o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՈՇՈՐ ՎԹԱՐԸ ԿԱՐՈՂ Է ԱՄԵՆ ՊԱՀԻ ԿՐԿՆՎԵԼ

24.09.2019 21:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՈՇՈՐ ՎԹԱՐԸ ԿԱՐՈՂ Է ԱՄԵՆ ՊԱՀԻ ԿՐԿՆՎԵԼ

ՀՀ էներգահամակարգում 2019թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի, ավելի կոնկրետ` ողջ հանրապետության հոսանքազրկման պատճառների հայտնաբերման համար, ինչպես հայտնի է, գրեթե անմիջապես ստեղծվեց պատճառների ուսումնասիրման հանձնաժողով: Եվ ահա, անցել է երկուսուկես ամիս, ու վերջապես ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, թե ինչ են պարզել:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՈՐՑՆԵԼ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ․ ԱՄՀ

Այսպես, ըստ պաշտոնական տեղեկատվության, այդ օրը, ժամը 12:45:43-ին «Հրազդան 5-ի գազատուրբինային կայանքում, տուրբինի մուտքի վրա գազերի բարձր ջերմաստիճանի պաշտպանությունից կայանը, ըստ հերթականության՝ սկզբում գազատուրբինային գեներատորը, այնուհետեւ շոգետուրբինային կայանքը անջատվել են ցանցից: Քանի որ նախավթարային վիճակում Հրազդան 5 կայանի ռեակտիվ հզորության բեռնվածությունը կազմել է համակարգի կայանների գումարային ռեակտիվ հզորության 48.1%-ը, միեւնույն ժամանակ համակարգում բացակայել են համապատասխան քանակի կոմպենսացիոն սարքեր, ինչի հետեւանքով համակարգում առաջացել է ռեակտիվ հզորության դեբալանս՝ էներգահամակարգի այլ կայանների կողմից համապատասխան ավտոմատ կարգավորման համակարգերի միջոցով ռեակտիվ հզորության անհրաժեշտ դեֆիցիտի լրացման բացակայության պարագայում բերել է գեներատորային հանգույցների լարումների զգալի անկմանը, կայանների հետագա անջատումներին եւ համակարգային վթարի զարգացմանը»:

Վիտալի Բալասանյանը դիպուկ է ասել՝ ահաբեկիչների հետ կոմպրոմիս լինել չի կարող. Գագիկ Մինասյան

Այսպիսով նախ ֆիքսենք. վթարը, ինչպես այդ ժամանակ մեզ հետո զրույցում պնդել էին մի շարք մասնագետներ, ունեցել է բացառապես ներքին պատճառներ, մինչդեռ պատկան մարմիններն ու մինչեւ իսկ վարչապետ Փաշինյանը խոսում էին ինչ-որ արտաքին գործոններից, վթարը կապում Իրանի հետ, եւ մինչեւ իսկ ԱԱԾ-ի մակարդակով ուսումնասիրություններ նախաձեռնում: Հաջորդը. իսկ արդյոք պետք է երկուսուկես ամի՞ս տեւեր նման ուսումնասիրությունը: Այս հարցով դիմեցինք նույն մասնագետներին, որոնց մեկնաբանությունը խնդիրը շատ ավելի խորքային է ցույց տալիս. «Իհարկե, այն, ինչ ներկայացրին, կարելի էր պարզել եւ ասել առավելագույնը հաշված օրերի ընթացքում, ավելի կոնկրետ՝ ի սկզբանե էլ պարզ էր, թե որտեղ է սկսվել վթարը, մնում էր պարզել՝ ինչպես այն դարձավ հանրապետական նշանակության: Եվ հենց այս հարցն է, որ շատ կարեւոր է, սակայն այս ուսումնասիրությունները գրեթե բան չեն տալիս: Ասում են, թե վթարային անջատում եղավ կայաններից մեկում, որը տարածվեց ողջ համակարգով եւ երկրով մեկ: Սակայն մեկ հարց. իսկ արտադրող կայաններում ինչի համար են վթարային անջատիչները: Այո, որ պետք եղած պահին կայանն անջատեն: Այսինքն, դա պետք է լինի սովորական աշխատանքային ռեժիմով ու չբերի ողջ երկրի հոսանքազրկման: Ինչ է, մինչ այս տարբեր կայաններում վթարային անջատումներ չե՞ն եղել: Եղել են, ինչքան ասես: Բա ինչո՞ւ հանրապետական մասշտաբի անջատումներ չեն եղել: Հետեւաբար, այս դեպքում խնդիրն այլ է: Այսինքն, Բարձրավոլտ ցանցերը պետք է կարողանան կայաններից մեկում վթարի պարագայում այնպիսի բալանսավորված վիճակի բերել համակարգը, որ շղթայից մեկ կայանի դուրս գալը չբերի նաեւ մյուսների անջատմանը: Այսինքն, կարող է նաեւ հանրապետությունը ժամանակավորապես մասամբ հոսանքազրկվել, անջատված հզորության չափով, բայց ոչ հանրապետության մասշտաբով: Բայց հոսանքազրկվեց գրեթե ողջ երկիրը, ինչը ցույց է տալիս, որ հիմնական խնդիրը Բարձրավոլտում է: Եվ դա սպասելի էր: Այս համակարգն ունի լրջագույն ներդրումների խնդիր, որն անելու շրջանառվող տարբերակը Սամվել Կարապետյանի հետ հայտնի պայմանավորվածությունն էր: Սակայն իշխանափոխությունից հետո գործարքը չեղարկվեց, իշխանություններն էլ փոխարինող որեւէ տարբերակ չառաջարկեցին: Արդյունքում, չեղան ներդրումներ, եւ համակարգի վիճակը ցույց տվեց հենց այդ վթարը: Իսկ որ ամենավատն է, այդ տեխնիկական խնդիրները լուծելու համար դեռ կան մեծ ներդրումների կարիք, բայց, չնայած նման ահազանգին, նման ներդրումներ, ծրագրեր չկան ու տեսանելի էլ չեն: Իսկ դա նշանակում է, որ ամեն անգամ, եթե համակարգի ինչ-որ օղակում խնդիր առաջանա, եւ Բարձրավոլտը հայտնվի կտրուկ տատանումների խնդրի առաջ, այդպիսի մասշտաբային վթարներ կլինեն միանգամայն հավանական»:

2019-ին Հայաստանում տնտեսական աճը կարող է գերազանցել 7%-ը. նախարար

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА