o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրշեջների ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել վրաները. ԱԻ նախարարը՝ դատավորի մասնակցությամբ միջադեպի մասին

04.11.2019 12:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Հրշեջների ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել վրաները. ԱԻ նախարարը՝ դատավորի մասնակցությամբ միջադեպի մասին

 

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է հայտնել Կոտայքի մարզում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպից՝ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանըի մասնակցությամբ:

Ոստիկանությունը՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած միջադեպի մասին

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր հրշեջները 4 մեքենայով եկել են կանչի: Մեքենա է եղել դիմացից գնացող, իրենք միացրել են ազդանշանային համակարգը, որ ճանապարհ տա: Ճանապարհ չեն տվել, ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել վրաները: Ես չգիտեի, թե ով էր, դատավոր էր, թե ինչ էր: Երբ տվեցի մեքենայի համարը, մեր ճգնաժամային կենտրոն ներկայացրին տեղեկությունը, ես անմիջապես ասացի՝ տվեք ոստիկանություն, եւ ոստիկանությունը զբաղվում է դրանով»:

Ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ահազանգ է ստացվել, որ ժամը 14։38-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։ Վարորդն ատրճանակով սպառնացել է, որ «սաղին կսպանի»։

Կոտայքի բաժնի ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակչուհի Ն. Ք-ին, և մինչ ոստիկանները կհայտնաբերեին ավտոմեքենան, ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայանում 35-ամյա Արթուր Ավագյանը և հայտնում, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։

Արթուր Ավագյանն աշխատում է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավոր:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА