o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռեժիսորական դեբյուտ ռուսական թատրոնի բեմում (+Տեսանյութ)

27.11.2019 15:04 ՄՇԱԿՈՒՅԹ
Ռեժիսորական դեբյուտ ռուսական թատրոնի բեմում (+Տեսանյութ)

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի Գասպարե Դորիի «Փղերի երկար ուղին» պիեսը:

Գ. Դորին իտալացի հայտնի ժամանակակից դրամատուրգ է, որի պիեսներին շնորհվել են հեղինակավոր մրցանակներ:

Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը

Այս հոգեբանական դրաման սիրո, հարգանքի, համբերության, իրար զիջելու մասին է, թե ինչպես են մարդիկ կապվում միմյանց հետ այս կյանքում և, հավանաբար, դրանից հետո:

«Փղերի երկար ուղին» պիեսը բեմադրել է թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանը: Սա նրա ռեժիսորական դեբյուտն է:

Ներկայացման մեջ ներգրավված են Արեն Խաչատրյանը, Լիլիա Մուկուչյանը և Մանվել Խաչատրյանը:

Ներկայացման բեմանկարիչը Գայանե Չոլակյանն է, խորեոգրաֆը`Նունե Կիրակոսյանը:

Ներկայացումը բեմում կլինի նոյեմբերի 27 -ին և 28-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА