ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ կաներ Ալեն Սիմոնյանը, եթե իր վրա լցնեին Նուբարաշենի կեղտաջուրը

13.02.2018 15:58 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ կաներ Ալեն Սիմոնյանը, եթե իր վրա լցնեին Նուբարաշենի կեղտաջուրը

Պետք է հասկանալ, որ կնոջը, մարդուն, առհասարակ, չեն ծեծում, ես անձամբ չէի ծեծի, ավագանու նիստին, անդրադառնալով այսօրվա միջադեպին, ասաց «Ելք» խմբակցության  անդամ Ալեն Սիմոնյանը:

Ադրբեջանում էլ ԶԼՄ-ների վրա մատ են թափ տալիս

Նա  հայտարարեց, որ «Ելքը» դատապարտում է նման քայլերը:

«Եթե նման քայլեր է լինելու այս սրահում, նշանակում է` մենք էլ կարող ենք մեզ թույլ տալ», - ասաց նա:

«Վախեցնո՞ւմ ես», - արձագանքեցին ՀՀԿ-ականները:

«Չեմ վախեցնում, զգուշացնում եմ, որ եթե պետք է ավագանու անդամներին հարվածել, կարող են նաև անդամները պաշտպանվել, ձեզ նման քայլ թույլ մի տվեք, կնոջը չեն հարվածում, մարդուն չեն հարվածում, եթե դա համարում եք սխալ, մի արեք նույն բանը», - ասաց նա:

Ալեն Սիմոնյանին արձագանքեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նշելով, թե իրենք էլ են դատապարտում ուժի կիարառումը:

«Այստեղ որևէ մեկը ուժ չի կիրառում որևէ մեկի նկատմամբ», - ասաց Տարոն Մարգարյանը:

Հ.Գ Հետաքրքիր է, եթե այդ կեղտաջուրը նույն հաջողությամբ լցնեին «Ելք» խմբակցության  անդամ Ալեն Սիմոնյանի վրա, ապա նույն էնտուզիազմով կպաշտպանե՞ր «ծեծված» տիկնանց հայոց աշխարհի, թե՞ ձեռքները համբուրելով կհրավիրեր դահլիճից դուրս: Էլ չենք ասում, որ նա անգամ բանի տեղ չի դնում ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակայանի այն հայտարարությունը, որը ասել է, որ ««Երկիր Ծիրանիի» այսօրվա արածը չափից ու սահմաններից դուրս էր«Այս շոուն չափից ու սահմաններից դուրս էր: Կարծում եմ, որ դա անընդունելի էր մեր նկատմամբ, այն գործի նկատմամբ, որը մենք փորձում ենք անել ու օգնել այն մարդկանց, ովքեր ընտրել են մեզ»

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА