o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կինոյի մասին օրենք ընդունելով` հերթական անգամ կապում ենք սայլը ձիուց առաջ» (տեսանյութ)

17.06.2019 20:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կինոյի մասին օրենք ընդունելով` հերթական անգամ կապում ենք սայլը ձիուց առաջ» (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ, որին ներկա կինոարտադրողներն ու կինոոլորտի ներկայացուցիչները հիմնականում պնդում էին, որ կինոյի մասին օրենքն անհրաժեշտություն է: ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի նախագահ, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, որն ամիսներ առաջ դիմել էր հացադուլի, որպեսզի վերականգնի իր կին նկարահանելու իրավունքները, եւ պետությունն իրեն տրամադրի իր ֆիլմի համար հասանելիք գումարը, ԱԺ ամբիոնից հորդորեց, որ կինոյի մասին օրենք ընդունելուց առաջ նախ պետք է ոլորտում կառուցվածքային փոփոխություններ անել. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` այս դահլիճում չկա մի կինոարտադրող, որ ավելի ծանր հարվածների տակ ընկած լինի պետական կառույցների կողմից, քան ես եմ եւ իմ ընկերությունը: Մենք անցել ենք սուտ մատնության, զրպարտության, խտրական վերաբերմունքի միջով եւ մեզ համար չափազանց կարեւոր է կինոյի օրենքի գոյությունը: Բայց ավելի կարեւոր է, որ այդ օրենքը լինի իրատեսական եւ աշխատի»:

«ԿԳՄՍ նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից». Արման Ղուկասյան

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА