o C     07. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՎԾ-Ի ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆ. ՈՉ ՄԻ ԽՈՍՔ ԶԼՄ-ՆԵՐԻՆ

17.04.2019 22:00 ՔՐԵԱԿԱՆ
ՊՎԾ-Ի ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆ. ՈՉ ՄԻ ԽՈՍՔ ԶԼՄ-ՆԵՐԻՆ

ՊՎԾ կալանավորված աշխատակից, Գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի փաստաբանը` Տիգրան Մնացականյանը, պնդում է, որ իր պաշտպանյալն օրենքի շրջանակներում է գործել՝ դաշտն օրինականացնելու համար հայտնվել է մեղադրյալի աթոռին: Հարցին՝ ճի՞շտ է, որ Ադյանն օրերս առերեսվել է ՊՎԾ պետ Սանասարյանի հետ եւ զարմանք հայտնել, թե ինչու միայն նա է հայտնվել մեղադրյալի աթոռին, փաստաբանը ասաց. «Անկեղծ ասած, ոչինչ չեմ կարող ասել, պաշտպանյալս ինձ խնդրել է, որպեսզի իր գործով նախաքննության ընթացքի, քննչական այլ գործողությունների վերաբերյալ իր մասով ոչինչ ԶԼՄ-ներին չփոխանցեմ, ոչ մի խոսք»:

Դավիթ Շահնազարյանը պահանջում է քրեական հետապնդում սկսել վարչապետի դեմ՝ «Պետական դավաճանություն» մեղադրանքով

Ի դեպ, երեկ հրապարակային շրջանառության մեջ մտավ տեղեկատվություն, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Այնպես որ, մոտ ժամանակներս Ադյանը կարող է արդեն մենակությունից տրտնջալու առիթ չունենալ: Առավել եւս, որ կան խոսակցություններ, որ նույն գործի շրջանակներում Առողջապահության նախարարի գործերը եւս փայլուն չեն:

Դավիթաշենի ոստիկանապետն ու «Թլոշ Հայկո»-ն գործարքներ են կնքել. գողոնը կիսել են

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА