o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Փաշինյանը դեռ չի գիտակցում իր կատարած ցանկացած հայտարարության ենթադրյալ բացասական հետեւանքները»

13.11.2019 02:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Փաշինյանը դեռ չի գիտակցում իր կատարած ցանկացած հայտարարության ենթադրյալ բացասական հետեւանքները»

Փարիզում Խաղաղության համաժողովի շրջանակներում «վարպետաց դասի» ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անգամ «կիսաբաց» անվանեց Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանը: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ընդգծում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարելով, որ Հայաստանի երկու հարեւանների հետ սահմանները փակ են, իսկ մյուս երկուսի հետ սահմանները գտնվում են կիսաբաց վիճակում, դա պայմանավորեց Իրանի հետ արեւմուտքի լարվածությունների ու նաեւ Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ: Իհարկե, սա առաջին անգամ չէ, որ ՀՀ վարչապետը նման հայտարարություն է կատարում: Շուրջ մեկ տարի առաջ՝ անցած նոյեմբերի սկզբին, ՀՀ ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց, որ Իրանի հետ սահմանները կարող են դե ֆակտո փակվել: Թվում է, որ ՀՀ վարչապետի անցած փետրվարին Իրան կատարած այցից, իսկ այս տարվա հոկտեմբերին ԻԻՀ նախագահի Երեւան կատարած ուղեւորությունից հետո՝ դեռ անորոշություն է տիրում հատկապես Իրանի հետ կապված Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Մի կողմից հայտարարվում է, որ երկու երկրների հարաբերությունները պիտի զարգանան անկախ երրորդ կողմի ազդեցությունից ու միեւնույն ժամանակ միջազգային հարթակում ընդգծվում է, որ Իրանի շուրջ լարվածությունների ֆոնին կարող են փակվել Իրանի հետ սահմանները, ինչը նշանակում է երրորդ կողմի ազդեցություն»:

ՏԱՔՍԻՍՏԸ ՆԱԵՎ... ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱԳԻՏԱՏՈՐ Է

Քաղաքագետի գնահատմամբ՝ արդյունավետ ու ակտիվ արտաքին դիվանագիտությունը պահանջում է ոչ թե հայտարարությունների, այլ գործնական տեսքով երրորդ կողմի ազդեցությունից զերծ հարաբերությունների մշակում հարեւան երկրների հետ. «Ըստ երեւույթին արդեն մեկ ու կես տարի Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը դեռ չի գիտակցում իր կատարած ցանկացած հայտարարության ենթադրյալ բացասական հետեւանքները, այլապես դժվար չէր լինի հասկանալ, որ որեւէ խելամիտ ներդրող ներդրում չի կատարելու միայն փակ ու կիսաբաց սահմաններ ունեցող երկրում»։

«ԱԳ նախարարի ելույթում խնդրահարույց կետեր կան»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА