КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 05. 12. 2019 : :
Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքը` ՀՀ նախագահի նստավայրը, արդեն 28 տարի է, ինչ մեր պետականության խորհրդանիշն է: Համարյա նույնքան, որքան դրոշը, զինանշանը, օրհներգը: Այդ շենքին միշտ պատկառանքով էին վերաբերվում բոլորը:
Սակայն 2018-ի հեղաշրջումից հետո սկսվեց արժեզրկումը: Սկզբում բացվեց դարպասը բոլոր ցանկացողների համար, և նստավայրի այգում հայտնվեցին աղբակույտեր: Իսկ այս տարի բանը հասավ լրիվ խայտառակության:
Իսկ ժամանակին` Սերժ Սարգսյանի օրոք, լիովին այլ այցեր էին լինում Բաղրամյան 26: Ահա ինչ է գրում «Արմենպրեսը» 2014թ. մայիսի 26-ին. «Գեղարքունիքի մարզի հանրակրթական եւ ավագ դպրոցների 118 աշակերտ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության եւ մարզի հանրակրթական դպրոցների մի շարք պատասխանատուների ուղեկցությամբ, այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, շրջայցի նախաձեռնությունը ՀՀ Նախագահի աշխատակազմինն էր: Այցելությունը կազմակերպվեց չորս խմբով` երկու օրերի ընթացքում:
Խմբերում ընդգրկված էին 10-12-րդ դասարանների գերազանց կամ բարձր առաջադիմություն ունեցող աշակերտները, ովքեր այցելեցին նաեւ Հայաստանի պատմության թանգարան:Այցելությունը կայացավ «ՀՀ Նախագահի նստավայր այցելությունների ծրագրի» շրջանակներում, որի նպատակն է այցելուներին ներկայացնել ՀՀ Նախագահի եւ նախագահական ինստիտուտի գործունեությունը, ՀՀ Սահմանադրությամբ` Նախագահի իրավասությունները, գործառույթները, պետական իշխանության համակարգում նրա տեղն ու դերը, պետության ղեկավարի փոխհարաբերությունները պետական իշխանության մյուս մարմինների հետ»: Եվս մի մեջբերում` արդեն www.mamul.am կայքից` 2017թ. Ապրիլի 27-ին. «ՀՀ Նախագահի նստավայր այցելուների ծրագրի» շրջանակներում Լոռու մարզի բոլոր ավագ դպրոցների աշակերտները /թվով 60/, այդ թվում նաև Վանաձորի Ա.Ս Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի աշակերտներ Աննա Խաչատրյանը և Արեն Խարազյանը, ղեկավար հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Թադևոսյանը, 2017 թ-ի ապրիլի 21-ին այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր և Հայաստանի պատմության թանգարան: Աշակերտները ծանոթացան ՀՀ Նախագահի գործունեությանը, դիտեցին տեսաֆիլմ, այցելեցին հանդիպումների սրահներ, ծանոթացան նախագահական շենքի ստեղծման պատմությանը, նոր մասնաշենքի կառուցմանը, մասնակցեցին վիկտորինայի և հաղթողները պարգևատրվեցին հուշանվերներով»:
Առաջ դպրոցականների էին բերում Բաղրամյան 26` ծանոթացնելու պետականության և պետական իշխանության հիմքերի: Հիմա աղջիկների են բերում` զվարճանքի, այնպես, ինչպես կբերեին բար կամ ռեստորան…
Բարքերի անկում, անկման բարքեր…
Ա. ԱՐԱՄՅԱՆ