o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվա-Երևան ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը, ուղևորները տարհանվել են

19.07.2019 09:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվա-Երևան ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը, ուղևորները տարհանվել են

Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը՝ ինքնաթիռի սրահում տարածված ծխի և հոտի պատճառով:

Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում այրվում է 70 հա անտառածածկ և մոտ 30 հա բուսածածկ տարածք. 110 բնակիչ է տարհանվել

«Ինքնաթիռի անձնակազմը դադարեցրել է թռիչքը և թռիչքուղին ազատելուց ու շարժիչներն անջատելուց հետո վթարային ելքերով տարհանել է ուղևորներին»,-հայտնել են ավիաընկերությունից:

Boeing 737 ինքնաթիռում գտնվել է 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 187 մարդ, որոնցից 8-ը տուժել են, 2-ը՝ հոսպիտալացվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА