o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան»

09.11.2019 00:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան»

Հայաստանի ԲՈՒՀ-երի ոչ հումանիտար ֆակուլտետներում հայագիտական առարկաների դասավանդման կրճատումը Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է նրանով, թե իբր աշխարհի առաջատար համալսարաններում՝ Հարվարդում եւ Քեմբրիջում, ոչ հումանիտար ֆակուլտետներում անգլերեն լեզու, գրականություն եւ, համապատասխանաբար,ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի պատմություն չեն դասավանդվում։

Ռուսերեն՝ словесный понос: Այս եզրը լավագույնս է բնութագրում Նիկոլ Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը. Արմեն Աշոտյան

Ադրյոք արդարացվա՞ծ ու տեղի՞ն է Փաշինյանի այս զուգահեռը։ Իհարկե, ո՛չ, որովհետեւ նա համեմատում է լեզվաժողովրդագրական, լեզվակրթական, լեզվամշակութային, լեզվաքաղաքական, կրթական-սոցիալական եւ ռազմավարական առումով միմյանցից տրամագծորեն տարբերվող՝ անհամեմատելի իրավիճակները։ Դատեք ինքներդ։

1. ԼԵԶՎԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Հայոց լեզուն որպես մայրենի լեզու կրողների թիվն աշխարհում 4-5 միլիոնից ավելին չէ (դեռ որակի հարցն էլ մի կողմ դրած)։ Ցավոք, այս թիվը գնալով պակասում է՝ Հայաստանում բնակչության նվազման ու ծերացման, Սփյուռքում անողոք ապամշակութացման եւ ձուլման գործընթացների՝ «սպիտակ ջարդի» պատճառով։ Հայերենը, փաստորեն, վտանգված լեզու է արդեն միայն իր կրողների փոքրաթիվության բերումով։

Իսկ ինչպիսի՞ն է անգլախոսների թվաքանակը։ Անգլերենն արդեն գրեթե մեկ դար է, ինչ գրավում է աշխարհը։ Այն ամենաէքսպանսիոնիստական լեզուն է։ Այսօր անգլախոսները թվապես գերազանցում են կամ հավասար են չինացիներին. 378 միլիոն մարդկանց համար անգլերենը մայրենի լեզու է, իսկ 743 միլիոն մարդկանց համար՝ երկրորդ լեզու (սրանք մի 10 տարով հնացած տվյալներ են)։ Այսինքն՝ անգլերեն խոսում է 1 միլիարդ 121 միլիոն մարդ։ Իսկ եթե հաշվենք նաեւ անգլերեն թեթեւակիորեն իմացողներին, ապա թիվն է՛լ ավելի մեծ է։
Կարող ենք որոշակի մոտավորությամբ պնդել, որ հայերենին տիրապետողների եւ անգլերենին տիրապետողների թվերը տարբերվում են երեք կարգով (բանասիրական կրթություն ունեցող վերնախավի ներկայացուցիչների համար պարզաբանենք՝ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ)։

Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

2. ԼԵԶՎԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Հարվարդում եւ Քեմբրիջում մասնագիտական գրականությունն ամբողջությամբ՝ 100 տոկոսով անգլերեն է, իսկ ՀՀ ԲՈՒՀ-երում՝ մասնագիտական գրականության մեծամասնությունը հաճախ օտար լեզվով է։ Այսինքն՝ Հարվարդի եւ Քեմբրիջի ուսանողն այսպես թե այնպես անգլերեն շատ ավելի է կարդում ու գրում, քան ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողները՝ հայերեն (ընդ որում, խոսքը վերաբերում է եւ՛ ոչ հումանիտար, եւ՛ հումանիտար ֆակուլտետների ուսանողներին)։

Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

3. ԼԵԶՎԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Հարվարդի եւ Քեմբրիջի ուսանողներն ապրում են անգլերենի բացարձակ գերիշխանության մշակութային պայմաններում։ Նրանց դիտած հեռուստաեթերը, ֆիլմերը, մուլտերը, համերգները գրեթե 100 տոկոսով անգլերեն են։ Նրանց օգտագործած համակարգչային ծրագրերը 100 տոկոսով անգլերեն են։ Նրանց լսած երգերը 100 տոկոսով անգլերեն են (Նույնիսկ Չելենտանոն եւ Ազնավուրն են նրանց համար անգլերեն երգում)։ Նրանց խաղացած համակարգչային խաղերը 100 տոկոսով անգլերեն են...

ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների դիտած հեռուստաեթերի, ֆիլմերի, մուլտերի, համերգների միայն մի մասն է հայերեն, իսկ մի շատ զգալի, երբեմն գերակշռող մասը՝ օտար լեզվով է։ ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների օգտագործած համակարգչային ծրագրերը գրեթե 100 տոկոսով օտար լեզվով են։ ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների լսած երգերի կեսից ոչ պակասը կամ ավելին օտար լեզվով են (եթերը ողողված է օտարալեզու երգերով)։ ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների խաղացած համակարգչային խաղերի 100 տոկոսն օտար լեզվով են... Այսինքն՝ ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների համար հայերենը շատ հաճախ գերակա լեզու չէ։

Փաստացի իշխանությունը ձախողած Նիկոլը մնացել է սեփական «live» հույսին

Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

4. ԼԵԶՎԱՔԱՂԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Հարվարդի համալսարանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ Քեմբրիջի համալսարանը՝ Մեծ Բրիտայնիայում։ Երկուսն էլ կայսրություն են, որոնք մասնագիտացած են, մասնավորապես, անգլերեն լեզվի էքսպանսիայի եւ չափազանց խելացի ու կոշտ լեզվաքաղաքականություն վարելու հարցերում։

Հայաստանի Հանրապետությունը նորաստեղծ եւ թույլ պետություն է, որը մինչեւ այսօր չունի հայոց լեզվի շահերից բխող հստակ լեզվաքաղաքականություն, ինչի վառ ապացույց է նաեւ ԿԳՍՄ-ի ու կառավարության խնդրո առարկա ապիկար նախաձեռնությունը։ Այսօրվա իշխանությունները հաստատեցին նախորդների ծրագիրը եւ վերացրեցին Լեզվի պետական տեսչությունը, դրա փոխարեն ստեղծելով իրավազուրկ եւ անողնաշար Լեզվի Կոմիտե (որի նույնիսկ անունը փոխառյալ բառից է)։

Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

5. ԿՐԹԱԿԱՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Հարվարդի եւ Քեմբրիջի անգլերեն լեզվի, գրականության եւ պատմության դասախոսական կազմի աշխատավարձը շատ բարձր է, մասնավորապես՝ պրոֆեսորների տարեկան աշխատավարձը կազմում է 40.000 դոլարից մինչեւ 70.000 եւ ավել դոլար։ Այսինքն, այդ դասախոսները կարող են նաեւ առանձնապես չմտածել լրացուցիչ ժամերի մասին։ Ի դեպ, Հարվարդի տարեկան բյուջեն 2019 թ. կազմել է 4.5 միլիարդ դոլար՝ այսինքն ավելին, քան Հայաստանի Հանրապետության տարեկան բյուջեն է։

ՀՀ ԲՈՒՀ-երի հայոց լեզվի, գրականության եւ պատմության դասախոսական կազմի աշխատավարձը շատ ցածր է, ամսեկան, միջին հաշվով, 300-400 դոլար (տարեկանը՝ 4000 դոլար)։ Բնական է, որ այդ մարդիկ մեծապես շահագրգռված են լրացուցիչ դասաժամերի մեջ։ Կրճատելով այդ դասաժամերն ուղիղ հարված է հասցվում հայոց լեզվի, գրականության եւ պատմության մասնագետների կենսամակարդակին եւ սոցիալական կարգավիճակին՝ այստեղից բխող բոլոր անցանկալի հետեւանքներով հանդերձ։ Ու պարզապես երեսպաշտություն է ասել, թե հայոց լեզվի դասախոսները իրենց շահերից ելնելով են պայքարում կառավարության նախագծի դեպ։
Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

6. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Թեեւ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան արտաքին թշնամիներից վախենալու շատ պատճառներ առանձնապես չունեն, նրանք հրաշալի են հասկանում լեզվի, գրականության, պատմության եւ մշակույթի պետականակերտ, համախմբող ու միավորող նշանակությունը։

Հայաստանը գտնվում է լինել-չլինելու իրավիճակում, երբ գերակշիռ ուժեր ունեցող թշնամիները՝ Թուրքիան եւ Ադրբեջանն սպառնում են նրա բուն գոյությանը։ Բայց ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարությունը մնում է անհաղորդ հայոց լեզվի, պատմության եւ մշակույթի ազգապահպան, ազգաստեղծ ու պետականաստեղծ զորությանը։

Նիկոլի հերթական սուտն էլ փլվեց

Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

Այս համեմատությունների շարքը կարելի է դեռ երկար շարունակել, բայց այսքանն էլ բավարար է։ Բաղդատելով Հարվարդն ու Քեմբրիջը Հայաստանի ԲՈՒՀ-երի հետ, Փաշինյանը եւս մեկ անգամ ցուցադրեց իր անպատրաստությունը պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող միանգամից մի քանի բնագավառներում։

1993-94թթ. Վիեննայում ԵԱՀԽ /այժմ` ԵԱՀԿ/ ՀՀ պատվիրակության ղեկավար,

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն,

պատմաբան, քաղաքագետ,

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА