o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴՈԼԱՐԸ` ՀԻՊԵՐԻՆՖԼՅԱՑԻԱՅԻ ՇԵՄԻՆ

03.07.2020 21:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԴՈԼԱՐԸ` ՀԻՊԵՐԻՆՖԼՅԱՑԻԱՅԻ ՇԵՄԻՆ

Գնահատականներ, որ դոլարի ապագան իրոք մազից է կախված, արդեն լսվում են ամենահեղինակավոր մասնագետներից: Ավելին, նաեւ կոնկրետ ժամկետներով՝ մինչեւ  իսկ խոսում են աշնանը խիստ հնարավոր դոլարի հիպերինֆլյացիայի մասին: Հիմքերը կան: Նախ, ամերիկյան արտաքին պարտքը մի այնպիսի դինամիկայի մեջ է մտել, որն անգամ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն է գնահատում` որպես խիստ վտանգավոր: Այսպես, 2020թ.-ն ԱՄՆ-ն սկսեց մոտ 23 տրիլիոն դոլար արտաքին պարտքով ¥տե՛ս գրաֆիկը¤, որը համարվում էր խիստ վտանգավոր, քանի որ այն ՀՆԱ-ն գերազանցում էր մոտ 3 տոկոսով: Ապրիլի սկզբներին պարտքը հասավ 24 տրիլիոնի, եւ ամենավատատեսական սցենարները սահմանում էին, որ միայն տարեվերջին այն կդառնա 25 տրիլիոն: Բայց ահա մայիսի սկզբներին այդ ցուցանիշը գերազանցվեց, հունիսի սկզբներին՝ 26 տրիլիոնը, ու ներկայումս մոտենում է 26.5 տրիլիոնին: Այսպիսով, կորոնավիրուսային իրողությունները տասնապատկեցին ԱՄՆ արտաքին պարտքի աճի արագությունը, եւ ներկայիս հաշվարկներով այն տարեվերջին ամենալավատեսական սցենարների դեպքում կհասնի 28 տրիլիոնի: Զուգահեռաբար կրճատվում է ամերիկյան ՀՆԱ-ն, այսինքն՝ պարտք/ՀՆԱ հարաբերությունը տարեսկզբի այդքան մտահոգիչ 103 տոկոսից այդ լավատեսական սցենարով կհասնի 116 տոկոսի: Սակայն ռեա՞լ է նման լավատեսական սցենարը: Բոլոր հաշվարկները կապվում էին կորոնավիրուսի տեմպերի կարգավորման հետ, որն ԱՄՆ-ում առկա էր մինչ հայտնի «հեղափոխական զարգացումները»: Բայց, եթե մինչ «հեղափոխությունը» օրական վարակվածությունը մոտ 30 հազար մարդու սահմաններում էր, «հեղափոխության» շեմին նվազել էր մինչեւ 20 հազար, ապա հունիսի կեսերից վարակվածությունը ռեկորդային աճի դաշտում է, եւ վերջին օրերին հասնում է 50 հազարի մակարդակ: Այսպիսով, եթե օրական 30 հազար վարակվածությունն ԱՄՆ-ի պետպարտքն ավելացրեց 2.5 տրիլիոնով, ապա ինչի՞ կտանի օրական 50 հազար վարակվածության մակարդակը: Տարեվերջին 28 տրիլիոն դոլար կամ ՀՆԱ-ի 116 տոկոս պարտքի հեռանկարն արդեն իսկ դոլարի հիպերինֆլյացիայի մասին հեղինակավոր կարծիքներ էր առաջ քաշել: Իսկ ինչի՞ կհասնեն այդ մասնագիտական գնահատականները, եթե ավելի հավանական համարվի 30 տրիլիոն եւ ավելի բարձր պարտքի հնարավորությունը: Կամ, մինչ այս վերջին կորոնավիրուսային թռիչքն ԱՄՆ ՀՆԱ-ի տարեկան անկումը գնահատվում էր 6.5-7 տոկոսի չափով: Իսկ ահա կորոնավիրուսային այս նոր թռիչքներն օրակարգ են բերել երկնիշ անկման մեծ հավանականությունը, որ պարտքի ավելի մեծ աճն ու ՀՆԱ-ի ավելի մեծ անկումն ի վերջո պարտք/ՀՆԱ հարաբերությունը կարող է հասցնել մինչեւ 130 տոկոս միջակայք: Սրան գումարենք աշնանը սպասվող նախագահական ընտրությունները, ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ռեալ վտանգը, եւ կստանանք ամենամռայլ տպավորությունները:

ՀՀ-ն պետք է տնտեսության զարգացման համար ներգրավի նոր պարտքեր. Հրանտ Բագրատյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА