ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամերիկացին սպառնացել է կրակել CNN-ի աշխատողներին՝ «կեղծ նորությունների» համար

23.01.2018 12:01 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամերիկացին սպառնացել է կրակել CNN-ի աշխատողներին՝ «կեղծ նորությունների» համար

ԱՄՆ-ում ձերբակալել են տղամարդու, ով սպառնացել էր սպանել CNN հեռուստաալիքի աշխատողներին։ Նրա խոսքով՝ սպառնալիքների պատճառ են իբրև թե հանդիսացել այդ լրատվամիջոցի անարժանահավատ նորությունները։ Ինչպես հայտնում է The Hill-ը, ՀԴԲ-ն հետաքննություն էր սկսել այն բանից հետո, երբ տղամարդը 22 անգամ զանգահարել էր հեռուստաալիքի գրասենյակ։ Համաձայն դատական փաստաթղթերի՝ նա օպերատորին ասել է, որ հեռուստաալիքը ցուցադրում է «կեղծ նորություններ», և որ ինքը կկրակի բոլոր աշխատողներին։ Հաջորդ զանգով կասկածյալը հայտնել էր, որ ուղևորվում է Ջորջիա՝ CNN-ի շտաբ-բնակարան։ ՀԴԲ աշխատակիցները հետևել են նրան և ձերբակալել սպառնալիքների պատճառով։

Մեծ Բրիտանիայում պակիստանցի կինն ազատազրկման է դատապարտվել՝ դստերը հայրենիքում բռնի ամուսնացնելու համար

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА