o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԾ ԹԵՆԻՍԻ ՀԱՅ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

02.03.2016 16:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
ՄԵԾ ԹԵՆԻՍԻ ՀԱՅ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

Թենիս մարզաձեւն աշխարհում ամենամեծ պահանջարկն ունեցող մարզաձեւերից է: Հայտնի թենիսիստները հաճախ են իրենց հարցազրույցներում նշում, որ մի անգամ կորտ դուրս գալով այլեւս անհնար է հրաժարվել այս մարզաձեւից: 

Ապրիլի 6-ը Սեղանի թենիսի համաշխարհային օրն է

Բայց եթե աշխարհում թենիսն ասոցացվում է հարյուր միլիոնավոր դոլարների ու եւ նույն պատկառելի թվով հանդիսականների հետ, ապա կան երկներ, որոնք դուրս են այս բերկրանքից: Դա վերաբերում է նաեւ Հայաստանին: Այսպես՝ ժամանակակից մեծ թենիսում տարիներ շարունակ մարզասերների ուշադրությունը գրավել է հայկական մեկ անուն, խոսքը, իհարկե, Արգենտինան ներկայացնող, ծագումով հայ Դավիթ Նալբանդյանի մասին է: Սակայն վերջին տարիներին հորիզոնում հայտնվեց Անի Ամիրաղյանը, ով Հայաստանի միակ ներկայացուցչուհին է, որ տարբեր մրցաշարերում քիչ թե շատ փորձում է ինչ-որ բան անել: Հաշվի առնելով հայաստանյան պայմաններն ու այս մարզաձեւի զարգացվածությունը` իհարկե, Անիի կատարած աշխատանքը մեծ գնահատանքի է արժանի: Սակայն մեծ թենիսը մեծ հնարավորություների մարզաձեւ է, եւ լավագույնների շարքը համալրելու համար պետք է հաղթահարել այնպիսի երկների ներկայացուցիչների արգելք, որոնց թենիսն, այսպես ասած, փոխանցվել է գեներով: 

Ի դեպ, հայ մարզուհին տարին սկսել է բավական բարդ մրցապայքարի մեջ մտնելով. Անթալիայում մասնակցել է 4 միջազգային մրցաշարի, որոնցից 3-ում հասել է մինչեւ քառորդ եզրափակիչ, իսկ մեկում՝ մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտվել է թուրք Բաշակ Էրայդինին: Զուգախաղում նա մրցաշարերից մեկում պարտվել է կիսաեզրափակչում, 2-ում՝ քառորդ եզրափակչում, 1-ում էլ պայքարը լքել է առաջին շրջանից: Այս առնչությամբ կարելի է միայն ասել, որ այս մրցաշարերը հնարավորություն տվեցին Անիին բարելավել իր տեղը: Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) հրապարակել է պրոֆեսիոնալ թենիսիստուհիների վարկանիշային նոր աղյուսակ, որտեղ Անին բարձրացել է 73 տեղով եւ այժմ 646-րդ հորիզոնականում է: 

Իհարկե՝ անհամեմատ բարձր արդյունք ունի մեկ այլ հայուհի՝ մոսկվայաբնակ Մարգարիտա Գասպարյանը, ով վարկանիշային նոր աղյուսակում մեկ աստիճան նահանջելով հանդերձ, զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը: Բայց հաշվի առնենք, որ Մարգարիտան միանգամայն այլ դիրքերից է մուտք գործել թենիս: Ռուսաստանը ներկայացնող հայ մարզուհին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաեւ Ռիո-2016-ին: Մարգարիտայի ամենաուշագրավ նվաճումներից է վերջին շրջանում անցկացված Ավստրալիայի բաց առաջնությունում չորրորդ շրջան հասնելը: Մելբուրնում անցկացված առաջնությունում Գասպարյանը հաղթել էր իտալուհի Սառա Էրանիին, ճապոնացի Նակա Կուրումիին, Ղազախստանը ներկայացնող Յուլյա Պուտինցեւային, իսկ չորրորդ շրջանում պարտվել էր աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին: 

Այսքանով հանդերձ, նկատենք նաեւ, որ Մարգարիտա Գասպարյանը դեռ 21 տարեկան է եւ նրա հաջողությունների շրջանը դեռ նոր է մեկնարկում: Ուշագրավ է նաեւ, որ հայազգի թենիսիստուհին կորտում խաղում է բացառիկ ու մեծ թենիսիստուհիների նման՝ ձախից ռակետը մեկ ձեռքով բռնած: Այս տեխնիկան հիմա հազվադեպ է պատահում, եւ ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ: Այս ոճն ընտրելը ցույց է տալիս, որ թենիսիստուհին միջին որկաներով ու արդյունքներով բավավարվել չի պատրաստվում: 

Այս արդյունքերը հեռու են հայ իրականության համար, այնպես որ մեծ թենիսի սիրահարներին մնում է հետեւել մարզաձեւին հարեւան պատուհանից՝ որպես հանդիսական:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА