o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՈՒՏԻՆ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՇԵՄԻՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԸ ԲԱՑԵՑ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ

29.05.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊՈՒՏԻՆ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՇԵՄԻՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԸ ԲԱՑԵՑ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ

Եթե հավատանք մի շարք հրապարակային լուրերի, ապա այն տպավորությունն է առաջանում, որ հերթական անգամ ծայրահեղ սրման շեմին են հայ-ռուսական հարաբերությունները: Ընդ որում` շեշտենք. խոսքը նաեւ այնպիսի լուրերի մասին է, որոնք պաշտոնական ատյաններն այդպես էլ չեն հերքում:

Սահակաշվիլին դուրս է եկել ընտրապայքարից՝ աջակցություն հայտնելով Վլադիմիր Զելենսկու

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԸ

Օրինակ, այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չեղավ կապված այն տեղեկատվության հետ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո կտրուկ վատթարացել է ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի առողջական վիճակը: Օդից կախված են մնում նաեւ թափ հավաքող խոսակցություններն այն մասին, որ ՌԴ-ն ոչ միայն չի հանձնի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, այլ նաեւ բավարարել է քաղաքական ապաստան ստանալու մասին նրա հայտը, այսինքն՝ առել է ՌԴ օրենսդրության պաշտպանության տակ: Ընդ որում, եթե այդ լուրը հաստատվի, ապա դա հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ծանր վիճակի մասին շատ ավելի լուրջ ահազանգ կլինի, քան անգամ Մնացականյանի համար շտապօգնություն կանչելու հիշատակված պատմությունը: Նկատի ունենք, որ Հայաստանի կողմից քրեական մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Պողոսյանին քաղաքական ապաստան տալը կլիներ համարժեք Մոսկվայի պաշտոնական հայտարարությանը, թե Հայաստանում քաղաքական նկատառումներով մարդկանց են բռնում: Իսկ դա կլիներ իսկական «վերջին դեղին քարտ», միայն թե շատ ավելի զորեղ, քան օրերս դաշնակների ցույց տվածը: Ու մյուս կողմից էլ կան նաեւ Արեւմուտքից մեր իշխանական վերնախավին «վերջին դեղին քարտ» ցույց տալու մասին ազդակներ: Այդ թվում, դատարանների հայտնի պատմության հետ կապված արեւմտյան գրեթե բոլոր կառույցները հնչեցրին դատապարտող խոսքեր: Ճիշտ է, հիմնականում բավականին հղկված տոնայնությամբ, համեմված հետագա օգնության մասին խոստումներով, սակայն մեկ է, նաեւ սպառնալիքներով: Ավելին, որոշ կառույցների, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի գնահատականներն այնքան կոշտ են, որ իշխանական վերնախավը գերադասում է այդ մասին միայն լռել: Չնայած ընդհանուր խառնաշփոթային տպավորությունը, իրավիճակը, թերեւս, միանգամայն հստակ է: Հայաստանյան «հպարտ» արտաքին քաղաքականությունը համառորեն փորձում է խաղարկել «եւ-եւ»-ի հայտնի սցենարը, միայն թե դա արդեն սկսել է դառնալ վերջնականապես անհանդուրժելի, եւ մի «եւ»-ի կողմի մի փոքր տեղաշարժը բերում է մյուսի անհապաղ եւ ծանր հարվածներին, ու հակառակը: Կարճ ասած, վաղուց է անցել վերջնական եւ միանշանակ կողմնորոշման ժամկետները, սակայն այն ցուկցվանգային իրավիճակում, որում այսօր հայտնվել է Փաշինյանը, հենց այդ վերջնական կողմնորոշումն էլ ամենամեծ խնդիրն է...

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊՈՒՏԻՆԻՑ՝ ԴՈՆԲԱՍԻ ՄԱՍԻՆ

Եվ ահա այս ֆոնին էլ երեկ Փաշինյանը մեկնեց վերջերս Նուր-Սուլթան դարձած Աստանա, որտեղ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում հավաքվելու են ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները: Թեեւ երեկվա դրությամբ պաշտոնապես բան չէր ասվում, սակայն ենթադրելի է, որ կուլիսային կամ պաշտոնական ձեւաչափով հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանը, անշուշտ, կունենա, եւ հազիվ թե դրա օրակարգը բացառապես ԵՏՄ-ի հետ կապված հարցերը լինեն: Ընդ որում` նկատենք. այդ հանդիպմանը Փաշինյանը կներկայանա արած-չարածի մասին այնպիսի տեղեկություններով, որոնք գոնե նրա պատկերացմամբ պետք է որ Պուտինի կողմից դրականորեն ընդունվի: Այդ թվում. թե ինչ ազդակներ էին Մոսկվայից գալիս՝ կապված Քոչարյանին կալանքի տակ պահելու հետ, հայտնի է: Եվ ահա Քոչարյանը կալանքի տակ չէ, ընդ որում, մեծ հարց է, որ եթե ընթացիկ շոուները մի կողմ թողնենք, Արցախի գործող ու նախկին նախագահները կհասնեի՞ն հայաստանյան դատարան՝ առանց Փաշինյանի հետ նախնական հստակեցման: Ընդ որում, առանձնազրույցի ժամանակ Փաշինյանը կարող է նաեւ ընդգծել, որ Քոչարյանն ազատության մեջ է, թեեւ կանխավ սպասելի էր այն մասշտաբային հարձակումները, որը հաջորդելու էր արեւմտյան հայտնի կառույցների կողմից՝ դատավորի այդ «միանգամայն ինքնուրույն» վճռից հետո: Դրական երանգներով կներկայացվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին` Բելառուսի թեկնածու Զասին նախօրեին ընդունելը եւ նրա ընտրվելուն տված համաձայնությունը: Այնուհետեւ, քանի որ Պուտինի հետ վերջին հանդիպումից երկար ամիսներ են անցել, Փաշինյանը կարող է «պլյուսով» ներկայացնել նաեւ արտգործնախարարների մոսկովյան հայտնի եռակողմ հանդիպումը, եւ այլն:

«Ուկրաինայի բոլոր գործընկերները դեմ էին Պուտինին զանգահարելուն, բայց ես որոշեցի». Զելենսկի

 

ԻՆՉ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Բայց այլ հարց է, այդ բոլոր գործոնները Պուտինը կհամարի՞ Փաշինյանի՝ ռուսական աշխարհաքաղաքական վեկտորի ուղղությամբ հստակ նայելու վկայություն: Դրանից էլ զատ. այս ամենից հետո կան նաեւ Փաշինյանի հետ կապված այլ սպասելիքներ: Օրինակ, արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը ինչքան էլ դրական ընկալվի, սակայն այդ հանդիպումն ինքնին ոչինչ է, քանի որ այն ընդամենը ընթացիկ քայլ է արցախյան խնդրի ուղղությամբ: Եթե  վերջնակետը չկա, ընթացիկ քայլերն էլ դառնում են անիմաստ: Ընդ որում, վերջին ժամանակներս քիչ չեն տարաբնույթ եզրակացությունները, որ արցախյան թեման գտնվում է անձամբ Պուտինի ուշադրության կիզակետում, եւ հազիվ թե Փաշինյանի հետ հանդիպման դեպքում այդ վերջակետի մասին չխոսվի: Այս տեսանկյունից հազիվ թե պատահական լիներ, որ Նուր-Սուլթան այցի նախօրեին Հայաստանում էին Մինսկի խմբի համանախագահները, ովքեր այստեղից մեկնեցին Ստեփանակերտ եւ Բաքու: Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական լրահոսի. «Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում կարեւորվել է Վիեննայի գագաթաժողովին ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը...»: Իսկ ահա Մնացականյանի հետ հանդիպմանը վերաբերող պաշտոնական հաղորդագրությունում խոսվում է նաեւ Մոսկվայի հանդիպման մասին, ինչպես նաեւ, որ. «Զրուցակիցները մտքեր փոխանակեցին եռանախագահության ձեւաչափում իրականացվելիք հետագա քայլերի, այդ թվում` համանախագահների միջնորդությամբ ԱԳ նախարարների միջեւ առաջիկա հանդիպման հարցերի շուրջ»:

Պուտինը շնորհավորել Է Մերկելին 65-ամյակի առթիվ

Հիշեցնենք, որ մոսկովյան հանդիպումից հետո որոշ հետաքրքիր դրվագներ արձանագրվեցին: Մամեդյարովը հայտարարեց, որ քննարկումները տեղի են ունեցել 2016 թվականին ռուսական կողմից արված պլանի հենքի վրա, որը, ի դեպ, ըստ ՄԽ-ի, նաեւ իր հայտնի վեցկետանոց ծրագրի հիմքն է: Լավրովը, ըստ էության, հաստատեց Մամեդյարովի ասածը, եւ որոշ ժամանակ անց Փաշինյանը հայտարարեց, թե որեւէ կոնկրետ կարգավորման ծրագիր չկա: Ու հիմա, եթե ՄԽ-ի հետ այս քննարկումների առանցքը եղել է Վիեննայի եւ Մոսկվայի հանդիպումները, դա հիմք է տալիս ենթադրել, որ համանախագահները փորձել են Փաշինյանից հստակեցնել ՄԽ-ի այդ ծրագրի հետ կապված դիրքորոշումը: Եվ ստացած արձագանքն էլ, ըստ ամենայնի, կդրվի «ԱԳ նախարարների միջեւ առաջիկա հանդիպման» հիմքում: Իսկ թե ինչու հենց ՌԴ նախագահի հետ սպասվող հանդիպման շեմին, ապա կարելի է ենթադրել, որ ՄԽ-ի ծրագրի մերժման դեպքում թեման, արդեն այլ երանգներով, կտեղափոխվեր Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգ: Չէ,ՄԽ-ի ծրագիրը պետք է ընդունել, չնայած դա էլ մի այլ կրակ է:

ԱՄՆ-ն առաջարկել է զայրացնել Պուտինին՝ թուրքական F-35-ներն Ուկրաինային տալով

 

«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

Նկատենք նաեւ, որ իրավիճակի նման զարգացումների մասին ակնարկեց նաեւ Փաշինյանի Պեկին կատարած այցը, որի ընթացքում խոսվեց «Մետաքսի ճանապարհի» ու մինչեւ իսկ երկաթուղային համագործակցության ծրագրերից, թեեւ Հայաստանը չունի եւ ոչ մի արտաքին երկաթուղի: Չնայած, ինչպես առիթ ունեցել ենք ներկայացնել, այլ պատկեր կլինի արցախյան հանգուցալուծման դեպքում, ինչը միանգամից օրակարգ կբերի Հայաստան-Նախիջեւան-Իրան, Հայաստան-Ադրբեջան երկաթուղիների վերագործարկման հարցը: Եվ ահա այն, որ այդ այցից ընդամենը երկու շաբաթ անց Հայաստան ժամանեց Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, թերեւս մեր այդ ենթադրության հաստատումներից մեկն էր: Առավել եւս, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկումների առանցքային հարցերից է եղել ««Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտի» նախաձեռնության շրջանակներում համատեղ օրակարգի հետագա ձեւավորման եւ ընդլայնման հարցը»: Ավելին, Չինաստանի ԱԳ նախարարը մեկ ուշագրավ միտք եւս հնչեցրեց, որ նրանք այս համագործակցությունը տեսնում են տարածաշրջանային տեսանկյունից: Այսինքն, մասշտաբային բեռնափոխադրումներ կարող են լինել միայն հարավկովկասյան տարածաշրջանի կայունության, անակնկալ սրացումները բացառելու ու ողջ կոմունիկացիոն պոտենցիալը փոխկապակցված կերպով գործարկելու պարագայում: Իսկ դա հնարավոր է միայն մեկ դեպքում՝ արցախյան հանգուցալուծման, թեկուզեւ՝ միջանկյալ բնույթի: Սա, ի դեպ, նոր բան չէ, նման հեռանկարների մասին դեռ մեկ-երկու տարի առաջ ենք խոսելու առիթներ ունեցել: Պարզապես, գլոբալ ծրագրերն արդեն մտել են իրագործման փուլ, ինչն էլ ֆոկուսացվում է արցախյան գործընթացի վրա: Մի խոսքով, անակնկալներ կարծես թե չեն լինելու:

«Մինչ օրս ամաչում եմ». Վլադիմիր Պոզներ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА