ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջիմի Քիմելը հակադարձել է Թրամփի գրառմանը, որը ծաղրել էր Օսկար մրցանակաբաշխությունը

07.03.2018 12:07 ՄՇԱԿՈՒՅԹ
Ջիմի Քիմելը հակադարձել է Թրամփի գրառմանը, որը ծաղրել էր Օսկար մրցանակաբաշխությունը

ԱՄՆ նախագահ Թրամփը ծաղրել է  «Օսկար-2018» մրցանակաբաշխության դիտելիության ցածր ցուցանիշը և գրառում կատարել իր թվիթերյան էջում:
«Պատմության մեջ ամենացածր վարկանիշ ունեցած «Օսկար»-ը: Խնդիրն այն է, որ մենք այլևս աստղեր չունենք՝ բացառությամբ, իհարկե, ձեր նախագահի (կատակում եմ)»,-գրել է 71-ամյա ղեկավարը:
The Daily Mail-ի հաղորդմամբ, Թրամփի գրառմանը  հակադարձել է «Օսկար-2018»-ի վարող, հայտնի հումորիստ Ջիմի Քիմելը, ով, ԱՄՆ նախագահի ամենաբուռն քննադատներից է:

Ամերիկյան կինոակադեմիան ո՞նց գետինը չի մտնում, որ մեր Նիկոլին «Օսկարի» չի առաջադրում

«Շնորհակալություն, պատմության մեջ ամենացածր վարկանիշն ունեցող նախագահ»,- պատասխանել է Քիմելը: Այս տարի  «Օսկար»-ը դիտել է 26.5 մլն մարդ, ինչը վերջին 10 տարվա ընթացքում դիտելիության ամենացածր ցուցանիշն է:

Ինչ վերաբերում է Թրամփի վարկանիշին, ապա ըստ FiveThirtyEight-ի տվյալների՝ սոցհարցմանը մասնակցածների 54.3%-ը դեմ է Թրամփի նախագահությանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА