին՝ առանց խնդրելու հարեւանին պարքտ տալ։ Սակայն սա ավելի ախմախ տարբերակ է։

Այսքանով հանդերձ նկատենք, որ ներկայումս աբսուրդ է կարիքավոր-ոչ կարիքավոր սահմանագծից խոսել, երբ հարցը վերաբերում է պետության օգնությանը։ Բանն այն է, որ գործող կառավարության դիտավորության կամ անմեղսունակության արդյունքում Հայաստանի ողջ բնակչությունն է կրել հսկայական վնասներ։ Ընդ որում, Նիկոլի ենթադրած ոչ կարիքավորների վնասը շատ ավելի մեծ է։ Այդ ամենի դիմաց պետությունը մի քանի խղճուկ կոպեկ է տվել, ու հիմա Նիկոլը դարդ է անում, թե ինչու տվեցինք, ետ վերադարձրեք։ Ու ամենավատն այն է, որ նման անձը նստած է վարչապետի աթոռին։

Ու ի՞նչ, պողոսաց դաս, սա է՞լ է դուրներդ գալիս։

Ս․Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА