o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

10.09.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

Սահմանադրական դատարանի` փաստորեն Քոչարյանի քրեական հետապնդումը ապօրինի հռչակող որոշմանը գլխավոր դատախազը պատասխանեց հայտարարությամբ, իբր թե դա ամենեւին հիմքեր չի տալիս վերանայելու ՀՀ երկրորդ նախագահի կալանքը: Այսինքն` գլխավոր դատախազը ի ցույց է դրել բացարձակ քամահրանքը Սահմանադրության նկատմամբ, եւ կրկին` զրո արձագանք Սահմանադրության երաշխավոր համարվող ՀՀ նախագահի կողմից:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

 

ՆԻԿՈԼԸ ԿՐԿԻՆ ԵՐԿՈՒ ՏԵՐԵՐԻ՞Ն Է ՀԱՃՈՅԱՆՈՒՄ

Այո, փաստորեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պարագայում եղած, թե չեղած, մի հաշիվ է: Ամեն ինչին պատասխանել մշտապես դեմքին նկարված անիմաստ ժպիտով, թերեւս հատուկ տաղանդ է պահանջում: Մինչդեռ, Արփինե Հովհաննիսյանի խոսքով ասած, գլխավոր դատախազը ցույց տվեց «մաստեր կլաս», թե ինչպես չի կարելի վարվել իրավական պետությունում: Խոշոր հաշվով, ՍԴ որոշումները ոչ թե պետք է քննարկվեն, այլ ի կատար ածվեն, եւ ոչ մի պաշտոնատար անձ չպետք է բարձրագույն դատական մարմինը քամահրանքով համեմատի դատարկահաչ շան հատ, ինչը եւ փաստացի արել է Արթուր Դավթյանն իր հայտարարությամբԻրավական ժխտողականություն դրսեւորում է նաեւ ՔՊCC-ի վերնախավը, քանզի այդտեղ մտմտում են ԱԺ-ով անցկացնել օրենք, որով կլուծարվի ներկայիս Սահմանադրական դատարանը: Եվ իրավական ժխտողականության մեծագույն օրինակ ի ցույց հանեց ինքը` Նիկոլը, հանդիպելով եւ փակ քննարկում անցկացնելով «Սասնա ծռերի» հետ: Ընտրություններին վիթխարի քվեներ հավաքած գործող վարչապետը, երբ հանդիպում է ընդամենը երկու տոկոս ստացած տեռորիստական կենսագրություն ունեցող կուսակցության հետ, դա նշանակում է, որ նա կամ ձեռքը գցում է փրփուրներին, կամ դրանով փորձում հաճոյանալ ամերիկյան որոշ շրջանակներին` փաստացի գետնով տալով սեփական չեղած հեղինակությունըՄյուս կողմից` ի ցույց է հանվում կեղծավոր դերասանական սեր Ռուսաստանի նկատմամբ` Հանրապետության հրապարակում տեղադրվում է մի տգեղ պլաստմասե կառույց, որով շնորհավորում են Մոսկվայի ծնունդը: Եվ նման է, որ ուզած, թե չուզած, այնուամենայնիվ, մինչեւ Պուտինի գալը պետք է Քոչարյանին ազատ արձակեն ու դրանով նաեւ խաչ քաշեն նույն Նիկոլի իշխանության վրա: Իսկ արդյո՞ք Նիկոլին ապահով հեռանալու երաշխիք տվող կլինի, թե` ոչ, ճիշտն ասած` չենք հավատում դրա հնարավորությանը: Ի դեպ, Արցախում էլ ՏԻՄ ընտրությունների հետքերով այդտեղ գործուղված նիկոլասորոսական էմիսարները հեղափոխական շիլլա չեփեցին, եւ դա էլ պետք է ընկալել ինչ-որ տեղ, որպես Մոսկվային հղվող լոյալության հաղորդագրություն: Մինչդեռ պետք է, որ Նիկոլն այդքան էլ հիացած չլիներ այդ ընտրություններով, քանզի Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում վերընտրվել են գործող համայնքապետերը: Եվ ընդհանրապես, Ստեփանակերտում, կարծես թե, ապագա նախագահական ընտրարշավի մասնակիցներից եւ ոչ ոք ծպտուն անգամ չի հանում արտահերթ նախագահական ընտրությունների անհրաժեշտության մասին: Բայց միաժամանակ «Սասնա ծռերին» ընդունելու քայլը շատ տհաճ նստվածք է թողնում: Դա, թերեւս, ոչ միայն վաշինգտոնյան որոշ շրջանակներին հաճոյանալու փորձ է, այլեւ ընդդիմությանը եւ պաշտոնական Ստեփանակերտին հղած շանտաժի ձեւ: Բայց հարկ է նշել, որ բանակում եւ ոստիկանությունում այդ քայլը շատ բացասաբար ընկալվեց, ու այդ ուժային կառույցներում չպետք է բացառել խմորումները, որոնք Նիկոլին լրջագույն պրոբլեմների առաջ կկանգնեցնենՆաեւ տհաճագույն նստվածք թողեց գրեթե միասնական քվեարկությամբ ՔՊCC-ի կողմից անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզչությունը քրեականացնող օրինագծի մերժումը: Դրանից էլ Արեւմուտքում գտնվող որոշակի շրջանակներին հաճոյանալու հոտ է գալիս:

«ԱՅՍ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՍԽԱԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ ԵՆ...»

ՆՈՐ ԽԱՅՏԱՌԱԿ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

Ստացվում է, որ նիկոլական ԱԺ-ն կանաչ լույս է վառում անչափահասների շրջանում ցանկացած գենդերային պղծություն քարոզելու համար: Ի դեպ, դրան գումարվեց նաեւ Նիկոլի նահանջը Ամուլսարի հարցում, իսկ այդ հանքավայրի շահագործումը շատ սկզբունքային է արեւմտյան շրջանակների համար: Բայց վերջում նման է, որ Նիկոլը վրա-վրա եւ միաժամանակ հարվածներ է ստանալու ե՛ւ Հյուսիսից, ե՛ւ ԱրեւմուտքիցՆիկոլի եւ նրա, ըստ էության, լուռ զորակցող Արմեն Սարգսյանի հետագա պաշտոնավարումը միանշանակ չարիք է, եւ ինչքան դա ձգձգվի, այնքան ավելի է մեծանում պետության գլխին աղետ պայթելու հավանականությունը: Սակայն մի տեսակ տհաճ ձեւի, ցինիկ կատակի տակ քողարկված աջակցություն եկավ Նիկոլին նորաստեղծ «Ադեկվադ» կուսակցության առաջնորդից` Արթուր Դանիելյանից: Նրա խոսքով` այս պահին Հայաստանին դեռ անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը. «Հայ ժողովուրդը դեռ դասեր ունի քաղելու»: Մի տեսակ զրոյական վստահություն է ներշնչում այն գործիչը, ով իրեն թույլ է տալիս քամահրանքով ժողովրդին դասեր տալու վերաբերյալ խոսել, այն էլ` Նիկոլի իշխանության երկարաձգումով: Երկարաձգվի, որ ի՞նչ հասցնի անել Նիկոլը, առավել եւս, որ դա ասում է մի նորաթուխ կուսակցապետ, ով ժամանակին Նիկոլի զինակիցն է եղելՆորաստեղծ այդ կուսակցության ղեկավարի շուրթերից հնչեցին եւ այլ տարօրինակ բաներ, որ. «Հեղափոխության համաշխարհային գործընթաց է լինելու, որի առաջամարտիկը պետք է լինեն հայկական պետությունները»: Դանիելյանի խոսքով` «Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը խավարամիտների, ստրկամիտների ապստամբություն էր: Բայց չկա չարիք` առաց բարիքի: Նիկոլ Փաշինյանը եթե չլիներ, ես չեմ կարծում, որ Հայաստանը կունենար որեւէ նախադրյալ` առաջնորդելու գալիք համաշխարհային հեղափոխությունը»:

ՓՈՂՈՑՈՎ ԵԿԱԾԸ ՓՈՂՈՑՈՎ ԷԼ ԿԳՆԱ

Ճիշտն ասած, ազգային մտածողության ցանկացած կրող միանգամից մի տեսակ լարվում է, երբ լսում է ինչ-որ «համաշխարհային հեղափոխության» մասին, որի առաջամարտիկն էլ պիտի հայերը լինեն: 20-րդ դարի սկզբների «համաշխարհային հեղափոխության» աղետալի հետեւանքները մեր ազգի համար չեն մոռացվել, ու չեն մոռացվել նաեւ այն ոճրագործները, ովքեր կրելով «յան» ազգանունը դարձել էին դրա առաջամարտիկը: Եվ այն պահին, երբ թավշյա ապօրինի վարչախումբը երկիրն առաջնորդում է դեպի աղետ, միայն հերթական «համաշխարհային հեղափոխությունն» է մեզ պակաս:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА