ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՑՎԵԼ Է ՙՀԿԵ՚ ՓԲԸ ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍԵԶՈՆԸ 15.06.2018

20.06.2018 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱՑՎԵԼ Է ՙՀԿԵ՚ ՓԲԸ ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍԵԶՈՆԸ 15.06.2018

Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ամառային ուղեւորափոխադրումների սեզոնը, եւ Երեւան - Բաթումի - Երեւան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը:

Կանոնավոր ուղեւորափոխադրումներ կիրականացվեն Երեւան_Ալավերդի եւ Երեւան Նոյեմբերյան ուղղություններով

Այս սեզոնի առաջին գնացքով Վրաստանի սեւծովյան հանգստավայրեր են մեկնել 107 ուղեւոր: Ինչպես պարզվեց, Սանկտ Պետերբուրգից առաջին տոմս գնողներին Ընկերության կողմից ծաղկեփնջեր են հանձնվել: Մեկնող գնացքի կազմը եւ վագոնների վիճակը զննվել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ս. Վալկոյի եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ա. Փամբուխչյանի կողմից: Ֆիրմային գնացքը աշխատելու է ամեն օր` մինչեւ հոկտեմբերի 1-ը` Երեւանից մեկնելով ժամը 15:30-ին: Տոմսերը վաճառվում են Երեւանի, Վանաձորի, Գյումրիի եւ Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաեւ «ՀԿԵ»-ի կայքում` www.ukzhd.am: Երեւանից Բաթումի ուղեւորության տեւողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը` 15 ժամ 50 րոպե: Ֆիրմային գնացքի տոմսերի գները մեկ ուղեւորի համար տատանվում են 9.860 դրամից մինչեւ 25.830 դրամի միջակայքում` կախված վագոնի տեսակից: Ինչպես նշում է «ՀԿԵ» ՓԲԸ Ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գ. Մովսեսյանը, ֆիրմային գնացքի վագոնները հագեցած են օդորակիչներով, լիովին համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին եւ անվտանգության պահանջներին: Գնացքը ողջ երթուղու ընթացքում ուղեկցվում է ոստիկանության աշխատակիցների կողմից, ինչի շնորհիվ ուղեւորները կարող են իրենց լիովին պաշտպանված զգալ: Բարձր հարմարավետությամբ կուպեներում եւ ննջավագոններում ուղեւորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ երթեւեկության ամբողջ ընթացքում: 2016 թվականին «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղեւորների թիվը կազմել էր 43.750, 2017 թվականին` 50.270, ինչը ավելի քան 5 անգամ գերազանցում է 2008 թվականի ցուցանիշը, երբ ուղեւորների քանակը կազմել էր ընդամենը 8.600 ուղեւոր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА