Բագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ Առաքելյան Հնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ Սրբազան Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղ Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառը Ալեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Երեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին «Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենք

Ինչ է կատարվում «Սանսեթ Բուլվարի» ինտերնացիոնալ ետնաբեմում

Մշակութային

Հայաստանյան մեծ պրեմիերային ընդառաջ այս օրերին ակտիվորեն ընթանում են Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվարի» բեմադրության փորձերը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տանիքի ներքո հայ, ռուս, վրացի եւ ղազախ արտիստների մի ամբողջ աստղաբույլ է մեկտեղվել: Իսկ բոլորի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստ, լեգենդար երգչուհի ԹԱՄԱՐԱ ԳՎԵՐԴԾԻԹԵԼԻՆ է, որին մյուզիքլում վերապահվել է գլխավոր հերոսուհու՝ դերասանուհի Նորմա Դեսմոնդի դերը:

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է ԲԱՑՎՈՒՄ, ՈՐՏԵՂ ԵՍ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՈՒՐԻՇ ԵՄ»

— Տիկին Գվերդծիթելի, ինչպե՞ս ստացվեց, որ կայացրիք որոշում՝ ներգրավվել «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի հայաստանյան բեմադրությունում:

— Ես չեմ այդ որոշումը կայացրել, այլ ինձ հրավիրել են, ինչի համար շնորհակալ եմ բեմադրիչ Անտոն Մուզիկանտսկուն՝ Նորմա Դեսմոնդի դերն ինձ նվիրելու համար: «Սանսեթ Բուլվարը» համր ֆիլմի կինոաստղ, ողբերգական մի կնոջ պատմություն է, որը, ասես, անպետք է դառնում, երբ ի հայտ է գալիս հնչյունային կինոն: Կարծում եմ՝ սա ոչ թե մասնագիտության, այլ մասնագիտության հանդեպ հուսահատ, անձնուրաց սիրո, դավաճանության, հավատարմության մասին է: Այս մյուզիքլն անգամ դուրս է մյուզիքլի սահմաններից, քանի որ պատմությունը շատ հուզիչ է, ողբերգական, հմայիչ: Այսպիսի մեծ նախագծին մասնակցելը բավականին լուրջ պատասխանատվություն է եւ, Աստծո կամոք, այն ավարտին կհասցնենք: Շնորհակալ եմ նաեւ մյուզիքլի ինտերնացիոնալ կոլեկտիվին:

— Դուք առաջին անգամ չեք հայաստանյան բեմում, ինչո՞վ է այս անգամ առանձնանալու հայ հանդիսատեսի հետ Ձեր հանդիպումը, եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք:

Առաջին հերթին այս անգամ տարբերվում է նախորդ հանդիպումներից նրանով, որ երբեք մյուզիքլում չեմ ներկայացել հայ հանդիսատեսի առաջ: Տարիներ առաջ Երեւան եմ այցելել համերգներով: Համերգը բոլորովին այլ մշակույթ է, քանի որ երաժշտասերները գալիս են  համերգասրահ՝ դիտելու սիրած արտիստին, լսելու սիրելի, հայտնի երգերը: Համերգը հնարավորություն է տալիս հանդիպելու մարդկանց, որոնք երկար ժամանակ չեն տեսնվել  եւ շատ են ցանկանում շփվել, հաճելի, նոստալգիկ ու շատ ծանոթ երաժշտություն լսել: Իսկ այս անգամ բոլորովին այլ կերպ եմ ներկայանալու հայ հանդիսատեսին:  Շատ անհանգիստ եմ եւ նաեւ շնորհակալ, որ ինձ համար մի աշխարհ է բացվում, որտեղ ես բոլորովին ուրիշ եմ: Բեմում կտեսնեն, այսպես ասած, ե՛ւ քիչ, ե՛ւ շատ Թամարա Գվերդծիթելի, որովհետեւ կերտելով կերպար բեմում՝ դու փորձում ես ոչ միայն արդարացնել, այլ հասկանալ քո հերոսուհուն՝ մտնելով նրա դերի մեջ: Այնպես որ, վստահ եմ՝ մեր ջանքերը զուր չեն, եւ հանդիսատեսը կտեսնի շատ գեղեցիկ եւ հուզիչ երաժշտական խոստովանություն: Սա, ասես, կնոջ հոլիվուդյան պատմություն է, բայց իրականում համամարդկային է:

— Դուք ապրել եւ ստեղծագործել եք ինտերնացիոնալ հասարակությունում, հետաքրքիր է՝ որքանո՞վ է Ձեզ հոգեհարազատ Հայաստանը:

— Մեր ազգերը դարերով միասին են ապրել, Հայաստանն ինձ համար հասկանալի է, մինչդեռ ինձ անհասկանալի երկրի դեպքում՝ երկար կմտածեի մասնակցել նման նախագծի, թե՝ ոչ: Այստեղ հրաշալի թիմ է ձեւավորվել: Մեզ  յուրաքանչյուրը փորձում է օգնել, հասկանալ եւ մեզ պարուրել ջերմությամբ, ինչը ոգեշնչող է:

— Դուք մի առիթով ասել եք, որ հաճախ հայկական երաժշտություն եք լսում: Կբացե՞ք փակագծերը, թե որոնք են նախընտրելիների շարքում:

— Ես հաճախ լսում եմ սովետական էստրադա, որի մեջ մտնում է ե՛ւ վրացական, ե՛ւ հայկական, ե՛ւ ուզբեկական, ե՛ւ լեհական երգեր: Հիացած եմ լուսահոգի դուդուկահար Ջիվան Գասպարյանով, ում հետ առիթ եմ ունեցել հանդիպելու: Նա լեգենդար անձնավորություն էր, հաճախ եմ նրա ձայնագրությունները լսում:

«ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՓԱԶԼԻ ՎԵՐՋԻՆ ԿՏՈՐՆ Է, ՈՐԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ ՄԵՐ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ»

«Սանսեթ Բուլվար» աշխարհահռչակ մյուզիքլի երեւանյան բեմադրիչ, ռեժիսոր ԱՆՏՈՆ ՄՈՒԶԻԿԱՆՏՍԿԻՆ մեծ երջանկություն է համարում դասական այս գործի վրա աշխատելն՝ այն էլ տաղանդաշատ արտիստների հետ:

— Անտոն Բորիսովիչ, ինչո՞ւ որոշեցիք բեմադրել այս պատմությունը հենց Հայաստանում:

— «Սանսեթ Բուլվարը» համաշխարհային մյուզիքլի դասական գործերից է, եւ մեծ էր ցանկությունն աշխատել այնպիսի արտիստների հետ, ինչպիսին Թամարա Գվերդծիթելին է: Մյուզիքլի այս տարբերակն առաջին անգամ է բեմադրվում: Եվ երբ հանգամանքներն այսպես դասավորվեցին, այս հնարավորությունից, ուղղակի, անհնար էր հրաժարվել: Skyfist studio պրոդյուսերական ընկերության ղեկավար Պողոս Հարությունյանը, ով ամբողջովին նվիրվել է հայաստանյան երաժշտական թատրոնի զարգացման գործին, ինձ հրավիրեց Երեւան: Մենք շփվեցինք եւ մտածեցինք անել այսպիսի համարձակ եւ մասշտաբային մյուզիքլ՝ աշխարհին ներկայանալով հիասքանչ դերասանական կազմով:

— Մյուզիքլում ներգրավված են նաեւ հայ դերասաններ, որոնք հաղթահարել են քաստինգը, ի՞նչ կասեք նրանց մասին:

— Ասեմ, որ բավական երկար տեւեց քաստինգը: Որոշակի բարդություններ կան, բայց նրանք ունեն անհավանական ընկալունակություն եւ շատ պոզիտիվ են: Որոշների համար այս ժանրը խորթ է, մյուսների համար քաջածանոթ, քանի որ ունեն երաժշտական ներկայացումների փորձառություն: Բայց բոլորը միանգամից կարողացան ընդունել ժանրի պահանջներն ու առանձնահատկությունները եւ վերածվեցին մյուզիքլի արտիստների: Բարդ վոկալային, խորեոգրաֆիկ համարներ ունենք: Առավոտից մինչ երեկո փորձեր ենք անում: Դերասաններից  յուրաքանչյուրն ուղղակի հերոս է: Մեզ համար պատիվ է աշխատել կայացած եւ յուրահատուկ դերասանների հետ:

— Որքանո՞վ է հեշտ կամ բարդ՝ լինելով առաջին անգամ Հայաստանում, աշխատել այստեղ ամիսներ շարունակ՝ այն էլ այսպիսի մեծ նախագծում:

— Մեծ երջանկություն է, երբ խնդիրները ոչ թե ընդունվում են՝ որպես բարդություն, այլ՝ առաջադրանք: Մեզ, իսկապես, ջերմությամբ ընդունեցին այստեղ: Էլ չեմ ասում այն գեղեցիկ տեսարանի մասին, որ ամեն օր երեւում է Մարզահամերգային համալիրի շենքից՝ սարերը, արեւոտ Երեւանը… Մենք համաշխարհային նախագիծ ենք անում, եւ այս ժանրը պահանջում է արտիստներից ե՛ւ երգել, ե՛ւ պարել, ե՛ւ դերասանական վարպետությամբ հանդես գալ: Մյուզիքլը փոխզիջման չի գնում դերասանի հետ, բայց այս երկու ամիս փորձերից հետո՝ դերասաններն, իսկապես, հրաշալի կարողանում են հաղթահարել առաջադրված խնդիրները, եւ սա ամենակարեւորն է:

— Հայաստանյան մեծ պրեմիերայից հետո՝ ի՞նչ ապագա է սպասվում լեգենդար «Սանսեթ բուլվարի» Ձեր բեմադրությանը:

— Մյուզիքլն իրականացվում է Էնդրյու Լլոյդ Ուեբերի թատերական ընկերության՝ The Really Useful Group Ltd-ի հետ հատուկ համաձայնությամբ եւ լիցենզավորված է վեց ցուցադրությա համար՝ սահմանափակ դիտումներով: Իհարկե, կա մեծ ցանկություն, որ ցուցադրություններն ավելանան, եւ լինեն նաեւ հյուրախաղեր:

— Ի՞նչ ակնկալիքներ ունեք հայ հանդիսատեսից:

— Սա ամենահետաքրքիրն է, որին սպասում ենք: Ես Հայաստանում եղել եմ Տիկնիկային թատրոնում, Կամերայինում, Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում, եւ  հանդիսատեսը շատ տարբեր էր: Մի տեղ ուշադիր են, մի տեղ շատ աշխույժ: Տեսնենք, թե ինչպես հայ հանդիսատեսի կողմից կընդունվի մյուզիքլը, որտեղ կան ե՛ւ վառ պահեր, ե՛ւ ողբերգական: Սա փազլի վերջին կտորն է, որը ցույց կտա մեր մեծ աշխատանքի արդյունքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Բագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստրԹող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԻնչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայումԿներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода