o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը հանցագո՞րծ է, թե՞ հանցագործ չէ

16.06.2020 11:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Նիկոլը հանցագո՞րծ է, թե՞ հանցագործ չէ

Արդյո՞ք  Նիկոլը հանցագործ է: Այդ հարցը այսօր բազմիցս տրվում էր խորհրդարանում եւ վերաբերում էր 2018 թվականի ապրիլին, երբ Նիկոլը  ուժի միջոցով  զավթում էր իշխանությունը երկրում, սպառնում էր բազմաթիվ  մարդկանց  կյանքին եւ առողջությանը, տապալում էր սահմանադրական կարգը եւ այլն: Այն ժամանակ  ներկայիս  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է ներկայացնում Ազգային ժողովի նախագահին` այդ ծանր հանցագործությունների համար Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն որոշ ժամանակ անց  հետ է վերցնում իր միջնորդությունը, քանի որ այդ մասին նրան խնդրել  էր փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Եվ այսօր պատգամավորները հարց են տալիս գլխավոր դատախազին` արդյո՞ք դատախազը ուներ բոլոր հիմքերը Նիկոլին հանցագործ համարելու համար, եթե այո, ապա ստացվում է, որ Նիկոլը հանցագործ է, որը չի կրել իր պատիժը: Սակայն հանցագործ է նաեւ այդ դեպքում դատախազը, որը հանցագործին չի մեղադրել ինչ-որ մի փոխվարչապետի խնդրանքով: Այսինքն` կոպիտ կերպով խախտել է Սահմանադրությունը եւ օրենքները:

Տավուշից հետո էլ Նիկոլը նույն պահանջի առաջ է՝ ստորագրելո՞ւ է, թե՝ ոչ

Իսկ եթե  Արթուր Դավթյանը անհիմն է դիմել  Աժ-ին,  ապա նույնպես կատարել է ծանր հանցագործություն` քաղաքական դրդապատճառներով այն ժամանակվա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին  շինծու մեղադրանք ներկայացնելով: Երկու դեպքում էլ  Արթուր Դավթյանը կատարել է հանցագործություն: Եվ այսօր այդ հանցագործությունը կոխում են նրա աչքն ու երեսով են տալիս: Սակայն  կարծես թե Արթուր Դավթյանի երեսը բավականին  պինդ է, եւ Տիգրան Ուրիխանյանի առաջարկը` հրաժարական տալու մասին, նա չընդունեց, եւ օդում մնաց հետեւյալ հարցը` արդյո՞ք այսօր Արթուր Դավթյանի պարագայում չի կրկնվում  երկու տարվա վաղեմության պատմությունը: Եվ  նա, կա՛մ չունենալով համապատասխան հիմքեր քաղաքական պատվեր է կատարում Ծառուկյանին հետապնդելով, կա՛մ էլ  հիմքերը կան, բայց  որոշ ժամանակ անց նրան կարող են խնդրել, եւ նա սիրով կկատարի այդ խնդրանքը ու կազատի Ծառուկյանին հետապնդումից` հետ վերցնելով իր խոսքերը:

Եվս մեկ  աբսուրդ` Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան որպես մեղադրյալ ներգրավելու հարցը քննարկվում է այսօր: Սակայն  երկու օր առաջ նրա տանը  կատարվել է խուզարկություն: Հարց է ծագում` ի՞նչ հիմքով, եթե այդ պահին Գագիկ Ծառուկյանը անձեռնմխելի էր: Նույն  խնդիրը առաջանում է Նաիրա Զոհրաբյանի` Ազգային ժողովի առանձնասենյակում այսօր կատարված խուզարկության հետ: 

Այսօր Արթուր Դավթյանը նաեւ խոստովանեց, որ անձամբ է մատակարարում նիկոլականներին Ծառուկյանի դեմ «կոմպրոմատով», որը վերջիններս դնում են իրենց ֆեյսբուքյան էջերում: Այսինքն` դատախազությունը զբաղված է իշխող ուժի կողմից սանձազերծած քաղաքական հետապնդումների ինֆորմացիոն սպասարկումով: Կարծես թե Արթուր Դավթյանը  անցել է բոլոր սահմանները` ե՛ւ օրինականության, ե՛ւ բարոյականության, ե՛ւ լրջության: Սակայն  այս երկրում այդ չափանիշները  վաղուց դարձել են անիմաստ` ինչպես գյադայաստանում: Այստեղ  գրում են գյադաների  «օրենքները»: 

Հ. Գ. Ի դեպ, ԼՀԿ-իստները  այսօր ակտիվորեն «գործ» էին տալիս  մեկ այլ կուսակցության վրա, առաջարկելով, որ դատախազությունը խուզարկություն անի նաեւ ՀՀԿ-ի գրասենյակում: Ճղճիմ կեցվածք, մանր մարդուկներին բնորոշ, գոնե առաջարկեին  խուզարկություն անել  «Ելք» դաշինքի  մնացուկների գրասենյակներում, չէ՞ որ բազմաթիվ էին  հրապարակումները, որ  ելիքստները ինչպիսի սարսափելի եւ համատարած խախտումներով են հասել պատգամավորական աթոռներին:

Ա. Հովհաննիսյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА