o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ զվարճալի միջադեպի տեսագրությունը

29.05.2019 12:37 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ զվարճալի միջադեպի տեսագրությունը

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ի էջում հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զվարճալի միջադեպի տեսագրությունը, որը տեղի է ունեցել Կրեմլում պետական մրցանակների հանձնման ընթացքում։

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊՈՒՏԻՆԻՑ՝ ԴՈՆԲԱՍԻ ՄԱՍԻՆ

Ռուսասատանի նախագահը Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին արգելել է շամպայն խմել ականավոր ռուսներին պետական մրցանակների հանձնման արարողության ընթացքում։ Պուտինը Սիմոնյանին Ալեքսանդր Նեւսկու անվան շքանշան է հանձնել, իսկ արարողությունից հետո, երբ հյուրերին շամպայն են բաժանել, Մարգարիտային թույլ չէր տվել խմել՝ ուշադրություն հրավիրելով, որ նա հղի է։

«Ձեզ չի կարելի։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք հանդիպում ենք, դուք հղի եք։ Դուք հատո՞ւկ եք անում»,- հարցրել է նախագահը, ինչին ի պատասխան Սիմոնյանը պատասխանել է, որ «հատուկ չի անում»։

Խոսակցությանը մասնակից է եղել նաեւ Ռուսասատանի առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Լեյլա Ադամյանը, որը հայտարարել է, որ «միշտ կողքին է եւ միանգամից կօգնի»։

Տեսանյութի համար անցեք հղումով.

https://www.instagram.com/p/ByAA4pqDOhn/

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА